Լեռնային Ղարաբաղի կուլիսներում հայտնվելու առավելությունները

Լեռնային Ղարաբաղի կուլիսներում հայտնվելու առավելությունները

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը 1990-ականների կեսերից ստեղծել է հինգ խաղաղ ծրագիր: Սակայն մինչ օրս հնարավոր փոխզիջումների քաղաքական հետևանքները և գործընթացի վերևից ներքև բնույթը չեն նպաստել առաջընթացին:
  • Ինտենսիվությունը և հրադադարի ռեժիմի խախտումը զգալիորեն ավելացել է վերջին 18 ամիսների ընթացքում: Անցյալ տարի հուլիս-օգոստոս ամիսների փոխհրաձգությունները, նոյեմբերին հայկական ուղղաթիռի խփելը գրավել էին մամուլի վերնագրերը: Շարունակվող գնդակոծությունը և դիպուկահարների կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին ընդլայնել են խախտումների աշխարհագրական շրջանակը:
  • Ռուսաստանը անմիջական սահման չունի Հայաստանի կամ ԼՂ-ի հետ, չունի ռուսական անձնագրերով քաղաքացիներ պաշտպանելու համար, ոչ էլ խաղաղարարներ: Ռուսաստանի ազդեցությունը ԼՂ-ի վրա հիմնականում անուղղակի է, այն կատարվում է Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության համակարգերի մեջ խորը ներթափանցելու միջոցով:
  • Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանցիները հետևում են Ուկրաինայի իրավիճակին, այն ընդունելով Հայաստանի հետ իրենց վիճաբանության արդարացում, պնդելով, որ էական տարբերություն չկա 2014 թվականին Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի և 1988-1994 թվականների ԼՂ-ում Հայաստանի գործողությունների միջև:
  • Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև կնքված պայմանագրերը կասկած չեն առաջացնում, որ Լեռնային Ղարաբաղին էլ է սպասվում նույն ճակատագիրը` դառնալ այդ տարածության մի մասը: Անկախ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներից, Եվրասիական մասշտաբով դրանք կկասեցվեն և հակամարտությունը կխճճվի, կստանա զարգացման բոլորովին այլ ընթացք:
  • Ի դեմս կենտրոնաձիգ ճնշումների արագացման, որոնք կարող են անճանաչելիորեն վերաձևել ԼՂ հակամարտությունը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է գործեն, որպեսզի խուսափեն տեղական անկայունությունը տարածաշրջանայինի փոխակերպումից:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը համախմբում է, Ալեքսանդր Քուլիի բնորոշմամբ, նոր կիսա-ինքնիշխան տարածքները, որոնք ընդգրկում են անջատողական սուբյեկտներին արևելյան

Ուկրաինայում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Կա նման ևս մի սուբյեկտ, որին հետևում է մեծ հետաքրքրությամբ, բայց որոշակի հեռավորության վրա: Խորհրդային Միության փլուզմամբ ուղեկցվող Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությունը անջատողական շարժումներից առաջինն էր: Իր ծավալով ու զոհերի թվով այն  երկրորդն էր Չեչնիայից հետո: Հակամարտությունը, որն ավարտվեց 1994 թվականին հայկական զինված ուժերի հաղթանակով և ի սկզբանե վիճելի ադրբեջանական ընդարձակ տարածքների բռնագրավումով, ձգձգվում է, հայտնվելով Եվրասիական քաղաքականության կուլուարներում (Խմբբագրություն չի կիսում այս կարծիքը):

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ,  որը 1990-ականների կեսերից ստեղծել է հինգ խաղաղ ծրագիր: Սակայն մինչ օրս հնարավոր փոխզիջումների քաղաքական հետևանքները և գործընթացի վերևից ներքև բնույթը չեն նպաստել առաջընթացին:

2010 թվականին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շատ սպասված, բայց, ի վերջո,  անհաջող հանդիպումից հետո էլ լարվածությունն ու անորոշությունը ԼՂ հակամարտությունում գերիշխում են, որոնք անդրադառնում են թե տեղական, և թե տարածաշրջանային զարգացումների վրա: Լարվածությունը հիմնականում 160 մղոն երկայնքով հայկական ու ադրբեջանական ուժերի շփման գծում է:

Ինտենսիվությունը և հրադադարի ռեժիմի խախտումը զգալիորեն ավելացել է վերջին 18 ամիսների ընթացքում: Անցյալ տարի հուլիս-օգոստոս ամիսների փոխհրաձգությունները,  նոյեմբերին հայկական ուղղաթիռի խփելը գրավել էին մամուլի վերնագրերը: Շարունակվող գնդակոծությունը և դիպուկահարների կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի / Թովուզի շրջանում և փոխհրաձգությունները ադրբեջանական Նախիջևանի տարածքում/, ընդլայնել են խախտումների աշխարհագրական շրջանակը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը հակամարտության ամենաշատ շոշափվող խնդիրն է, որը հակադրում է ադրբեջանական նավթային դոլարները  Ռուսաստանի  հետ Հայաստանի դաշինքի (և վստահության) խորացմանը:

2013-ի սեպտեմբերին Հայաստանին արդյունավետորեն հարկադրեցին հրաժարվել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրից հօգուտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միության ինտեգրման նախագծի: Եթե ՌԴ-ն ամրապնդում է իր դիրքերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանային նոր պայմանագրերով, հիմքեր կան ենթադրելու, որ դե ֆակտո ԼՂ սուբյեկտին կհաջողվի որոշակի հեռավորության վրա մնալ ռուսական ինտեգրումից:

Ռուսաստանը անմիջական սահման չունի Հայաստանի կամ ԼՂ-ի հետ, չունի ռուսական անձնագրերով քաղաքացիներ պաշտպանելու համար, ոչ էլ խաղաղարարներ: Ռուսաստանի ազդեցությունը ԼՂ-ի վրա հիմնականում անուղղակի է, այն կատարվում է Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության համակարգերի մեջ խորը ներթափանցելու միջոցով:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, սակայն բարձրացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանում մաքսային կետերի բացման հնարավորությունը: Գործնականում քիչ հավանական է, բայց դա ավելացնում է ռուսական լծակները Հայաստանի նկատմամբ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանցիները հետևում են Ուկրաինայի իրավիճակին, այն ընդունելով Հայաստանի հետ իրենց վիճաբանության արդարացում, պնդելով, որ էական տարբերություն չկա 2014 թվականին Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի և 1988-1994 թվականների ԼՂ-ում Հայաստանի գործողությունների միջև:

Ռուսական վերահսկողության տարածքի հետ Հայաստանի մեծացող ինտեգրումը կարող է ադրբեջանական դիրքորոշման կարճատև ստուգման աղբյուր լինել, բայց գրեթե կասկած չկա, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում ռուսական ներկայության աճը հակամարտության գոտում: Չնայած ներկայացված խաղաղության առաջարկը` Մադրիդյան սկզբունքները նախատեսում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում ԼՂ-ում, հակամարտության բոլոր կողմերը մտահոգված են ցանկացած նման ուժի կազմի, մանդատի, գտնվելու վայրի և տևողության հարցով:

Այդ մտահոգությունը հիշեցնում է  հեշտ մոռացված ԼՂ հակամարտության առանձնահատկությունը` ինքնակարգավորվող հրադադարի ռեժիմի հարաբերական կայունությունը:

Հայ-ադրբեջանական հրադադարը մինչև 2014 թվականը չի տեսել որևէ լուրջ լարվածություն, որը կարելի է համեմատել վրաց-աբխազական (1998) և վրաց-հարավօսական (2004 և 2008 թթ.) զինադադարների հետ: Թեև դատապարտելի են հայ-ադրբեջանական հրադադարի ռեժիմում տեղ գտած սխալները, այնուամենայնիվ հայերն ու ադրբեջանցիներն այն կառավարում են ինքնուրույն, սեփական ուժերով:

Շփման գծում բախումները մեծացնում են տարածաշրջանում միջազգային ուժերի ներկայության անհրաժեշտությունը:

Դա ոչ միայն մտահոգիչ է, այլև տարակուսանք առաջացնող: Ադրբեջանի հիասթափությունը ստատուս քվոյից, հասկանալի է, քանի որ ժամանակի ընթացքում  այն կարգավորում է իր օկուպացված հսկայական դե յուրե տարածքը: Ադրբեջանական կողմը հստակ առավելություն ունի հակազդելով «սառեցված» հակամարտություն հասկացողությանը: Սակայն կա հայ-ադրբեջանական ընդհանուր շահագրգռվածություն պահպանելու  ԼՂ-ի բացառիկությունը ի դեմս մասնակի ինքնիշխան տարածաշրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությանը:

Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև կնքված պայմանագրերը կասկած չեն առաջացնում, որ Լեռնային Ղարաբաղին էլ է սպասվում նույն ճակատագիրը` դառնալ այդ տարածության մի մասը: Անկախ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներից,  Եվրասիական մասշտաբով դրանք կկասեցվեն և հակամարտությունը կխճճվի, կստանա զարգացման բոլորովին այլ ընթացք:

Հայաստանի, որպես վստահված անձ, ամբողջությամբ Ռուսաստանի ազդեցության տակ լինելը, հետևաբար իրական զրուցակցի բացակայությունը, հայտնի է Ադրբեջանում: Ինչևէ, Եվրասիայի մյուս հակամարտությունների հետ համեմատած տեղական իշխանության և երկկողմ գործողության շրջանակն այս հակամարտությունում շատ ավելի մեծ է: Սակայն այն սեղմվում է լարվածության աճի ու շփման գծում վերահսկողության նվազման պատճառով: Ի դեմս կենտրոնաձիգ ճնշումների արագացման, որոնք կարող են անճանաչելիորեն վերաձևել ԼՂ հակամարտությունը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է գործեն, որպեսզի խուսափեն տեղական անկայունությունը տարածաշրջանայինի փոխակերպումից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment