Քանյե Ուեսթը ասում է, որ Բեյոնսեն ոգեշնչված է Քիմ Քարդաշյանով

Քանյե Ուեսթը ասում է, որ Բեյոնսեն ոգեշնչված է Քիմ Քարդաշյանով

Հոդվածի առանցքում

  • Երբ Բեյոնսեն աշխատում է նոր ալբոմի վրա, նա փակցնում է Քիմ Քարդաշյանի լուսանկարը պատին իր ոգեշնչման համար, ասում է Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: Power 105.1’s The Breakfast Club-ի հետ իրեն բնորոշ անկեղծ հարցազրույցում, Քանյեն ասել է, որ Բեյոնսեին ոգեշնչում է իր կնոջ պատկերը, քանի որ «Քիմը ներկայացնում է ուժեղ կանանց»:
  • Քանյեն ասել է, որ զարմացած է Բեքի ալբոմով, որը նա վերջերս քննադատել է, երբ Բեյոնսեի ալբոմը հաղթել է Տարվա լավագույն ալբոմ Գրեմիի մրցանակաբաշխությանը:
  • Նա նաև նշել է, որ իր հաջորդ ալբոմը «80 տոկոսով պատրաստ է» և անակնկալ ձևով կթողարկվի՝ հավելելով, որ երգերը անդրադառնում են ոստիկանության դաժանությանը:

Ուշադրությանն արժանի

Ռեպերը ասում է, որ նա պատրաստում է անակնկալ կերպով թողարկել իր ալբոմը ճիշտ այնպես, ինչպես Բեյը: Երբ Բեյոնսեն աշխատում է նոր ալբոմի վրա, նա փակցնում է Քիմ Քարդաշյանի լուսանկարը պատին իր ոգեշնչման համար, ասում է Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը:Power 105.1’s The Breakfast Club-ի հետ իրեն բնորոշ անկեղծ հարցազրույցում, Քանյեն ասել է, որ Բեյոնսեին ոգեշնչում է իր կնոջ պատկերը, քանի որ «Քիմը ներկայացնում է ուժեղ կանանց»:

Նա հավելել է, որ երկու կանայք սիրում և հարգում են միմյանց, իրենց հարաբերությունները նման են « Լեբրոն Ջեյմսի և Քոբի Բրայանթի» հարաբերություններին: Դա միակ բանը չէր, որի մասին խոսեց ինքը: Խոսելով Քիմի հայտնի Paper ամսագրի շապիկի վրայի նկարի մասին՝ Քանյեն ասաց, որ նրա (Քիմի) մարմնի տեսակի ներկայացուցչությունը կարևոր նախադեպ է երիտասարդ սերունդների համար:

«Իմ դուստրը հնարավոր է ունենա իմ կնոջ նման կառուցվածք, այնպես որ … այս տարիքի և նման կազմվածք ունենալու տարիքի միջև ես պայքարելու եմ, որ այդ կազմվածքը դիտարկվի լավագույնը … կամ գոնե հավասար ինչ-որ մեկի, ով ունի նիհար մոդելի կառուցվածք»:

Քանյեն ասել է, որ զարմացած է Բեքի ալբոմով, որը նա վերջերս քննադատել է, երբ Բեյոնսեի ալբոմը հաղթել է Տարվա լավագույն ալբոմ Գրեմիի մրցանակաբաշխությանը: Նա լսեց այն, երբ ընթրում էր Թեյլոր Սվիֆթի հետ, պատմել է Քանյեն: Ընդ որում, նա նշել է, որ ցանկանում էր զանգահարել Բեքիին այդ կապակցությամբ, բայց շարունակաբար մոռանում էր:

Նա նաև նշել է, որ իր հաջորդ ալբոմը «80 տոկոսով պատրաստ է» և անակնկալ ձևով կթողարկվի՝ հավելելով, որ երգերը անդրադառնում են ոստիկանության դաժանությանը՝ նյութի, որին նա չէր անդրադարձել, իր հոր խորհրդով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment