Ջոն Քերրի.Նեմցովի սպանության գործով քննություն չի կատարվում

Ջոն Քերրի.Նեմցովի սպանության գործով քննություն չի կատարվում

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ը որևէ քննություն չի անցկացնում պարզելու համար, թե ով է կանգնած Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանության հետևում: Այս մասին կիրակի հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին. «Ոչ, մենք քննություն չենք անցկացնում և մենք չենք մեկնաբանելու դա», - ասել է Քերրին ABC-ի «Այս Շաբաթ» հաղորդման եթերում:
  • Պետքարտուղարն իր համակրանքն է հայտնել Նեմցովի աջակիցներին` հազարավոր մարդկանց, որոնք երկուշաբթի առավոտյան Մոսկվայում դուրս են եկել երթի. Մեր սրտերը Ռուսաստանի ժողովրդի հետ են, նա մի մարդ էր, որն ուներ աշխահի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու խորը համոզմունք: Որպես փոխվարչապետ, նա ծանր աշխատանք է տարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
  • Նեմցովի սպանությունը տեղի է ունեցել չափազանց խոցելի ժամանակաշրջանում, երբ լարված են Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները. «Հրադադարի պահպանումը միայն նոր է իրականություն դարձել, միակ լուծումը կառավարությունների միջև համաձայնություն գտնելն է: Այս դեպքն, իհարկե, խոչընդոտ է ներկայացնում»:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ը որևէ քննություն չի անցկացնում պարզելու համար, թե ով է կանգնած Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանության հետևում: Այս մասին կիրակի հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին. «Ոչ, մենք քննություն չենք անցկացնում և մենք չենք մեկնաբանելու դա», – ասել է Քերրին ABC-ի «Այս Շաբաթ» հաղորդման եթերում:

«Մենք հուսով ենք, որ կկատարվի մանրակրկիտ, թափանցիկ, իրական քննություն, կպարզվի ոչ միայն կրակողի ինքնությունը, այլև կհայտնաբերվեն հրաման տվողները, կարգադրիչները կամ հանցանքի հետևում կանգնածները, եթե այդպիսիք կան», – ասել է Քերրին:

Նեմցովը ընդդիմության առաջնորդներից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաճախակի քննադատողներից էր, նրան սպանել են ուրբաթ, Մոսկվայում: Նրա աջակիցներից ոմանք մեղավոր են համարում Պուտինին, որը քննադատել է սպանությունը և խոստացել գտնել Նեմցովի սպանողներին:

«4 մարդ դուրս է նետվել մեքենայից, կարծում եմ չորսն էին, Մոսկվայի կենտրոնում, սա սովորական դեպք չէ», – ասել է Քերրին:

Պետքարտուղարն իր համակրանքն է հայտնել Նեմցովի աջակիցներին` հազարավոր մարդկանց, որոնք երկուշաբթի առավոտյան Մոսկվայում դուրս են եկել երթի. «Մեր սրտերը Ռուսաստանի ժողովրդի հետ են, նա մի մարդ էր, որն ուներ աշխահի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու խորը համոզմունք: Որպես փոխվարչապետ, նա ծանր աշխատանք է տարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Նա հայտնի էր որպես ակտիվիստ, որպես ներգրավող ու ներգրավվող, և մենք չափազանց վշտացած ենք լսելով նրա սպանության մասին: Հուսով ենք պատկան մարմինները թափանցիկ և վստահություն ներշնչող քննություն կանցկացնեն և կբացահայտեն, թե ով է կանգնած եղել սպանության հետևում և ով է դա իրականացրել:

CBS-ի «Face the Nation» հաղորդման եթերում Կալիֆորնիայից ընտրված Սենատի Հետաքննչական Հանձնաժողովի դեմոկրատ սենատոր Դայանա Ֆեյնշտեյնն ասել է, որ գլխավոր հարցն այն է, թե արդյոք կապ կա Պուտինի և Նեմցովի սպանության միջև. «Արդյոք սա իրականացրել է Պուտինը, թե դրա հետ կապ չունի, արդյոք նա գիտեր, կամ սպանության հետևում նրա ընկերնե՞րն են, ռազմական ղեկավարությո՞ւնը, պետք է սպասել քննության արդյունքներին»:

Նրա խոսքով, Նեմցովի սպանությունը տեղի է ունեցել չափազանց խոցելի ժամանակաշրջանում, երբ լարված են Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները. «Հրադադարի պահպանումը միայն նոր է իրականություն դարձել, միակ լուծումը կառավարությունների միջև համաձայնություն գտնելն է: Այս դեպքն, իհարկե, խոչընդոտ է ներկայացնում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment