Բացելով դեմքը. Հայաստանի և Ադրբեջանի մոտեցող պատերազմը

Բացելով դեմքը. Հայաստանի և Ադրբեջանի մոտեցող պատերազմը

Հոդվածի առանցքում

  • Կովկասի հարավային լեռներում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր մարտ է տեղի ունեցել: Այս անգամ սպանվել է առնվազն 3 մարդ: Այս օրերին աշխարհում զինված հակամարտությունների նկատմամբ մեծ ուշադրություն է նկատվում:
  • 1990-ականների սկզբներին քրիստոնյա Հայաստանի և մուսուլմանական Ադրբեջանի միջև էթնիկ լարվածությունն այս տարածքում հանգեցրեց պատերազմի, որը շատ նման էր նախկին Հարավսլավիայի պատերազմին: Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել միաժամանակ:
  • Նախ, փոխզիջման հնարավորություն գրեթե չկա, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ցանկացած հարցի շուրջ, որը չի ապահովում առնվազն ամբողջական հսկողություն ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, մինչդեռ Հայաստանը չի համաձայնում Ադրբեջանի ինքնիշխանության` զուտ խորհրդանշական վերականգնումից ավելին ներկայացվող որևէ պահանջի հետ:
  • Երկրորդ, հակամարտությունը միայն ավելի է ռազմականացվում ու դառնում է ավելի վտանգավոր: Հայաստանը և Ադրբեջանը ունեն պրոֆեսիոնալ և վերազինված բանակներ, վերազինումը սկսվել է առաջին պատերազմի ավարտից հետո: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հայկական բանակներից յուրաքանչյուրը կանգնած է մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ շփման գծի երկայնքով, որն ունի ամրություններ, հարակից ականապատ տարածքներ և անանցանելի սահման:
  • Ադրբեջանի կողմից զենք գնելու հաճախակիությունը մեծացնում է Ղարաբաղը հետ պահանջելու հնարավորությունը, Ադրբեջանի բանակը կենտրոնացած է ժամանակակից հրետանային և հրթիռային համակարգեր ձեռք բերելու վրա, որը անհրաժեշտ կլինի լեռնային տարածքում գտնվող հայկական հետևակի ու հրետանու դեմ կիրառելու համար:
  • Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն պահպանում են անորոշ մթնոլորտը այն հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանը ձեռք է բերել 9K720 Իսկանդեր հրթիռային համակարգեր: Իսկանդերը ռազմաօդային փոքր ուժեր ունեցող Հայաստանին թույլ կտա հարվածել Ադրբեջանի օդուժին: 2012-ից սկսած Հայաստանը ներկրել է նաև ռուսական մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, հրետանային համակարգեր, արտադրել է անօդաչու թռչող սարքեր:
  • Հայաստանը կարող է ունենալ փոքր թերություններ սպառազինության հարցում, բայց ռազմավարական դիրքը այդ խնդիրը լուծում է: Հայաստանի ուժերը արդեն տնօրինում են Ղարաբաղի հիմնական բոլոր ճանապարհները, բնակելի շրջանները և ջրի ու էլեկտրականության աղբյուրները: Դրանց հասնելու համար Ադրբեջանի զինուժը պետք է կարողանա անցնել լեռնային բարդ ու խրթին տեղանքով, որոնք չափազանց լավ են ամրացված հայկական ուժերի կողմից:
  • Աշխարհագրական այս խոչընդոտները հաղթահարելը հեշտ գործ չէ: Ղարաբաղի ջուրն ու էլեկտրականությունը ապահովում է Սարսանգի ջրամբարը, Հայաստան մտնող գլխավոր ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Ռազմավարական երկու կարևորագույն այս վայրերը հեռու և անհանսանելի են Ղարաբաղում Ադրբեջանի ենթադրյալ ցանկացած գործողությունների համար:
  • Նույնիսկ առանց պատերազմ սկսելու հստակ որոշման, կողմերը կարող են լարել իրավիճակը սահմանային բախումներով: Սա կարող է դառնալ հիմնական պատերազմի սկիզբը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պատերազմ սկսելու խթաններ, նրանք արդեն միմյանց մազերից են քաշում: Ղարաբաղի առաջնագիծը դառնում է ավելի վտանգավոր:

Ուշադրությանն արժանի

Կովկասի հարավային լեռներում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր մարտ է տեղի ունեցել: Այս անգամ սպանվել է առնվազն 3 մարդ: Այս օրերին աշխարհում զինված հակամարտությունների նկատմամբ մեծ ուշադրություն է նկատվում:

Դիվանագիտությունը հազիվ է զսպում ուկրաինական պատերազմը, Նիգերիայից մինչև Մերձավոր Արևելք պատերազմն այնքան սովորական է դարձել, որքան խաղաղությունը: Բայց ոչ ոք չունի վաղվա հակամարտությունների վերաբերյալ հստակ կանխատեսում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն վայրերին, որտեղ դժվարությունները աննկատ են մնացել:

Դրա համար նախ թույլ տվեք ընթերցողներին ներկայացնել 2015-ի քնած, բայց տաք կետերից մեկի իմ ընտրությունը. Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասի այս անորոշ անկլավը եռում է, աճում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության հնարավորությունը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի արևելյան լեռնային շրջանն է (խմբագրությունը համաձայն չէ, այս կարծիքին):

1990-ականների սկզբներին քրիստոնյա Հայաստանի և մուսուլմանական Ադրբեջանի միջև էթնիկ լարվածությունն այս տարածքում հանգեցրեց պատերազմի, որը շատ նման էր նախկին Հարավսլավիայի պատերազմին: Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել միաժամանակ:

Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, բայց հայերը ի վերջո հաղթող են դուրս եկել: Լեռնային Ղարաբաղը պատերազմի ավարտից հետո դե ֆակտո անկախ է և գտնվում է հենց այդ ժամանակ անկախացած Հայաստանի և Ադրբեջանի կողքին:

Վիճելի տարածքը, որը հիմնականում հայաբնակ էր, այժմ գտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկողության տակ: Այն միկրոպետություն է, որին աջակցում է Հայաստանը և փաստացի այդ երկրի մասն է: Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարին, պատերազմը պաշտոնապես երբեք չի ավարտվել, և Ադրբեջանը, մեղմ ասած, ակտիվորեն վիճարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ի՞նչն է Լեռնային Ղարաբաղը դարձնում հատկապես վտանգավոր:

Նախ, փոխզիջման հնարավորություն գրեթե չկա, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ցանկացած հարցի շուրջ, որը չի ապահովում առնվազն ամբողջական հսկողություն ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, մինչդեռ Հայաստանը չի համաձայնում Ադրբեջանի ինքնիշխանության` զուտ խորհրդանշական վերականգնումից ավելին ներկայացվող որևէ պահանջի հետ:

Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը որևէ պատճառով կհրաժարվի իր պաշտոնական տարածքների մոտ 1/5-ի նկատմամբ հսկողություն հաստատելու պահանջից (խմբագրությունը համաձայն չէ այս կարծիքին):Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարություններով պնդել Ադրբեջանի պահանջները:

Հայաստանը հրաժարվում է հանձնել որևէ տարածք, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքը մեծացրել է 1/3-ով, ինչը շատ արժեքավոր է փոքր, նեղ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար, որն ունի ռազմավարական փոքր հնարավորություններ, բայց գրեթե բոլոր կողմերից պատմականորեն շրջապատված է թշնամիներով: Ղարաբաղի հակամարտության մեջ հաղթողներ լինել չեն կարող, մի կողմի հաղթանակը մյուսի պարտությունն է:

Երկրորդ, հակամարտությունը միայն ավելի է ռազմականացվում ու դառնում է ավելի վտանգավոր: Հայաստանը և Ադրբեջանը ունեն պրոֆեսիոնալ և վերազինված բանակներ, վերազինումը սկսվել է առաջին պատերազմի ավարտից հետո: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հայկական բանակներից յուրաքանչյուրը կանգնած է մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ շփման գծի երկայնքով, որն ունի ամրություններ, հարակից ականապատ տարածքներ և անանցանելի սահման:

Այստեղ կառուցված են ամրություններ, ստորգետնյա ապաստաններ, խրամատներ և հրետանային դիրքեր: Այս խիտ սահմանազատման գծի վրա կողմերի միջև հեռավորությունը տեղ-տեղ հասնում է նույնիսկ ընդամենը հարյուր մետրի:  Հրադադարից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել հաճախակի տեղի ունեցող փոխհրաձգություններից, որոնք միշտ իրենց մեջ կրում են էսկալացիայի վտանգ: Փոխադարձ բռնություններն աճում են, դառնում են ավելի հաճախակի ու ավելի ինտենսիվ:

2014-ի ամռանից սկսած այս վտանգավոր բախումները սահմանափակ, բայց գրեթե ամենօրյա են, չնայած դրանք իրենց վրա են սևեռում միջազգային ուշադրությունը միայն, երբ զոհ է լինում: Ադրբեջանի ուժերը նոյեմբերին խոցեցին հայկական ՄԻ-24 ուղղաթիռը, որից հետո սկսվեց մարտ, քանի որ հայերը ցանկանում էին վերադարձնել օդաչուների աճյունները չեզոք տարածքից:  Վերջերս` այս տարվա հունվարի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակը «կանխարգելիչ հարված» հասցրեց ադրբեջանական մի քանի դիրքերին` սպանելով ադրբեջանցի բազմաթիվ զինվորների:

Ադրբեջանի կողմից զենք գնելու հաճախակիությունը մեծացնում է Ղարաբաղը հետ պահանջելու հնարավորությունը, Ադրբեջանի բանակը կենտրոնացած է ժամանակակից հրետանային և հրթիռային համակարգեր ձեռք բերելու վրա, որը անհրաժեշտ կլինի լեռնային տարածքում գտնվող հայկական հետևակի ու հրետանու դեմ կիրառելու համար:

Ադրբեջանը վերջերս Ռուսաստանից ձեռք է բերել ծանր հրետանային Tos-1A Buratino զարհուրելի 2 համակարգեր, որոնց զանգվածային կիրառումը անհրաժեշտ կլինի Աղդամի հարթ մատույցներում ամրացած հայկական ուժերին հետ մղելու համար, այս տարածքը  գտնվում է վիճելի շրջանի հետ սահմանագծի կենտրոնում:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի ռազմական հիմնական գործընկերներից մեկը Իսրայելն է: Այս լուռ հարաբերությունների արդյունքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ձեռք են բերել իսրայելական անօդաչու սարքեր: Ադրբեջանի իսրայելական սարքերը հայկական հրետանուն հարվածելու համար անգին նշանակություն ունեն:

Առանց ածխաջրածնային ռեսուրսների Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման մակարդակի ռազմական ծախսեր, այնպես որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները կարող են պահպանել ռազմական միայն ձևական հավասարակշռություն և որպեսզի հակամարտության ժամանակ ունենան ավելի շահավետ դիրքեր, հայկական կողմին ձեռնտու է գնալ դրան ավելի շուտ, քան ուշ:

Չնայած հայկական կողմը սպառազինության մրցավազքի մեջ չի մտնում, ռազմական ոլորտի վրա ծախսեր է կատարում այնպես, կարծես պատերազմ է կանխատեսում:

Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն պահպանում են անորոշ մթնոլորտը այն հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանը ձեռք է բերել  9K720 Իսկանդեր հրթիռային համակարգեր: Իսկանդերը ռազմաօդային փոքր ուժեր ունեցող Հայաստանին թույլ կտա հարվածել Ադրբեջանի օդուժին:

2012-ից սկսած Հայաստանը ներկրել է նաև ռուսական մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, հրետանային համակարգեր, արտադրել է անօդաչու թռչող սարքեր:  Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի գլխավոր հենարանն է:

Հայաստանը կարող է ունենալ փոքր թերություններ սպառազինության հարցում, բայց ռազմավարական դիրքը այդ խնդիրը լուծում է: Հայաստանի ուժերը արդեն տնօրինում են Ղարաբաղի հիմնական բոլոր ճանապարհները, բնակելի շրջանները և ջրի ու էլեկտրականության աղբյուրները: Դրանց հասնելու համար Ադրբեջանի զինուժը պետք է կարողանա անցնել լեռնային բարդ ու խրթին տեղանքով, որոնք չափազանց լավ են ամրացված հայկական ուժերի կողմից:

Հյուսիսում` Ղարաբաղի հայկական տարածքում, տարածք մուտք գործելու միակ տարբերակը Օմարի լեռնանցքն է` Մուրովդաղ լեռնաշղթայի մոտ: Արևելքից Ադրբեջանի ուժերի մուտքը Ղարաբաղ նշանակում է անցում լեռնային արահետով, որի երկարությունը մինչև Ասկերան 1.5 մղոն է, բայց միայն այստեղ հասնելուց հետո հնարավոր կլինի մոտենալ Ղարաբաղի գլխավոր քաղաք Ստեփանակերտին:

Աշխարհագրական այս խոչընդոտները հաղթահարելը հեշտ գործ չէ: Ղարաբաղի ջուրն ու էլեկտրականությունը ապահովում է Սարսանգի ջրամբարը, Հայաստան մտնող գլխավոր ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Ռազմավարական երկու կարևորագույն այս վայրերը հեռու և անհանսանելի են Ղարաբաղում Ադրբեջանի ենթադրյալ ցանկացած գործողությունների համար:

Ռազմական հավասարակշռությունն ու աշխարհագրական գործոնները Բաքվին ստիպում են սպասել ստատուս քվոյի փոփոխմանը: Հայաստանն արդեն տնօրինում է այն տարածքները, որոնք ցանկանում է, հայկական ուժերի ռազմական դիրքավորումը պաշտպանողական է: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործի է դնում ագրեսիվ հռետորաբանության հեղեղը` վիրավորելով Հայաստանին և խոստանալով, որ իր երկիրը կվերագրավի Լեռնային Ղարաբաղը:

Նույնիսկ առանց պատերազմ սկսելու հստակ որոշման, կողմերը կարող են լարել իրավիճակը սահմանային բախումներով: Սա կարող է դառնալ հիմնական պատերազմի սկիզբը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պատերազմ սկսելու խթաններ, նրանք արդեն միմյանց մազերից են քաշում: Ղարաբաղի առաջնագիծը դառնում է ավելի վտանգավոր: Ընթերցողները պետք է ուշադիր հետևեն դրան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment