Արթնացիր Ղազախստան
Հոդվածի առանցքում
- Մի շարք ակտիվիստներ և լրագրողներ բերման են ենթարկվել երկրի մի քանի խոշոր քաղաքներում՝ այդ թվում Ալմաթիում և Շիմքեթում: Վերջին օրերին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ նոր շարժում են սկսել՝ «Արթնացիր Ղազախստան»:
Ուշադրությանն արժանի
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն, հունիսի 10-ին նախնական արդյունքների համաձայն արդեն իսկ հաղթանակ էր տանում: Սակայն այս ամենը ուղեկցվում էր բազմամարդ բողոքի ակցիաներով և հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով: Մի շարք ակտիվիստներ և լրագրողներ բերման են ենթարկվել երկրի մի քանի խոշոր քաղաքներում՝ այդ թվում Ալմաթիում և Շիմքեթում:
Վերջին օրերին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ նոր շարժում են սկսել՝ «Արթնացիր Ղազախստան»:
«Ցույցերն արդեն 3 օր է շարունակվում են: Գնալով նոր մարդիկ են միանում շարժմանը», ասել է շարժման մասնակից Դիմաշ Ալժանովը,-«Հասարակության հետ երկխոսությունը, նույնիսկ չի էլ քննարկվում: Իշխանությունները շարունակում են իրենց ճնշումների քաղաքականությունը»:
Ալժանովին ցույցերի ժամանակ արդեն երկու անգամ ձերբակալել են: Հունիսի 9-ին և 10-ին ոստիկանությունը ձերբակալել է ընդհանուր առմամբ 700 հոգու: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուդիլդա Օրազը:
«Ղազախստանում մենք պետք է խորքային ռեֆորմներ իրականացնենք: Ամբողջ երկիրը չի կարող մեկ մարդու ձեռքերում լինել: Սա պատմական պահ է մեզ համար և իշխանափոխությունը չպետք է այսպես վարվի»,-ասել է Դիմաշ Ալժանովը:
Լրագրող Ասեմ Ժապիշևային ոստիկանները կարճ ժամանակով ձերբակալել էին: Ոստիկանները նրան հարցրել են թե ինչու է ցանկանում «կործանել երկիրը»:
«Ինձ ասացին՝ ինչո՞ւ ես արտասահմանյան լրատվամիջոցներին ներկայացնում Ղազախստանը վատ լույսի տակ»,-պատմել է Լրագրող Ասեմ Ժապիշևան:
Նազարբաևի համար 1 քննադատը «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության առաջնորդ Մուխտար Աբլյազովն է: Նա իր աջակիցներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները: Աբլյազովը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշում է տեղ, ժամ և հարյուրավոր մարդիկ են հավաքվում: Մասնակիցներից շատերն առանձնապես չեն համակրում Աբլյազովին, սակայն ցանկանում են մասնակցել ցույցերին:
Աբլյազովը բնակվում է արտերկրում և բազմիցս դատապարտվել է սպանություն կազմակերպելու, հանցավոր խմբավորում ստեղծելու և հափշտակության մեղադրանքներով: Նրա ղեկավարած կուսակցությունը արգելված է Ղազախստանում: Դատարանի այն համարել է ծայրահեղական խմբավորում:
Իշխանությունները Աբլյազովին անվանում են «Պարոն Հրեշ, որն ուղղորդում է ցույցերը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ