Ղազախստանում իշխանությունը սահմանափակում է պետական միջոցառումներին մեդիայի հասանելիությունը
Հոդվածի առանցքում
- Ղազախստանի կառավարությունը ձգտում է բարդացնել պետական միջոցառումներին մեդիայի մասնակցությունը, ինչը առիթ է դարձել, որ լրագրողները խոսեն իրենց աշխատանքի լրացուցիչ սահմանափակումների մասին: Տեղեկատվության և հաղորդակցության նախարարությունը, որը նախաձեռնել է ԶԼՄ-ների մասին գործող օրենսդրության փոփոխությունը, օնլայն տարբերակով հրապարակել է նախագիծը` մինչև փետրվարի 27-ը հասարակական քննարկումների համար:
Ուշադրությանն արժանի
Ղազախստանի կառավարությունը ձգտում է բարդացնել պետական միջոցառումներին մեդիայի մասնակցությունը, ինչը առիթ է դարձել, որ լրագրողները խոսեն իրենց աշխատանքի լրացուցիչ սահմանափակումների մասին:
Տեղեկատվության և հաղորդակցության նախարարությունը, որը նախաձեռնել է ԶԼՄ-ների մասին գործող օրենսդրության փոփոխությունը, օնլայն տարբերակով հրապարակել է նախագիծը` մինչև փետրվարի 27-ը հասարակական քննարկումների համար:
Ըստ այդ փոփոխությունների, լրագրողներից կպահանջվի ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր` իրենց ներկայացրած լրատվամիջոցի հետ կապի մասին: Ավելին, Կառավարությունում հավատարմագրված լրագրողները, որոնք աշխատում են որևէ հստակ նախարարության հետ, պետք է ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի համաձայն են հետևել այդ նախարարության սահմանած կանոններին:
Նունիսկ այս բոլոր փաստաթղթերը կարող են բավական չլինեն: Եթե լրագրողը «վնասում է հավատարմագրում տրամադրած պետական կառույցների, հասարակական միությունների և կազմակերպությունների պատիվն ու արժանապատվությունը», դա կարող է հիմք լինել հավատարմագրումը չեղարկելու համար:
Legal Media Center հիմնադրամի ղեկավար Դիանա Օկրեմովան Eurasianet-ին ասաց, որ առաջարկի նախագիծն ավելի մեծ հնարավորություն կտա իշխանություններին` լռեցնելու անցանկալի լրագրողներին, երբ քննարկվում են զգայուն թեմաներ:
«Սա տարածված պրակտիկա է, երբ պետական կառույցների մամուլի քարտուղարները հրավիրում են միայն այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են, այսպես ասած, պետական պատվերին», – ասաց նա՝ նկատի ունենալով կառավարության այն ծրագիրը, որով սուբսիդավորվում են ԶԼՄ-ները:
Ղազախստանի լրագրողների միության նախագահ Սեիթկազ Մատաևը նշեց, որ «նման լրագրողներից աբսուրդային պահանջներով նման կանոներ Ղազախստանում նախկինում երբեք չեն եղել»:
Նման քաղաքականությունը նման է բացասական հրապարակումների հոսքը ճնշելու փորձի: Դժվար է, սակայն, հասկանալ, թե բյուրոկրատական այս բարդություններն ինչպես են մեղմելու քննադատությունների տոնը վերջին շրջանի աղմկահարույց դեպքերից մեկի մասով:
Այս ամսվա սկզբին, մայրքաղաք Աստանայի տներից մեկում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով մայացել էին հինգ աղջիկ երեխաներ: Հանրային արձագանքը չափազանց կտրուկ էր և այն առումով, որ պետությունը չի օգնում աղքատներին:
Պետական կառույցներում հաստատակամ են այս հարցում իրենք իրենց ոտքին կրակելու որոշման մեջ:
Տեղեկատվության և հաղորդակցության փոխնախարար Նուրգուլ Մաուբերլինովան փետրվարի յոթին, դիմելով խորհրդարանի վերին պալատի անդամներին, նշեց, որ իր գլխավորած կառույցը աշխատում էր գլխավոր խմբագիրների և մենեջերների հետ բացասական մեդիակոնտենտը վերահսկելու ուղղությամբ:
«Նրանք բոլորն ընդունում էին մեր առաջարկությունները», – ասաց նա:
Այս հայտարարությունն ավելի շատ զայրույթ առաջացրեց, ինչից հետո նրա ղեկավարը՝ նախարար Դաուրեն Աբաևը, բացատրեց, որ Մաուբերլինովային սխալ են հասկացել:
«Մենք պայքարում ենք դեստրուկտիվ տեղեկատվության, ոչ թե բացասական բովանդակության դեմ»,- ասաց նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ