1963-ի նոյեմբերի դասերը

Հոդվածի առանցքում

  • Մեզանից շատերը, ովքեր դեռ ողջ են, կհիշեն թե ինչ էինք անում 51 տարի առաջ այն պահին, երբ լսեցինք, որ նախագահ Ջոն Քենեդիի վրա կրակել են:
  • Հինգ տասնամյակ առաջ կատարվածը դաս էր: Մարդիկ՝ հարգարժան եւ չարախոս, թույլ եւ հզոր, գալիս են ու գնում:
  • ԱՄՆ զինված ուժերն ամբողջ աշխարհում շարունակեցին իրենց առօրյա ծառայությունը:
  • Նախագահի անսպասելի մահվանը կարող էր հետեւել ընդդիմության ուժով իշխանության զավթումը, ինչը տեղի չունեցավ:

Ուշադրությանն արժանի

Բոլոր այն ականատեսները, որոնք դեռ ողջ են, հիշում են, թե ինչ էինք մենք անում, երբ 51 տարի առաջ լսեցինք, որ նախագահ Ջոն Քենեդիի վրա կրակել են: Այդ օրը էապես փոխեց իմ տեսակետը նախագահության եւ ամերիկյան հաստատությունների վերաբերյալ:

ԱՄՆ Քաղաքացիական ծառայության հանձնաժողովի գրասենյակում էի աշխատում, նոր էի մոտեցել  գրասեղանիս, երբ նկատեցի, որ Շիրլին՝ մեր քարտուղարուհին, լաց է լինում: Նա ինձ ասաց, թե ինչու:

Մեզնից ոչ ոք պատրաստ չէր 1963-ի նոյեմբերի այդ հանգստյան օրերի իրադարձությանը:

Ինչպե՞ս դուք կարձագանքեիք, երբ տեղեկանայիք, որ Միացյալ Նահանգների նախագահի դեմ մահափորձ է կատարվել: Սպանվել է օրը ցերեկով` Դալլասի փողոցում: Նախագահը, ում հարգում էինք, որպես առեղծվածային ընտանիքի տիտղոսակիր ղեկավարի, և ով մեզ առաջնորդում էր դեպի նոր հեռանկարներ, հեռացավ այս աշխարհից: Գնաց` առանց նախազգուշացնելու:

Այդ օրը անդրանիկ որդուս՝ 18 ամսական Ռոբիի հետ նստած էի հեռուստացույցի առջեւ ու մյուսների հետ լաց էի լինում: Դա արցունքով լի պահերից առաջինն էր, որ շարունակվեց մի քանի օր:

Այդ տեսարանները սրտաճմլիկ էին`  գիշերային ժամանումը Անդրյու ռազմաօդային բազա, թաղման երթը դեպի Սուրբ Մատթեոսի տաճար, հուղարկավորությունը Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:

Սգո արարողությունն ընդհատվեց Դալլասի ոստիկանական բաժանմունքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպով. ամբողջ ազգն ականատես եղավ, թե ինչպես Ջեք Ռուբին սպանեց  Լի Հարվի Օսվալդին: Սակայն, իրականում, տեղի ունեցավ ավելին, քան կարողացա հասկանալ այդ ժամանակ:

Սպանությունը փոխեց սպասումները: Կենսունակությունն ու գեղեցկությունը, որոնք կոչված էին լինել նոր սահմանները, վերջացան: Ջոն Քենեդին մահացավ Դալլասում, բայց ամերիկյան նախագահությունը նրա հետ չմահացավ: Նախագահի սիրտը կանգ առավ, բայց ազգինը՝ ոչ:

Ժամը 12.30-ին սպանվեց Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը: Ժամը 2:38 -ին Լինդոն Բեյնս Ջոնսոնը երդում տվեց, որպես ԱՄՆ 36-րդ նախագահ: Պաշտոնավարման երդումը ընդունել է դաշնային դատավորը՝ համաձայն երկրի սահմանադրության:

ԱՄՆ զինված ուժերն ամբողջ աշխարհում շարունակեցին իրենց առօրյա ծառայությունը, հավաքվում էին տարբեր քանակի ստորաբաժանումներում, հսկում իրենց շրջապատը, մաքրում զենքն ու մարզվում: Բանակի օրը ավարտվեց «համազարկեր»-ով: Կապիտոլիումում լույսերը չմարեցին,  Կառավարությունը շարունակեց աշխատանքը:

 Հինգ տասնամյակ առաջ կատարվածը դաս էր: Մարդիկ՝  հարգարժան եւ չարախոս, թույլ եւ հզոր, գալիս են ու գնում: Ուժեղ հաստատությունները դիմակայում են:

Ամերիկան շարունակում է նույն կուրսը, ինչը Դալլասի կենտրոնում DEALEY Պլազայի մոտ կատարված ողբերգության ժամանակ էր:

 1963 թ. նոյեմբերի 22-ը սովորեցնում է մեզ, որ ոչ մի քաղաքական գործիչ այս երկրում անփոխարինելի չէ: Ոչ մի անձ ժողովրդին չի տանում: Կուսակցական քաղաքականության ժամանակը չէր: Այդ դասը պետք է հիշել նաեւ այսօր:

Այն ինչ ընդունում էինք 63-ին, հարգանքն էր օրենքի հանդեպ, ապավինումը օրինաչափությանը, որը պահանջում է հետևել  սահմանված կանոններին եւ ընթացակարգերին` սկսած Սահմանադրությունից:

Նախագահի անսպասելի մահվանը կարող էր հետեւել ընդդիմության քաղաքական ոտնձգությունը, ուժով իշխանության զավթումը: Ինչը տեղի չունեցավ:

Հետադարձ հայացք գցելով՝ մենք ականատես ենք լինում, որ  51 տարի առաջ վշտով լի հանգստյան օրերին կատարվեց Ջորջ Վաշինգտոնի ցանկությունը: Երկիրը նույն ուղղու վրա, որը «ժամանակ է շահում կարգավորելու եւ զարգացնելու իր վերջին շրջանի հաստատությունները, առանց ընդհատումների առաջ է շարժվում՝ հասնելով ուժի ու հաստատակամության այն աստիճանին, որն անհրաժեշտ է սեփական ճակատագիրը տնօրինելու համար»:

Իսկ այսօ՞ր: Ի՞նչ է կատարվում այսօրվա մայրաքաղաքում: «Կառավարության ճգնաժամ», «անօրինականության ժառանգում», «աբստրակցիոնիզմ», «փակուղի», «իմպիչմենտ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment