Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը կպատերազմեն Լեռնային Ղարաբաղի համար
Հոդվածի առանցքում
- Հարավային Կովկասում փոքր լարվածությամբ հակամարտությունը, ներառյալ այժմյան անկախ պետություններ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի ուշ սկսեց հասունանալ: Դա վերաբերում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:
- Ըստ բրիտանական ակադեմիական Robert Service-ի, 1921 թվականին Իոսիֆ Ստալինը տարածքը հանձնեց Ադրբեջանի հսկողությանը, փորձելով համոզել Թուրքիային միանալու Խորհրդային Միությանը: Եթե Թուրքիայի հարցը չլիներ, Ստալինը, հավանաբար, այն կթողներ Հայաստանի տարածքում:
- 1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանը վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը, տարածքը մասնատեց ու կցեց Ադրբեջանի հարևան վարչական շրջաններին:
- Այս հակամարտությունից բացի , քրիստոնյա հայերի ու մահմեդական ադրբեջանցիների միջև մինչև խորհրդային ժամանակներն էլ եղել են լարված հարաբերություններ, այդ թվում արյունալի կոտորածներ: Երկու երկրներն այժմ զինանոցները լցրել են ավելի հզոր զենքով, իսկ հունվարին նրանց միջև նկատվեց լարվածության զարգացում, կրկնվող հրազենային մարտերով, հրետանային ու հրթիռային կրակոցներով:
- Հայաստանից յոթ անգամ ավելի մեծ տնտեսություն ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու համար նախատեսել է Հայաստանի ամբողջ բյուջեի՝ 2.7 միլիարդ դոլարի կրկնակի չափով ծախսել զինված ուժերի վրա:
- Կողմերից ոչ մեկը կարծես պատրաստ չէ թուլացնելու լարվածությունը: New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ Աբդուլլահ Կուրբանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Երբ ջուրը խառնվում է հողին, ցեխ է դառնում: Երբ արյունն է խառնվում հողին, դա արդեն հայրենիքն է»:
Ուշադրությանն արժանի
Հարավային Կովկասում փոքր լարվածությամբ հակամարտությունը, ներառյալ այժմյան անկախ պետություններ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի ուշ սկսեց հասունանալ: Դա վերաբերում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:
Մինչ Հայաստանը և Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ-ի լիարժեք միութենական հանրապետություններ էին, Լեռնային Ղարաբաղը հայերի մեծամասնությամբ անկլավ էր Ադրբեջանի կազմում և ուներ ինքնավար մարզի կարգավիճակ:
Ըստ բրիտանական ակադեմիական Robert Service-ի, 1921 թվականին Իոսիֆ Ստալինը տարածքը հանձնեց Ադրբեջանի հսկողությանը, փորձելով համոզել Թուրքիային միանալու Խորհրդային Միությանը: Եթե Թուրքիայի հարցը չլիներ, Ստալինը, հավանաբար, այն կթողներ Հայաստանի տարածքում:
1920-ականներին Խորհրդային Միությունն ամուր վերահսկողություն է իրականացրել ամբողջ Կովկասում և տասնամյակներ շարունակ հակամարտությունը հանդարտվել էր տարածաշրջանում: Սակայն 1980 -ականների վերջին և 1990-ականների սկզբին Խորհրդային Միության լուծարման ժամանակ նորից առաջացավ Լեռնային Ղարաբաղի հարցը :
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, միայն միութենական հանրապետությունները միջազգայնորեն ճանաչվեցին որպես անկախ պետություններ: Լեռնային Ղարաբաղի և խորհրդային մյուս միավորումների՝ Չեչնիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի բախտը չբերեց:
1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանը վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը, տարածքը մասնատեց ու կցեց Ադրբեջանի հարևան վարչական շրջաններին: Իրենց հերթին, տարածաշրջանի հայերը, որոնք կազմում էին շրջանի բնակչության երեք քառորդը, 1991 թվականին հռչակեցին իրենց անկախությունը:
Հայաստանի օգնությամբ ԼՂ-ն հաղթեց պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը:
Այս նոր սուբյեկտը ռազմական գործողությունների ժամանակ ձեռք բերեց լրացուցիչ տարածք, անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը միջազգային սահմանների անխախտելիության և տարածքի ձեռքբերման համար ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ (խմբագրությունը չի կիսում այս կարծիքը):
Հայաստանն այժմ արդյունավետորեն վերահսկում է հողի այդ նեղ շերտը, Լեռնային Ղարաբաղի արևմուտքից հարավ, չճանաչված պետությանը տալով անմիջական սահմաններ իր և Իրանի հետ: 15,000-20,000 մարդ, այդ թվում, քաղաքացիական անձինք են զոհվել կռիվների ժամանակ, հարյուր հազարավորներն էլ տեղահանվել են: Այսօր Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ հայերով է բնակեցված:
Այս հակամարտությունից բացի , քրիստոնյա հայերի ու մահմեդական ադրբեջանցիների միջև մինչև խորհրդային ժամանակներն էլ եղել են լարված հարաբերություններ, այդ թվում արյունալի կոտորածներ: Երկու երկրներն այժմ զինանոցները լցրել են ավելի հզոր զենքով, իսկ հունվարին նրանց միջև նկատվեց լարվածության զարգացում, կրկնվող հրազենային մարտերով, հրետանային ու հրթիռային կրակոցներով: Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարք խփեց Աղդամից ոչ հեռու:Նախկին ադրբեջանական քաղաքն այժմ գտնվում է հայկական ուժերի հսկողության տակ:
Հայաստանից յոթ անգամ ավելի մեծ տնտեսություն ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու համար նախատեսել է Հայաստանի ամբողջ բյուջեի՝ 2.7 միլիարդ դոլարի կրկնակի չափով ծախսել զինված ուժերի վրա: Նրա հայ գործընկերը, նախագահ Սեժ Սարգսյանը (ով ծագումով Լեռնային Ղարաբաղից է) հակադարձել է իր սպառնալիքներով:
Ալիևն անդրադարձել է նաև ազդեցիկ հայկական սփյուռքին, որը ձևավորվել է հիմնականում 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ թուրքերը սպանեցին Օսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայերի, մյուսներն էլ փախան: Այսօր խոշոր հայկական համայնքներ կան ամբողջ աշխարհում, այդ թվում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
«Ճշմարտությունն այն է, որ մեր հողերի շարունակվող օկուպացիան միայն Հայաստանի գործը չէ», – նշել է նա: «Հայաստանը անզոր ու աղքատ երկիր է: Այն անօգնական վիճակում է: Իհարկե, եթե նա չունենար լուրջ հովանավորներ տարբեր մայրաքաղաքներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»:
Կողմերից ոչ մեկը կարծես պատրաստ չէ թուլացնելու լարվածությունը: New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ Աբդուլլահ Կուրբանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Երբ ջուրը խառնվում է հողին, ցեխ է դառնում: Երբ արյունն է խառնվում հողին, դա արդեն հայրենիքն է»:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի չլուծված հարցը մնում է անկայուն հարավային Կովկասի տարածաշրջանի առավել պայթյունավտանգ խնդիրներից մեկը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ