ԲԱՑԱՌԻԿ. Քարդաշյանների հետ 1900 թվականից. Ինչպես Քիմի նախնիները ականջալուր եղան սպասվող կոտորածի վերաբերյալ մարգարեի զգուշացմանը և գյուղական Հայաստանից տեղափոխվեցին ԱՄՆ

ԲԱՑԱՌԻԿ. Քարդաշյանների հետ 1900 թվականից. Ինչպես Քիմի նախնիները ականջալուր եղան սպասվող կոտորածի վերաբերյալ մարգարեի զգուշացմանը  և գյուղական Հայաստանից տեղափոխվեցին ԱՄՆ

Հոդվածի առանցքում

  • Այսօր առաջին անգամ կբացահայտվի Քիմ Քարդաշյանի նախնիների աննախադեպ փախուստը Հայոց Ցեղասպանությունից: Այդ փախուստը տեղի ունեցավ «մարգարեի» շնորհիվ, ով նախազգուշացրեց նրանց ԱՄՆ-ում հաստատվելու վերաբերյալ:
  • Ընտանիքը 19-րդ դարի վերջին իրենց հայրենի գյուղից` Կարակալայից, ուղևորվեց դեպի գերմանական նավահանգիստները: Այնտեղից նրանք ուղևորատար SS Բրանդենբուրգ և SS Քյոլն նավերով ճանապարհ ընկան դեպի իրենց նոր կյանքը Ամերիկայում:
  • Էրզրումից փախուստի դիմածների մեջ էր նաև 1844 թվականին ծնված Քիմի մեծ պապը` Հովհաննես Միրոյանը, ով հետագայում ամուսնացավ 1853 թվվականին ծնված անվախ Լուսիգ Չորբաջյանի հետ: Զույգը ամուսնացավ 1867 թվականին Էրզրումում, որը այժմ գտնվում է Թուրքիայում: Նրանք իրենց դստեր` 1886 թվականին ծնված Վարդանուշ Միրոյանի հետ փախուստի դիմեցին:
  • Նրանց մայրը Ռոբերտի մահից հետո ամուսնացավ Օլիմպիական ոսկե մեդալակիր Բրյուս Ջենների հետ, ում հետ միասին կյանք տվեց երկու այլ հեռուստաաստղերի` Քենդելին և Քայլիին: Արթուրի նախնիների ազատության թռիչքը այժմ արևելյան Թուրքիայում ձնածածկ ու ամբողջովին մուսուլմանական հեռավոր բնակավայր հանդիսացող Կարակալա գյուղից, որտեղ դեռ կանգուն են հին հայկական տների ավերակները, տեղի ունեցավ ավելի ուշ: Կարծես թե նրանք փորձում էին դիմակայել էթնիկ բռնություններին և հալածանքներին:
  • Ըստ լեգենդի, 1850-ական թվականներին 11-ամյա Եֆիմ Կլուբնիկինը հայտնություն-կանխատեսում է գրել, չնայած որ գրագետ չէր: Տղան իր մարգարեության մեջ հայտնում է, որ «նրանք ովքեր կհավատան, հեռավոր ճանապարհորդության կգնան, իսկ անհավատները կմնան տեղում: Մեր ժողովուրդը երկար ճանապարհորդության կգնա մեծ ու խորը ջրերի միջով… բոլոր երկրներից ժողովուրդները կգնան այդտեղ: Մեծ պատերազմ է լինելու, բոլոր թագավորները արյան գետեր են թափելու:
  • Տիկին Քեոսաբաբյան-Բիվինը նշում է, որ երբ Թուրքական զորքերը 1917 թվականին հայտնվեցին տարածաշրջանում, նրանք անասելի դաժանություններ և ոճրագործություններ իրականացրեցին հայկական գյուղերում, այդ թվում և Կարակալայում: Մեթյու Թալլմանը հղում կատարելով Քիմի մեկ այլ բարեկամին` Դեմոս Շաքարյանին, ում պապը, որը նաև Քիմի նախապապն էր, և Լոս-Անջելոսում դարձել էր Հիսունականների քարոզիչ, գրում է, «Հայոց Ցեղասպանությունը սկսվեց և Կարակալայի բոլոր բնակիչները անհետացան»:
  • 2012 թվականին Քիմը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության ավելի լայն ընկալման կոչ արեց: Նա ասաց, որ եկել է Հայոց Ցեղասպանության ճանաչման ժամանակը: Քանի դեռ այս ոճիրը չի ճանաչվել, հայ ժողովուրդը շարունակելու է ապրել իրենց ընտանիքների հետ կատարված ցավով:
  • Քիմի նախնիները մարգարեության շնորհիվ տեղափոխվեցին Լոս-Անջելես, քաղաք որտեղ նրանք բարգավաճեցին, և հեղինակություն ձեռք բերեցին: Նրանցից շատերին ծաղրում էին, քանի որ նրանք հավատում էին մարգարեությանը և սպասվող արհավիրքին:
  • Ներկայումս երկրի արևելքում թուրքերի և քրդերի միջև լարվածությունը ավելանում է: Կարակալայի Մուհամմեր Քոփուր անունով երեսնամյա բնակիչը պնդում էր, որ նրանք Քիմի հետ բարեկամներ են, քանի որ նրանց մեծ տատիկները քույրեր են եղել: Նա ասում էր. «Սա պարզապես հիանալի է, բոլորը նախանձում են, բոլոր գյուղացիները այժմ ուզում են իմանալ արդյոք իրենք էլ կապ ունեն որևէ հայտնի սեքսուալ միլիոնատիրոջ հետ: Հույս ունեմ Քիմը ինձ կհրավիրի ԱՄՆ: -Ապա ավելացնում է,- Ես պարզապես նրա հետ թեյ եմ ուզում ըմպել»: Սակայն երկու տարի անց նա սկսում է հերքել ամեն ինչ և ասում. «Ես չեմ ցանկանում խոսել Քիմ Քրդաշյանի մասին, քանի որ նա շատ հայտնի է: Եթե ես որևէ բան ասեմ, կարող եմ խնդիրներ ունենալ»:
  • Մուհամմեր Քոփուրի զարմիկ և համայնքի ղեկավար Աթիլա Քոպուրը տեղի հեռուստատեսությամբ հերքեց Քիմի հետ ազգակցական կապերը: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ Քիմի ընտանիքը ապրել է գյուղում մինչև հալածանքներից փրկվելու համար ստիպված է եղել հեռանալ:

Ուշադրությանն արժանի

  • Քիմ Քարդաշյանի նախնիները փախուստի դիմեցին մինչև 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը:
  • Մարգարեն նրանց զգուշացրել էր, որ մոտենում են «դաժան ժամանակները» և պատերազմը:
  • Ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվեց հաջորդող իրադարձությունների ընթացքում:
  • Բայց Քիմի մեծ պապը` Սաղաթել Քարդաշյանը, ականջալուր եղավ մարգարեությանը:
  • Այդպես վարվեց նաև Հովհաննես Միրոյանը` նրա հրաշալի տոհմածառի մյուս ճյուղի հիմադիրը:
  • Ոճրագործությունից հարյուր տարի անց, երբ նրանց նախնին մեկնեց ԱՄՆ և աշխատեց աղբահավաք մեքենայի վարորդ, նրանք դարձան հեռուստատեսային աստղեր:
  • Քիմը ողբերգության հարյուրամյա տարելիցի առնչությամբ պլանավորում է իր այցելությունը Հայաստան:
  • MailOnline-ը հայտնաբերել է Քարդաշյանների ընտանիքի յուրահատուկ նկարներ:

Այսօր առաջին անգամ կբացահայտվի Քիմ Քարդաշյանի նախնիների աննախադեպ փախուստը Հայոց Ցեղասպանությունից: Այդ փախուստը տեղի ունեցավ «մարգարեի» շնորհիվ, ով նախազգուշացրեց նրանց ԱՄՆ-ում հաստատվելու վերաբերյալ:

MailOnline-ը հայտնաբերել է ռիալիթի շոուի հայազգի աստղի նախնիների նկարները, որոնցից շատերը 20-րդ դարի սկզբին ականջալուր լինելով իմաստունի խորհրդին փախուստի դիմեցին Ռուսական կայսրությունից: Նրանք այդ ժամանակ հայտնի էին ռուսական ոճով Քարդաշով անունով: Ընտանիքը 19-րդ դարի վերջին իրենց հայրենի գյուղից` Կարակալայից, ուղևորվեց դեպի գերմանական նավահանգիստները: Այնտեղից նրանք ուղևորատար SS Բրանդենբուրգ և SS Քյոլն նավերով ճանապարհ ընկան դեպի իրենց նոր կյանքը  Ամերիկայում: Այսպիսով, նրանք խույս տվեցին 1914-1918 թվականներին Առաջին աշխարհամարտից, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից և 1917 թվականի Ռուսական Հեղափոխությունից:

25558FA900000578-2939622-History_Kim_Kardashian_s_great_great_grandparents_Hovannes_Miroy-a-114_1423140044893

Պատմություն. Քիմ Քարդաշյանի ապուպապն ու տատի տատը՝ Հովհաննես Միրոյանը (առաջին շարքում, ձախից) և Լուսիգ Չորբաջյանը (երկրորդ շարքում, ձախից երկրորդը) Հայաստան էին փախել 1900-ականների սկզբին իրենց դստեր՝ Վարդանուշ Միրոյանի (ետևի շարքում աջից երկրորդը) հետ միասին:

25558F8400000578-2939622-Kim_s_great_great_grandmother_Luciag_Chorbajian_seated_-a-51_1423129826032 (1)

Հավատ. Քիմի տատի տատը (նստած) մոլոկանների հավատին է պատկանել: Դա «կաթ խմողներ» է նշանակում, քանի որ Քրիստոնեական այս ճյուղի հետևորդները կաթ էին խմում Ռուսական Ուղղափառ երեղեցու պահքի օրերին:

25558F9400000578-2939622-Kim_s_great_great_grandmother_Luciag_Chorbajian_centre_in_front_-a-53_1423130012265

Ծանոթություն ընտանիքի հետ. Լուսիգը (առաջին շարքում մեջտեղինը) և Հովհաննեսը իրենց դստերը՝ Վարդանուշ Միրոյանին (վերջին շարքում ձախից առաջինը) բերում են Ամերիկա, որտեղ նրանց ժառանգությունը ծաղկում է:

255590D200000578-2939622-Glamorous_It_is_quite_possible_that_Kim_Kardashian_got_her_star_-m-165_1423144123189  25276EBB00000578-2939622-image-a-166_1423144128536

Գլամուր. Միանգամայն հնարավոր է, որ Քիմ Քարդաշյանը իր աստղային ուժը ժառանգել է իր «դինամիկ» տատից՝ Հելենից (Վարդանուշի դուստրը), ում նկարը իր հարսանիքի օրը ներկայացված է ձախ կողմում:

Իրենց հայրենի օջախը լքելուց հարյուր տարի անց Քարդաշյանները դարձել են Ամերիկայի ամենազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին Քիմն է, ով որոշել է այդ եղեռնագործության հարյուրամյա տարելիցին առաջին անգամ այցելել Հայաստան: Նրա ցոփ ու շվայտ կենսակերպը, թանկարժեք առանձնատները, բազմաթիվ հետևորդները, երաժիշտ աստղի հետ ամուսնությունը իրականություն չէին դառնա, եթե նրա նախնիները անտեսեին մանուկ մարգարեի զգուշացումը:

Էրզրումից փախուստի դիմածների մեջ էր նաև 1844 թվականին ծնված Քիմի մեծ պապը` Հովհաննես Միրոյանը, ով հետագայում ամուսնացավ 1853 թվվականին ծնված անվախ Լուսիգ Չորբաջյանի հետ: Զույգը ամուսնացավ 1867 թվականին Էրզրումում, որը այժմ գտնվում է Թուրքիայում: Նրանք իրենց դստեր` 1886 թվականին ծնված Վարդանուշ Միրոյանի հետ փախուստի դիմեցին:

Վարդանուշի դուստր Հայկուհի Առաքելյանը` Հելենը, ով ծնվել է 1917 թվականին Ամերիկայում, Քիմի տատիկն էր, ով հետո ամուսնացավ Քարդաշյան ընտանիքում: Գլամուր և «ակտիվ» Հելենը ամուսնացավ Արթուրի հետ, ով Հարավային Կալիֆորնիայում ամենամեծ մսի պահածոյացման բիզնեսն ուներ:

Հելենի որդին, աստղային իրավաբան Ռոբերտը, ով 2003 թվականին մահացավ կերակրափողի քաղցկեղից, ամուսնացել է Քրիս Հյութոնի հետ: Նրանք կյանք տվեցին դարի ամենամեծ ռիալիթի շոուի աստղերին Քորթնիին, Քլոուին, Ռոբերտ կրտսերին և Քիմին:

255E89D000000578-2939622-image-a-7_1423154795929

Կապող կապեր. Քարդաշյանների տոհմածառը, որն հասնում է երկու մոլոկան հայ ընտանիքներին:

2555910100000578-2939622-Kim_s_great_grandmother_Vartanoosh_Miroyan_left_front_row_and_he-a-116_1423140111473

Տոհմածառ. Լուսիգի (կենտրոնում, մուգ հագուստով) դուստր Վարդանուշ Միրոյանը (առաջին շարք, ձախից) ծնել է Հելեն Առաքելյանին, ում սեփական ամուսնությունը միավորել է երկու ներգաղթյալ ընտանիքների, ովքեր փախել էին նույն չարագործությունից:

25558F9000000578-2939622-Kim_s_great_great_grandmothrt_Luciag_Chorbajian_seated_with_her_-a-52_1423129881085

Կոտորած. Բազմաթիվ հայեր, ովքեր հրաժարվեցին լսել մոտեցող պատերազմի ու հեղափոխության մասին լուրերին, սպանվեցին:

25558F7900000578-2939622-Kim_s_great_great_grandmother_Luciag_Chorbajian_seated_in_the_mi-a-50_1423129783541

Թռիչք. Լուսիգը (կենտրոնում պատկերված) և Հովհաննեսը 1867 թվականին ամուսնացել էին Էրզրումում, որն այժմ Թուրքիայում է, սակայն 20-րդ սկզբին փախել են իրենց դստեր՝ Վարդանուշի հետ միասին, ով ծնվել էր 1886 թվականին:

 

Նրանց մայրը Ռոբերտի մահից հետո ամուսնացավ Օլիմպիական ոսկե մեդալակիր Բրյուս Ջենների հետ, ում հետ միասին կյանք տվեց երկու այլ հեռուստաաստղերի` Քենդելին և Քայլիին: Արթուրի նախնիների ազատության թռիչքը այժմ արևելյան Թուրքիայում ձնածածկ ու ամբողջովին մուսուլմանական հեռավոր բնակավայր հանդիսացող Կարակալա գյուղից, որտեղ դեռ կանգուն են հին հայկական տների ավերակները, տեղի ունեցավ ավելի ուշ: Կարծես թե նրանք փորձում էին դիմակայել էթնիկ բռնություններին և հալածանքներին:

Քարդաշյանները կամ Քարդաշովները, Քիմի մյուս հարազատների և մտերիմների  նման հայեր էին, բայց նրանք նաև կրոնական ապստամբներ էին: Նրանք արդեն մի անգամ հալածանքներից փախուստի դիմել էին Հայաստանի խորքում գտնվող մեկ այլ բնակավայրից: «Գյուղի ավազակները հետապնդում և վիրավորում էին նրանց, պղծում էին նրանց գերեզմանները»,- մեկնաբանում է Ջոյս Կեոսաբաբյան-Բիվինը, ում նախնիները նույնպես Կարակալայից էին, և ում ընտանիքը ամուսնական կապերով կապված է Քարդաշյանների հետ:

Ապա ավելացնում է. «Այդ նպատակով նրանք բողոքի նամակ գրեցին Նիկոլայ II-ին: Ցարը հայտարարեց, որ նրանք կարող են տեղափոխվել Կարակալա, որը մոտ էր գտնվում ռուսական զինվորական բնակավայրին»:

Այստեղ` «գեղեցիկ շինություններով և լայն փողոցներով ժամանակակից գյուղում», նրանք ապահով էին: Հենց այստեղ էր, որ նրանք ծանոթացան ռուս բողոքականությանը: Ռուս բողոքականների աղանդը հայտնի էր Մոլոկան անունով, ինչը բառացի թարգմանվում է որպես կաթ սիրողներ: Նրանք ստացել էին այս անվանումը, քանի որ պասի ժամանակ կաթ և այլ արգելված սնունդ էին օգտագործում: Ոմանք հայտնի էին «թռչողներ» անունով, քանի որ  եկեղեցական արարողությունների ժամանակ թռիչքներ էին կատարում և ձեռքերը վեր բարձրացնում: Նրանք մարգարեության ուժի հետ կապված պացիֆիստներ էին:

255590C100000578-2939622-KIM_KARDASHIAN_BACK_ROW_KK_s_great_grandparents_Arakel_Arakelian-a-117_1423140116951

Անվտանգություն. Վարդանուշ Միրոյանը (վերջին շարք, ձախից) ամուսնացել է Առաքել Առաքելյանի (վերջին շարք, աջից) հետ: Նրանց դուստր Հելենը (առաջին շարք, մեջտեղում) ծնվել է Ամերիկայում  1917 թվականին, երբ Բոլշևիկյան հեղափոխությունը ցնցեց Ռուսական կայսրությունը:

255590FD00000578-2939622-Front_row_from_left_Kim_s_great_grandmother_Vartanoosh_Miroyan_l-a-118_1423140121882

Ճակատագիր. Հարազատներին Հայաստանում թողնելով՝ Վարդանուշը (առաջին շարք, ձախից), Առաքել Առաքելյանն (առաջին շարք, աջից) և նրանց դուստր Հելենը (վերջին շարք, աջից երկրորդը)՝ խուսափել են եռակի սարսափից՝ 1914-1918 թվականների Առաջին Աշխարհամարտից, 1915 թվականին սկսված Հայոց Ցեղասպանությունից  և Ռուսական հեղաշրջումից:

Ըստ լեգենդի, 1850-ական թվականներին 11-ամյա Եֆիմ Կլուբնիկինը հայտնություն-կանխատեսում է գրել, չնայած որ գրագետ չէր: Տղան իր մարգարեության մեջ հայտնում է, որ «նրանք ովքեր կհավատան, հեռավոր ճանապարհորդության կգնան, իսկ անհավատները կմնան տեղում: Մեր ժողովուրդը երկար ճանապարհորդության կգնա մեծ ու խորը ջրերի միջով… բոլոր երկրներից ժողովուրդները կգնան այդտեղ: Մեծ պատերազմ է լինելու, բոլոր թագավորները արյան գետեր են թափելու: Երկու շոգենավ անանցանելի օվկիանոսը հատելու համար ճանապարհ կընկնի»:

20-րդ դարի առաջին տարիներին, Եֆիմը շարունակում է մանուկ տարիներին Կարակալայի հավատացյալներին արված իր նախազգուշացումը, ասելով, որ այժմ իր կանխատեսումը իրականություն է դառնալու: Տիկին Կեոսաբաբյան-Բիվինը նշում է, որ Եֆիմը հանդիպում է կազմակերպում, հրավիրում  բոլոր մոլոկան գյուղերի մեծերին, այդ թվում և հայկական մոլոկան եկեղեցու երկու մեծերին: Նա հայտնում է, որ Ռուսաստանից մեկնելու ժամանակն է եկել, քանի որ բոլորի համար, բայց հատկապես հայերի համար, սկսվելու են վատ ժամանակներ:

Նրա նկարագրած պատկերները, ստիպեցին տեղացիներին հավատալ, որ նրանք պետք է անցնեն Ատլանտյան Օվկիանոսը և հասնեն ԱՄՆ: Երիտասարդ պայծառատեսը նաև նշել էր, որ նրանք չպետք է կանգ առնեն, այլ շարժվեն դեպի արևմտյան ափ և հաստատվեն Լոս-Անջելեսում: Ամերիկան «կյանքի երկիր է» մինչ իրենց հայրենիքում կսկսեն ոճրագործություններ:

255F172500000578-2939622-image-a-6_1423161769357

Վիճելի. Հայկական հողերը (նշված են կարմիրով) արյունալի հետևանքներով վիճարկվում են հենց 20-րդ դարի սկզբին:

2555915900000578-2939622-Tragedy_The_villagers_in_Karakale_pictured_recently_including_Ki-a-129_1423140462974

Տուն. Քիմ Քարդաշյանի նախնիները փախել են հայկական Կարակալա գյուղ (նկարվել է վերջերս)՝ խուսափելու համար կանխատեսված ցեղասպանությունից, որն իրագործվեց:

255B28CD00000578-2939622-Genocide_The_village_of_Karakale_pictured_in_the_19th_Century_wa-m-1_1423148108280

Ցեղասպանություն. Կարակալա գյուղը (նկարվել է 19-րդ դարում) այն հարյուրավոր գյուղերից էր, որը ավերվեց Օսմանյան կայսրության կողմից՝ ամայացնելով տարածաշրջանը: Բնակիչները, հնարավոր է նաև Քարդաշյանները, կարող եք տեսնել կանգնած իրենց ավանդական տների մոտ:

255590F500000578-2939622--a-64_1423131022796

Ընտանեկան երջանկություն. Քիմի՝ հորական  կողմից տատիկը՝ Հելեն Առաքելյանը  (ձախից) ամուսնացել է Արթուր Քարդաշյանի  (աջից) հետ Կալիֆորնիայում: Նա Թաթոս Քարդաշյանի որդին էր, որը նույնպես հայկական մոլոկան ընտանիքից էր:

255590CE00000578-2939622-Front_row_Kim_s_paternal_grandmother_Haigoohi_Helen_Arakelian_le-a-63_1423131016230

Մտերիմ բարեկամներ. Հելենը  (ձախից) և Արթուր Քարդաշյանը  (աջից) ծնեցին հայտնի փաստաբան Ռոբերտ Ավագին (աջից վերևում), ով դարձավ Ռեալիթի շոուի աստղեր Քորթնիի, Խլոուի, Ռոբերտ Կրտսերի և ամենահայտնին նրանցից՝ Քիմի հայրը:

255590F900000578-2939622-Kim_s_paternal_grandmother_Haigoohi_Helen_Arakelian_left_and_Art-a-62_1423131011499

Հարատև սեր. Հելենը և Արթուրը մահացել են Կալիֆորնայում համապատասխանաբար 2008 և 2012 թվականներին:

255586BB00000578-2939622-image-a-24_1423128482251

Ժառանգություն. Ռոբերտ Քարդաշյանը (կենտրոնում)՝ Արթուրի  և Հելենի որդին, դարձավ Ռեալիթի շոուի աստղեր Քիմի (աջից), Խլոուի (ներքևում ձախից)  Քորթնիի (վերևում ձախից) հայրը, ով մահացավ 2003 թավականին:

251F4C5500000578-2939622-image-m-66_1423131749985

Հաջողություն. Հայաստանի գյուղական հարթավայրերում, Ռոբերտի նախնիները ծանր աշխատանքով ու վճառականությամբ հասել են նրան, որ Խլոուն (ձախից), Քիմը (աջից երկրորդը) և Քորթնին (աջից) կարող են վայելել փառքն ու հարստությունը:

2521501000000578-2939622-New_line_Kris_right_eventually_married_Olympic_gold_medalist_Bru-m-4_1423153187946  25423F4900000578-2939622-Extravagant_Kim_left_arguably_the_most_famous_Kardashian_has_bec-a-5_1423153194386

Նոր ճյուղ. Քրիսը (աջից) ի վերջո ամուսնացավ օլիմպիական ոսկե մեդալակիր Բրյուս Ջեֆֆերի հետ, մինչդեռ Քիմը ամուսնացել է Քանյե Ուեսթի հետը և միասին նրանք Քարդաշյանների նոր ճյուղն են տանում իրենց դստեր՝ Նորթի միջոցով:

Նա կոչ արեց արագ գործի անցնել և նախազգուշացրեց, որ «դռները կփակվեն և Ռուսաստանից հեռանալը անհնար կդառնա»: Շատ ընտանիքներ իրենց տները և հողերը վաճառեցին ցածր գներով կամ պարզապես փախուստի դիմեցին` խուսափելու համար սպասվող արհավիրքներից: Քիմի նախնիները մարգարեության շնորհիվ տեղափոխվեցին Լոս-Անջելես, քաղաք որտեղ նրանք բարգավաճեցին, և հեղինակություն ձեռք բերեցին: Նրանցից շատերին ծաղրում էին, քանի որ նրանք հավատում էին մարգարեությանը և սպասվող արհավիրքին:

Հետաքրքիր է, որ այդ գյուղը գտնվում է հիանալի Արարատ լեռան ստորոտում, այնտեղ որտեղ իր հանգրվանն է գտել Նոյյան Տապանը` աշխարհին փրկություն բերելով ավելի վաղ արհավիրքի ժամանակ: Այս փաստը շատ հայերին թույլ էր տալիս մտածել, որ այստեղ նրանք ապահով կլինեն: Սակայն նրանք, ովքեր մնացին Կարակալայում, վճարեցին իրենց կյանքերով:

Արթուր Քարդաշյանի հայրը և Քիմի մեծ պապը` Թաթոսը, ով  հետագայում հայտնի դարձավ Թոմ անունով, ծնվել էր Կարակալայում:  Թաթոսը ականջալուր եղավ զգուշացումներին  և 1913 թվականի սեպտեմբերին, 17 տարեկան հասակում Բրեմենից SS Koln մարդատար նավով ուղևորվեց Բոսթոն: Նա Լոս Անջելեսում հիմնադրեց աղբահավաքության բիզնես և ամուսնացավ Կարակալայից մեկ այլ փախստական Համաս Շաքարյանի հետ, ով նրա հետ ճանապարհ էր ընկել Գերմանիայից:

Մի քանի շաբաթ անց Թաթոսի ծնողներ Սաղաթել՝ «Սեմ», Քարդաշյանը 49 տարեկան հասակում և Հռիփսիմե՝ «Հոռոմ», Յուզբաշյանը 43 տարեկան հասակում, 1913 թվականի օգոստոսի 2-ին Բրեմենից SS Brandenburg-ի տաղտակամածին ժամանում են Ֆիլադելֆիա:

255BA82800000578-2939622-New_beginning_Tatos_arrived_in_Boston_aboard_the_SS_Koln_picture-a-125_1423140376429

Նոր սկիզբ. Թաթոսը ժամանեց Բոստոն SS Koln նավով իր ծնողների՝ Միացյալ Նահանգներ հասնելուց մեկ ամիս անց:

2555E17000000578-2939622-image-a-84_1423133770067

Հռչակագիր. Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշյանը ԱՄՆ է ժամանել 1913 թվականի սեպտեմբերին:

2555E19600000578-2939622-image-a-85_1423133773346

Նոր սկիզբ. այդ ժամանակ 17-ամյա Թաթոսը իր անունը փոխեց Թոմ սարսափելի կանխատեսումներ լսելուց հետո, ըստ որոնց նրա ժողովուրդը սպանդի է ենթարկվելու, փախչեց հայրենի Հայաստանից:

2555E17B00000578-2939622-image-a-86_1423133775226

ԱՄՆ քաղաքացի. Թաթոսը կամ Թոմը նավարկել է SS Koln-ով Բրեմենից հասնելով Ամերիկա իր ծնողներ Սաղաթել Քարդաշյանի և Հռիփսիմե Յուրբաշյանի հասնելուց մեկ ամիս անց:

255BA82D00000578-2939622-image-a-89_1423137186717

Փախուստ. Թաթոսի ծնողները՝ Սաղաթելը և Հռիփսիմեն, փախել են «Հայոց Ցեղասպանությունից» SS Brandenburg-ի տախտակամածին:

Ինչպես նշում է հետազոտող Մարգարեթ Օդրովազ-Սիպնեվսկան, այդ նավի վրա ուղևորները նման էին խիտ դասավորված բեռների: Անկասկած, մինչ աշխարհը համակված էր առաջին Աշխարհամարտով, Ռուսաստանում բռնկվել էր հեղափոխությունը, իսկ Օսմանյան կայսրությունը ներխուժել էր տարածաշրջան, փախուստը կփրկեր նրանց կյանքը: Այս ամենը ներգրավված էր այն ողբերգական իրադարձությունների մեջ, ինչը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն, Հայկական ջարդեր, Հայկական Հոլոքոստ: Ամենատարբեր հաշվարկներով մոտ 1,5 միլիոն մարդ սպանվեց 1915-1923 թվականների զանգվածային սպանությունների ընթացքում:  Հատկանշական է, որ Քիմը այս տարին է ընտրել առաջին անգամ Հայաստան` իր նախնիների հայրենիք, ճանապարհորդելու համար:

Թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել հայկական ցեղասպանությունը ի հեճուկս այն հանգամանքին, որ բազմաթիվ պատմաբաններ, միջազգային կազմակերպություններ և ավելի քան երկու տասնյակ երկրներ ճանաչել են այդ ողբերգական իրողությունը: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեռևս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, քանի որ խուսափում են ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:

Տիկին Քեոսաբաբյան-Բիվինը նշում է, որ երբ Թուրքական զորքերը 1917 թվականին հայտնվեցին տարածաշրջանում, նրանք անասելի դաժանություններ և ոճրագործություններ իրականացրեցին հայկական գյուղերում, այդ թվում և Կարակալայում:  Մեթյու Թալլմանը հղում կատարելով Քիմի մեկ այլ բարեկամին` Դեմոս Շաքարյանին, ում պապը, որը նաև Քիմի նախապապն էր, և Լոս-Անջելոսում դարձել էր Հիսունականների քարոզիչ, գրում է, «Հայոց Ցեղասպանությունը սկսվեց և Կարակալայի բոլոր բնակիչները անհետացան»: Եֆիմի մարգարեական բառերը շատերի կյանքը փրկեցին Կարակալայում:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ «երբ սկսվեց Առաջին Աշխարհամարտը և Թուրքիան ներխուժեց Հայաստան, Կարակալայում վերացան բոլոր հոգիները»: 2012 թվականին Քիմը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության ավելի լայն ընկալման կոչ արեց: Նա ասաց, որ եկել է Հայոց Ցեղասպանության ճանաչման ժամանակը: Քանի դեռ այս ոճիրը չի ճանաչվել, հայ ժողովուրդը շարունակելու է ապրել իրենց ընտանիքների հետ կատարված ցավով:

Ձմռան կեսերին փոքրիկ գյուղը ամայացավ: Այժմ էլ այն պահպանում է 19-րդ դարի զգացումները: Անցյալի սպիերը խորն են,  և այժմ Քիմի հետ կապված հակասություններ են առաջացնում:
Դիվանագիտական աղբյուրը ասում է. «Դուք պետք է գիտակցեք, որ ապրիլ ամսին մոտեցող Ցեղասպանության հարյուրամյակին թուրքերը շատ զգայուն են այն ամենի նկատմամբ ինչը կարող է ուշադրություն գրավել անցյալի վրա»:

2555915D00000578-2939622-Remote_Kim_s_ancestral_home_of_Karakale_pictured_is_now_a_snow_c-a-72_1423133491635

Հեռավոր. Քիմի նախնիների՝ Կարակալայի տունը (նկարում) այժմ ամբողջական մուսուլմանական բնակավայր է Թուրքիայի արևելքում:

SAMSUNG CAMERA PICTURES

Մնացուկներ. Հնագույն հայկական շինությունների քարե ավերակները մինչև այսօր կանգուն են թուրքական Կարակալա գյուղում, որն պատկանել է Հայաստանին, երբ Քարդաշյանների նախնիները փախուստի են դիմել:

255B28EE00000578-2939622-image-m-83_1423133707092

Պարզ. Կարակալան դեռևս պահպանել է իր 20-րդ դարի հմայքը:

255B28FA00000578-2939622-image-a-82_1423133700393

Տունդարձ. Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց, որը Բրիտանիան և ԱՄՆ-ը պաշտոնապես չեն ճանաչել, Քիմ Քարդաշյանը ծրագրում է այս տարի առաջին անգամ այցելել այդ երկիր:

255C1E4C00000578-2939622-image-a-133_1423143109055

Վերելք. Իր նախնիների՝ Ամերիկա գալուց համարյա հարյուր տարի անց Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը գնել են 3 միլիոն դոլար արժողությամբ տուն Կալիֆորնիայի Hidden Hills-ում:

Ներկայումս երկրի արևելքում թուրքերի և քրդերի միջև լարվածությունը ավելանում է: Կարակալայի Մուհամմեր Քոփուր անունով երեսնամյա բնակիչը պնդում էր, որ նրանք Քիմի հետ բարեկամներ են, քանի որ նրանց մեծ տատիկները քույրեր են եղել: Նա ասում էր. «Սա պարզապես հիանալի է, բոլորը նախանձում են, բոլոր գյուղացիները այժմ ուզում են իմանալ արդյոք իրենք էլ կապ ունեն որևէ հայտնի սեքսուալ  միլիոնատիրոջ հետ: Հույս ունեմ Քիմը ինձ կհրավիրի ԱՄՆ: -Ապա ավելացնում է,- Ես պարզապես նրա հետ թեյ եմ ուզում ըմպել»:

Սակայն երկու տարի անց նա սկսում է հերքել ամեն ինչ և ասում. «Ես չեմ ցանկանում խոսել Քիմ Քրդաշյանի մասին, քանի որ նա շատ հայտնի է: Եթե ես որևէ բան ասեմ, կարող եմ խնդիրներ ունենալ»: Այժմ աշխատելով Կարսի համալսարանում նա ասում է. «Ես չեմ ցանկանում այս թեմայով խոսել, քանի որ այժմ ես գտնվում եմ իմ համագյուղացիների և թուրքական լրատվամիջոցների ճնշման տակ»:

Նա ավելացնում է, որ իր նախնիները տեղափոխվել են գյուղ 1920-1930 թվականների ընթացում, այն ժամանակ, երբ Քիմի նախնիները արդեն լքել էին գյուղը:

Նրա ընտանիքը մուսուլման և ադրբեջանախոս Տերեքեմե կամ ավելի հայտնի Կարափափակ էթնիկ խմբին է պատկանում: Եթե ճիշտ լինեն այն պնդումները, որ Քիմի նախնիներից մեկը մնացել է Կարակալայում, կենդանի մնացել Ցեղասպանությունից հետո, և ամուսնացել Քոպուր կլանից մեկի հետ, ինչը ենթադրում է Իսլամի ընդունում, ապա ակնհայտ կդառնա, որ գյուղի տասնյակ բնակիչներ ազգակցական կապերով կապված են նրա հետ, քանի որ գյուղի համարյա կեսը բնակեցված է նրա մեծ ընտանիքի անդամներով:

255BA81600000578-2939622-Denial_Two_years_on_Muhammer_pictured_denies_any_truth_in_his_cl-a-120_1423140202854

Հին կապեր. Կարակալայի բնակիչներից մեկը՝ 30-ամյա Մուհամմեր Քոփուրը (նկարում), երկու տարի առաջ պնդում էր, որ ինքը  Քիմի հեռավոր ազգականն է, քանի որ իրենց տատի տատերը քույրեր են եղել: Այժմ նա ժխտում է այդ:

255BA82100000578-2939622-Prophecy_The_11_year_old_illiterate_sage_Efim_Klubnikin_whose_gr-a-123_1423140268598

Մարգարեություն. Առանց մարգարե Եֆիմ Կլուբնիկինի նախազգուշացումների (ում գերեզմանը պատկերված է նկարում) միլիոնավոր հեռուստադիտողներ չէին վայելի Քարդաշյանների կյանքի անցուդարձերը:

Մուհամմեր Քոփուրի զարմիկ և համայնքի ղեկավար Աթիլա Քոպուրը  տեղի հեռուստատեսությամբ հերքեց Քիմի հետ ազգակցական կապերը: Նա ասաց, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ընտանիքը ապրել է գյուղում: Նա պնդում է, որ Թուրքիայի արխիվներում ուսումնասիրություններ են արվել և Քարդաշյանների և Քոպուրների միջև ազգակցական կապերը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ Քիմի ընտանիքը ապրել է գյուղում մինչև հալածանքներից փրկվելու համար ստիպված է եղել հեռանալ: Սա ապացուցում են նաև տեղի գերեզմանատանը առկա հայկական տապանաքարերը, որոնք ուղիղ կապ չունեն Քարդաշյանների հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment