Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը որպես դիտորդ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրություններին

Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը որպես դիտորդ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրություններին

Հոդվածի առանցքում

  • Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին կմասնակցի որպես քաղաքական դիտորդ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնում՝ ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
  • Նրանք, այլ պետությունների՝ Մեքսիկայի, Արգենտինայի և Կանադայի ներկայացուցիչների հետ կհետևեն քվեաթերթիկների տրամադրման և հաշվելու գործընթացին, կուսումնասիրեն ընտրատարածքը և կհամոզվեն, որ ընտրություններն ազատ և արդար են:
  • «Անձնական մակարդակում կարծում եմ, որ Ֆրեզնոյի հայերը պետք է հպարտ լինեն՝ իմանալով, որ նրանք ներկայացվում են որպես դիտորդներ այս շատ կարևոր ընտրություններում, ինչը նպաստում է Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է նա:
  • Ֆրեզնոյի շրջանի հոգաբարձուների խորհուրդը 2013 թվականի ապրիլին բանաձև է ընդունել, որը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ընտրել են ինքնուրույն կառավարման ուղին և որ նրանց ցանկությունը պետք է հարգել: Ֆրեզնոն ԱՄՆ-ում առաջին շրջանն էր, որը դիրքորոշում ունի այս խնդրի նկատմամբ, չնայած որոշ նահանգներ նմանատիպ բանաձևեր են ընդունել:

Ուշադրությանն արժանի

Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին կմասնակցի որպես քաղաքական դիտորդ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնում՝ ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղը պատմանակորեն ղեկավարել է Հայաստանը՝ մինչև որ Խորհրդային Միության փլուզումից հետո այս տարածքը անցել է Ադրբեջանի իշխանության տակ: Այս երկու երկրները մինչև օրս պայքարում են այս տարածքի նկատմամբ վերահսկողության համար:

Բորգեասը Ղարաբաղում կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 5-ը: Նա և ԱՄՆ-ից ևս 2 հոգի այն մարդկանց թվում են, ովքեր հրավիրվել են գնահատելու  Լեռնային Ղարաբաղի ընտրությունների գործընթացը՝ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան: Նրանք, այլ պետությունների՝ Մեքսիկայի, Արգենտինայի և Կանադայի ներկայացուցիչների հետ կհետևեն քվեաթերթիկների տրամադրման և հաշվելու գործընթացին, կուսումնասիրեն ընտրատարածքը և կհամոզվեն, որ ընտրություններն ազատ և արդար են:

«Ամերիկայում  մենք այս գործընթացը ընկալում ենք որպես սովորական երևույթ, որը մեր էության մի մասն է, սակայն աշխարհի այլ տարածքներում մարդիկ հարկարդված են պայքարել և համառության միջոցով այս գործընթացը իրականություն դարձնել»,- ասել է նա:

Վաշինգտոնում ԼՂ դեսպանը Բորգեասին ներկայացրել է որպես միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացող ընտրված պաշտոնյա, որը իրավունք է դասավանդում Սան-Խոակին իրավաբանական քոլեջում:

Պաշտոնական հրավերի նամակում Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից հետո մայիսի 3-ին կայանալիք  խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են արդեն 6-րդ անգամ, և Ղարաբաղի քաղաքացիները կօգտվեն իրենց ընտրելու իրավունքից:

«Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես ևս մի հնարավորություն՝ հաստատելու ԼՂ ժողովրդի  հաստատակամությունը ունիվերսալ ազատությունների վերաբերյալ,  հետևաբար և մեծ ուշադրություն է դարձվում միջազգային դիտորդական առաքելությանը»,- գրում է Ղուլյանը,-«այսպիսով, Ազգային ժողովի անունից ես հրավիրում են ձեզ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այս ընտրություններն անվանել է «ապօրինի» և «միջազգային իրավունքի խախտման դրսևորում»:

Բորգեասը նշել  է, որ իր այցը տեղացի հայերի համար հպարտանալու առիթ է: Նրա կինը հայ է, ում տատը Հայոց  Ցեղասպանության վերապրածներից է:

«Անձնական մակարդակում կարծում եմ, որ Ֆրեզնոյի հայերը պետք է հպարտ լինեն՝ իմանալով, որ նրանք ներկայացվում են որպես դիտորդներ այս շատ կարևոր ընտրություններում, ինչը նպաստում է Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է նա:

Ընտրությունը կայանալու է Հայոց Ցեղապանության 100-ամյա տարելիցից անմիջապես հետո: Բորգեասն ասում է, որ հայերի գոյությանն սպառնացող վտանգը դեռ չի վերացել: «Ցեղասպանության հետ կապի առումով սա շատ բան է նշանակում»,- ասել է նա ընտրության մասին: «Արևմուտքում թուրքերի և արևելքում ազերիների միջև ընկած հայերի դիրքը դեռ վտանգավոր է»:

Ֆրեզնոյի շրջանի հոգաբարձուների խորհուրդը 2013 թվականի ապրիլին բանաձև է ընդունել, որը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ընտրել են ինքնուրույն կառավարման ուղին և որ նրանց ցանկությունը պետք է հարգել:

Ֆրեզնոն ԱՄՆ-ում առաջին շրջանն էր, որը  դիրքորոշում ունի այս խնդրի նկատմամբ, չնայած որոշ նահանգներ նմանատիպ բանաձևեր են ընդունել: Մայիսին Կալիֆոռնիայի ասամբլեան բանաձև էր ընդունել, որով ճանաչում էր այս տարածաշրջանի անկախությունը: Նոյեմբերին Ֆրեզնո էր այցելել Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment