Ծեծը խելք չի սովորեցնում, այն բթացնում է մեր երեխաներին

Ծեծը խելք չի սովորեցնում, այն բթացնում է մեր երեխաներին

Հոդվածի առանցքում

  • Հետազոտողները նշում են, որ ֆիզիկական ծեծը ազդում է երեխայի ուղեղի վրա, փոքրերի մոտ առաջանում է ոչ թե «ես պատժված եմ», այլ «ես ավելի քիչ խելք ունեմ» ընկալումը:
  • Հետազոտողները գտել են երեխաների, որոնք պարբերաբար ծեծի են ենթարկվել: Պարզվել է, որ նրանց ուղեղը ավելի քիչ է զարգացել` հատկապես գլխուղեղի դիմային հատվածը, որը հանգեցրել է ընկճախտի, թմրանյութերի հանդեպ հակումների և հոգեկան այլ բնույթի շեղումների:
  • Ինչո՞վ է ծեծը ասոցացվում: Ագրեսիա, հանցավորություն, հոգեկան առողջության խնդիրներ: Ծեծի որոշ հետևանքներ կարելի է անվանել «հեղինակության նկատմամբ թշնամության զգացում», ինչը դրդում է երեխաներին կարծել, որ մարդիկ իրենց դեմ են տրամադրված:

Ուշադրությանն արժանի

Ինչպե՞ս դաստիարակել մեր երեխաներին: Սա ամենաթեժ քննարկվող թեմաներից է: 2012-ին իրականացված համազգային հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում  կանանց կեսից ավելին և տղամարդկանց ավելի քան ¾-ը հավատում են, որ երեխային երբեմն պետք է «կոշտ ծեծի ենթարկել»:

Գիտնականները, սակայն, եկել են այլ եզրակացության: Հետազոտողները նշում են, որ ֆիզիկական ծեծը ազդում է երեխայի ուղեղի վրա, փոքրերի մոտ առաջանում է ոչ թե «ես պատժված եմ», այլ «ես ավելի քիչ խելք ունեմ» ընկալումը:

Մի հետազոտություն եզրակացրել էր, որ «ֆիզիկական ծանր պատիժները հնարավոր է տխուր հետևանքներ ունենան ուղեղի զարգացման վրա:Հետազոտությունները պարզել են, որ ուսուցման նպատակով կիրառվող ֆիզիկական ծանր պատիժները ծնողները կիրառում են ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, բայց ավելի քան երեք տարվա ընթացքում: Երեխաներին ծեծի են ենթարկում  սովորաբար գոտիով կամ ապտակում են ձեռքով:

Հետազոտողները գտել են երեխաների, որոնք պարբերաբար ծեծի են ենթարկվել: Պարզվել է, որ նրանց ուղեղը ավելի քիչ է զարգացել` հատկապես գլխուղեղի դիմային հատվածը, որը հանգեցրել է ընկճախտի, թմրանյութերի հանդեպ հակումների և հոգեկան այլ բնույթի շեղումների: Նրանք նաև պարզել են, որ կա «ազդեցիկ փոխկապակցվածություն» ուղեղի այդ հատվածի զարգացման մակարդակի և երեխաների IQ-ի միջև:

Մի քանի այլ հետազոտություններ հաստատում են այս եզրակացությունը: 2010-ին  Pediatrics-ում հայտնվել էր մի հրապարակում, որի համաձայն երեք տարեկան երեխաներին ամսվա մեջ առնվազն երկու անգամ ծեծելը հինգ տարեկանում կարող է հանգեցնել ագրեսիայի: Մեկ այլ, Journal of Aggression, Maltreatment and Trauma-ում հրապարակված հետազոտության համաձայն մոր կողմից ֆիզիկական պատիժները  նվազեցնում են ճանաչողականությունը ծեծին հետևող մյուս երեխաների մոտ: Ֆիզիկական պատիժները մեծ ազդեցություն են թողնում հատկապես 5-ից 9-ը տարեկան երեխաների վրա:

Ամփոփելով` կարելի է փաստել, որ ֆիզիկական պատիժները վնասում են երեխաներին: Ծեծը երեխային ավելի շատ խելք կսովորեցնի՞: Իրականում այս հարցի պատասխանը երեխայի ուղեղում ինքնատիրապետման ձևավորման բանալին է:

2011-ին Journal of Cognitive Neuroscience-ում հրապարակած հետազոտության հեղինակները գրում են. «Որքան զարգացած է ուղեղի այն հատվածը, որի միջոցով դուք կայացնում եք որոշումներ (գլխուղեղի դիմային մասը), այդքան ավելի ճկուն է օգուտներն ու հետևանքները գնահատելու ձեր ունակությունը:

Զավեշտալի է, բայց որքան շատ եք ֆիզիկական պատժի ենթարկում ձեր երեխաներին ցածր ինքնատիրապետման համար, այնքան ավելի քիչ է դա զարգանում նրանց մոտ: Երեխաները սովորում են ենթարկվել արտաքին ուժերի միջոցով (ծնողներ, ուսոցիչներ, ղեկավարներ), բայց ի՞նչ է լինում, երբ ղեկավարը չի հետևում:

Տեխասի Օսթինի համալսարանի հետազոտող Էլիզաբեթ Գերշոֆը 15 տարվա ընթացքում ուսումնասիրել է ֆիզիկական պատիժների հետևանքները: Նա ամենաճանաչված մասնագետն է ԱՄՆ-ում: Գերշոֆը հետևողանանորեն հետազոտել է ֆիզիկական պատժի հարյուրավոր հետևանքները: Նրա խոսքով «Չկա հետազոտություն, ըստ որի ծեծը դրական ազդեցություն է ունենում: Եթե որևէ մեկը մեզ հարվածի, մենք կանգ կառնենք, այլևս չենք անի այն, ինչ անում էինք, բայց դա չի նշանակում, որ մենք կհասկանանք, թե մեզ ինչու են հարվածել, կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել: Մինչդեռ հենց դա հասկանալն է կարգապահության հիմքը»:

Ի սկզբանե ընդունված էր, որ ծեծը, ծայրահեղ դեպքում, կարող էր ի հայտ բերել երեխայի անմիջական պատասխանը, և ծնողական ջերմությունը ի զորու էր վերացնել  վնասակար ազդեցությունը: Գերշոֆի խոսքով` պարզվել է, որ ծեծը «չի ուղղում ձեր երեխաների վարքը: Դուք կարծում եք, որ ուղղում եք նրանց, բայց ոչ»:

Ինչո՞վ է ծեծը ասոցացվում: Ագրեսիա, հանցավորություն, հոգեկան առողջության խնդիրներ: Ծեծի որոշ հետևանքներ կարելի է անվանել «հեղինակության նկատմամբ  թշնամության զգացում», ինչը դրդում է երեխաներին կարծել, որ մարդիկ իրենց դեմ են տրամադրված:

Այս հակումը ստիպում է թշնամաբար նայել աշխարհին: Երեխաները դառնում են անհանգիստ և սպասում են թշնամություն մարդկանց կողմից: Սա վերաբերում է տարբեր մշակույթներին և էթնիկ խմբերին, այս եզրակացությունն անփոփոխ է բոլոր ժամանակների համար: Ծեծը մեր երեխաներին իրական և տեսանելի վնաս է տալիս:  Գերշոֆի խոսքով` 19 երկրների դպրոցներում աշակերտներին ծեծի ենթարկելը օրինական է համարվում:

«Ես ծեծի եմ ենթարկվել և ես ուղղվել եմ», կամ «Ես ծեծում եմ իմ երեխային և նրանք ուշքի են գալիս» թեզերը նշանակում են, որ այդպես կարծող մարդիկ չգիտեն, թե ինչի առաջ են կանգնելու, չեն պատկերացնում, թե ինչպիսի վարք են ունենալու իրենց երեխաները մի աշխարհում, որտեղ ծեծ չկա:

Հնարավոր է, որ ձեր երեխաները զարգանում են ոչ թե որ դուք ծեծում եք նրանց, այլ հենց այն պատճառով, որ դուք դա չեք անում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment