Ղազախստանը արգելում է ցուցարարներին հավաքվել. կայքերն անհասանելի են

Ղազախստանը արգելում է ցուցարարներին հավաքվել. կայքերն անհասանելի են

Հոդվածի առանցքում

  • Ղազախստանի ոստիկանությունը լավ պատրաստված էր մայիսի 9-ին՝ որոշ դեպքերում ձերբակալելով ցուցարարներին նախքան նույնիսկ նրանց տնից դուրս գալը: Շատ սոցցանցերի հարթակներ և անկախ լրատվամիջոցներ անհասանելի էին օրվա մեծ մասը: Արգելափակվել էր նաև Ղազախստանի մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրոյի կայքը:

Ուշադրությանն արժանի

 

Իշխանությունները անցան դռնե դուռ՝ վախեցնելով պոտենցիալ ցուցարարներին:

Ղազախստանի ոստիկանությունը լավ պատրաստված էր մայիսի 9-ին՝ որոշ դեպքերում ձերբակալելով ցուցարարներին նախքան նույնիսկ նրանց տնից դուրս գալը:

Շատ սոցցանցերի հարթակներ և անկախ լրատվամիջոցներ անհասանելի էին օրվա մեծ մասը: Արգելափակվել էր նաև Ղազախստանի մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրոյի կայքը:

Ալմաթի պուրակում հայտնված մի քանի ցուցարարներ արագորեն ձերբակալվեցին: Լրագրողների իրավունքները ոտնահարվեցին: Օրինակ, անձրևանոցով մի տղամարդկ թուլլ չտվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին նկարահանել:

Ձերբակալություններ եղան ողջ երկրով մեկ: Միջազգային իրավաբանական նախաձեռնության նախագահ, իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աինա Շորմանբաևայի խոսքերով, Ալմաթիում ձերբակալվել է ինը մարդ, մայրաքաղաք Նուր-Սուլթանում `երեք: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ձերբակալություններ են եղել Աքթաուում, Աթոբեում, Աթյուրայում և Ուրալսկում:

Ղազախստանում բողոքի տրամադրությունները աճում էին այն օրերից, երբ ժամանակավոր նախագահ Քասիմ-Ջոմարտ Թոքաևը ստանձնեց ժամանակավոր իշխանությունը Նուրսուլթան Նազարբաևից հետո, երբ վերջինս անսպասելի հրաժարական տվեց: Չնայած դրան Նազարբաևը, ով շուրջ 30 տարի ղեկավարել է Ղազախստանը, դեռևս հսկայական ազդեցություն ունի:

Այս բեմականացված ներկայացում հիշեցնող վիճակում Թոքաևը պլանավորում է հաջորդ ամիս անցկացնել արտահերթ ընտրություններ: Ղազախստանում երբեք չեն եղել ազատ և արդար ընտրություններ: Հունիսի 9-ին էլ դրանք դժվար թե անցնեն օրինական : 2015 թվականին Նազարբաևի օգտին քվերակեց գրեթե 98 տոկոսը:

Մայիսի 9-ի հանրահավաքները ակնհայտորեն կազմակերպվել էին նախկին բանկիր Մուխար Աբլյազովի կողմից, որը ռեժիմի թշնամին է ու տարիներ շարունակ ապրում է Եվրոպայում:

Մինչ Ալմաթիում ոստիկանության աշխատակիցները դռնփակ հարցումներ էին անում բնակիչների անձնական տվյալների մասին` ներառյալ իրենց աշխատանքի վայրի ի և բջջային հեռախոսահամարների մասին, ոստիկանության բեռնախցիկները լցվեցին կենտրոնական հրապարակից և զբոսայգիներից շփոթված ցուցարարներով:

Առավոտյան ձերբակալված «Vlast.kz» անկախ առցանց ամսագրի լրագրող Դանիար Մոլդաբեկովը ևս տեղափոխվեց ոստիկանություն: Մեկ ժամ անց նա ազատ է արձակվել:

Կեսօրին Ալմաթիի կենտրոնական հրապարակում բողոքի ակցիաները փոքր էին: Մարդիկ քայլում էին երեխաների հետ, ծաղիկներ բերում պատերազմի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցում ու պաղպաղակ ուտում:

Միակ ընդդիմադիր թեկնածուն `Ամիրջան Կոսանովը, ստացավ իրավունք գրանցվել նախագահական ընտրությունների քվեարկությունը: Նա արտահայտեց իր աջակցությունը ազատ մամուլին և ցուցարարներին:

«Ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը վերածվեց ողջախոհության և քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման օրվան», – գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment