Կիմ Չեն Ընը կմեկնի Ռուսաստան՝ առաջին անգամ հանդիպելու Պուտինին
Հոդվածի առանցքում
- Կրեմլը չի ներկայացրել հանդիպման ճշգրիտ ամսաթիվը կամ հստակ վայրը, սակայն ռուսական, հարավկորեական և ճապոնական լրատվամիջոցները հայտարարել են, որ դա կլինի Ռուսաստանի հեռավոր արևելքում: Պուտինը վաղուց արդեն պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդին:
Ուշադրությանն արժանի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի վերջին կժամանի Մոսկվա` Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման համար:
«Վլադիմիր Պուտինի հրավերով Կիմ Չեն Ինը ապրիլի երկրորդ կեսին կայցելի Ռուսաստան», – նշված է Կրեմլի կայքում տարածված հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ փորձարկել է նոր մարտավարական զենք` «հզոր մարտագլխիկով», քանի որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները կարծես կանգ են առել:
Կրեմլը չի ներկայացրել հանդիպման ճշգրիտ ամսաթիվը կամ հստակ վայրը, սակայն ռուսական, հարավկորեական և ճապոնական լրատվամիջոցները հայտարարել են, որ դա կլինի Ռուսաստանի հեռավոր արևելքում:
Պուտինը վաղուց արդեն պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը Մոսկվայում բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Յուրի Ուշակովի հետ:
Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ բանագնաց Սթեֆեն Բիեգունը նույնպես Մոսկվայում էր:
Միաժամանակ, ռուսական մեդիան հաղորդեց, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան մի պաշտոնյայի են նկատել հեռավոր արևելյան Վլադիվոստոկ քաղաքում, Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ գտնվող կայարանում:
Ռուսաստանը համեմատաբար ջերմ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ:
2011 թվականին տեղի է ունեցել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահների վերջին հանդիպումը՝ այն ժամանակ հանդիպել էին Կիմի հայրը՝ Կիմ Չեն-իլը և Դմիտրի Մեդվեդևը: Գագաթնաժողովը տեղի էր ունեցել Սիբիրում:
Հյուսիսային Կորեայի նախագահը, որը մահացավ հանդիպումից կարճ ժամանակ անց, Մեդվեդևին ասել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել միջուկային փորձարկումներից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ