Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները կատարելու են իրենց առաջին այցը Հայաստան

Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները կատարելու են իրենց առաջին այցը Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյանը և Քորթնի Քարդաշյանը պատրաստվում են ապրիլին մեկնել իրենց հայրական նախնյաց երկիրը: Քիմի ամուսինը`Քանյե Ուեսթը նույնպես կմասնակցի ճանապարհորդությանը, եթե նրա առաջիկա շրջագայության ժամանակացույցը դա թույլ տա:
  • Քարդաշյան քույրերի հանգուցյալ հայրը, Ռոբերտ Քարդաշյանը, ծնվել է հայ-ամերիկյան ծնողների ընտանիքում, իսկ նրա ազգությամբ հայ նախապապերն ու նախատատերը գաղթել են Թուրքիայի այն հատվածից, որն այդ պահին պատկանել է ռուսական կայսրությանը (որը տապալվեց 1917-ին):
  • 2011-ին, երբ Քիմի նկարը հայտնվեց թուրքական Cosmopolitan-ի շապիկին, նա վրդովվել էր, որ ամսագիրը հանել էր թողարման ամսաթիվը, որը համընկնում էր ցեղասպանության հիշատակի օրվան` ապրիլի 24-ին: Թուրքական կողմը օգտագործել էր նախորդ ամիս հայկական Cosmopolitan-ի անդրանիկ համարի շապիկի նկարը:

Ուշադրությանն արժանի

Քարդաշյան քույրերը գրավել են երկրագնդի կեսից ավելին: Հաջորդ կանգառը Հայաստանն է:  E! News-ին հաջողվել է պարզել, որ Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյանը և Քորթնի Քարդաշյանը պատրաստվում են ապրիլին մեկնել իրենց հայրական նախնյաց երկիրը:

Ընտանեկան ճամփորդության առանձնահատկությունները դեռ մշակվում են: Քիմը դեռ մտածում է դուստր Նորթ Ուեսթին իր հետ տանելու մասին, մինչդեռ Քորթնին որոշել է ճանապարհորդել երեխաների`Մեյսոնի, Պենելոպեի և Ռեյնի հետ: Նրանց հետ կլինեն նաև մի քանի զարմիկներ: Քիմի ամուսինը`Քանյե Ուեսթը նույնպես կմասնակցի ճանապարհորդությանը, եթե նրա առաջիկա շրջագայության ժամանակացույցը դա թույլ տա:

«Քիմը միշտ ցանկացել է այցելել Հայաստան»,-պատմում է ընտանիքի մտերիմներից մեկը: «Նրանք բոլորն էլ այնքան ոգևորված են: Ուզում են իմանալ իրենց ժառանգականության մասին»:

Քարդաշյան քույրերի հանգուցյալ հայրը, Ռոբերտ Քարդաշյանը, ծնվել է հայ-ամերիկյան ծնողների ընտանիքում, իսկ նրա ազգությամբ հայ նախապապերն ու նախատատերը գաղթել են Թուրքիայի այն հատվածից, որն այդ պահին պատկանել է ռուսական կայսրությանը (որը տապալվեց 1917-ին):

Քույրերը միշտ ընդունել են իրենց հայկական արմատները, ամեն տարի հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել ժամանակակից Թուրքիայի տարածքում և հպարտորեն ճանաչել են իրենց ծագումը:

Քիմը խոսել է նաև Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով աղետալի վիճակում հայտնված սիրիահայերի մասին:  2011-ին, երբ Քիմի նկարը հայտնվեց թուրքական Cosmopolitan-ի շապիկին,  նա վրդովվել էր, որ ամսագիրը հանել էր թողարման ամսաթիվը, որը համընկնում էր ցեղասպանության հիշատակի օրվան` ապրիլի 24-ին: Թուրքական կողմը օգտագործել էր նախորդ ամիս հայկական Cosmopolitan-ի անդրանիկ համարի շապիկի նկարը:

«Cosmopolitan ամսագիրը մի շարք միջազգային խմբագրություններ ունի ամբողջ աշխարհում և երբ այս նկարը դրեցի միջազգային շապիկների վրա, գաղափար չունեի, որ Թուրքիան էլ է պատրաստվում առաջադրել իմ նկարն իրենց այս ամսվա ամսագրի շապիկի համար, եթե հաշվի առնենք, որ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը այս ամիս է»,- այդ ժամանակ ասել էր Քիմը:

«Հայկական ծագումս մեծ նշանակություն ունի ինձ համար: Ես դաստիարակվել եմ իմ ընտանիքի անցյալի ու մշակույթի հանդեպ հպարտության զգացումով: Որպես հայ-ամերիկացի կին, ինձ համար մեծ պատիվ է լինել հայկական Cosmopolitan-ի շապիկի վրա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment