Ղազախստան. Նազարբաևը մեծացնում է շահույթը, երբ ցուցարարները ձերբակալվում են
Հոդվածի առանցքում
- «Նուր Օթան» համագումարը, որը կազմակերպվել էր Ղազախստանի իշխող կուսակցության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, վերահսկվում էր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից, որն անցյալ շաբաթ արձակեց կառավարությունը` պնդելով, թե այն չի կարողացել արդյունավետորեն ապահովել բարգավաճում ողջ բնակչության շրջանում:
Ուշադրությանն արժանի
Իշխանությունները հույս ունեն, որ ավելի մեծ սոցիալական ծախսերը կօգնեն մեղմացնել դժգոհությունը:
Ղազախստանի մայրաքաղաքում ցուցադրաբար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, քանի որ իշխող կուսակցությունը համագումար է անցկացրել այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը փոխվեց թույլ տնտեսական աճի արդյունքում:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, փետրվարի 27- Աստանայում միջոցառման ժամանակ անցկացվեցին անօրինական պիկետներ `արմատական և ճյուղային բարեփոխումների պահանջով, սակայն ոստիկանները ցրեցին դրանք:
«Մենք ցանկանում ենք, որ կարողանանք ապրել արժանապատիվ և վայելել մեր հայրենիքը ռեսուրսներով հարուստ Ղազախստանում, և չպետք է վարկեր վերցնենք, որպեսզի վճարենք կրթություն համար, իսկ մեր երեխաները այլ երկրներ գնան և աշխատեն որպես միգրանտ աշխատողներ », -« Ազատության »-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեկ ցուցարար:
Նմանատիպ տեսարաններ հնչեցին գործարար մայրաքաղաք Ալմաթիում, որտեղ նույնպես ցուցարարները հավաքվել էին տեղական «Նուր Օթան»-ի գրասենյակի մոտ:
«Նուր Օթան» համագումարը, որը կազմակերպվել էր կուսակցության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, վերահսկվում էր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից, որն անցյալ շաբաթ արձակեց կառավարությունը` պնդելով, որ այն չի կարողացել արդյունավետորեն ապահովել բարգավաճում ողջ բնակչության շրջանում:
Փետրվարի 21-ին Նազարբաևի անսպասելիորեն դադարեցրեց կառավարության լիազորությունները` տարածված աղքատության և կոռուպցիայի նկատմամբ դժգոհությունների պատճառով: Իր որոշման մասին իր հայտարարության մեջ նախագահն ասել է, որ «Նուր Օթան» համագումարում կքննարկի սոցիալական հարցերի լուծման նոր ռազմավարությունը:
Նազարբաևը իր խոսքում հավաստիացրեց կուսակցությանը, որ մոտակա երեք տարիներին սոցիալական ծրագրերին կուղղվեն ավելի քան 1,35 մլրդ դրամ ($ 3,6 մլրդ): Միջոցների այդ փաթեթում ընդգրկված են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար օգնույուն, մեկ երեխայի համար ամսական 55 դոլար վճարով: Ընթացիկ համակարգի համաձայն, չորս և ավելի երեխաներ ունեցող մայրերը ընդհանուր առմամբ ստանում են 45 ԱՄՆ դոլարի դրամական նպաստներ:
Առողջապահության ոլորտի աշխատողները, մանկավարժները և այլ պետական ծառայողները սոցիալական օգնության ոլորտում պետք է ունենան աշխատավարձի 30 տոկոսանոց աճ: Աշխատանքի վարձատրությունը սովորաբար կազմում է $ 300-ից ցածր:
Անհանգստացած ընտանիքների դժգոհությունը հանրային օրակարգում է, քանի որ փետրվարի սկզբին Աստանայում տեղի ունեցած գիշերային հրդեհի արդյունքում հինգ անչափահաս երեխաներ են զոհվել: Փոքրիկ աղջիկների ծնողները բացակայում էին, քանի որ դեպքի պահին նրանք գիշերային հերթափոխի աշխատանքներ էին կատարում: Հետևյալ օրերին և շաբաթներին հանրությունը զայրույթը ուղղեց դեպի կառավարության անհաջող ձախողման քաղաքականույունը ` բարձրացնելով անապահով խավի ու ծնողների խնդիրները:
Չնայած այն հանգամանքին, որ սկզբում հայտարարվեց, որ կառավարությունը կարող է դուրս բերել երկրը ճգնաժամից, Նազարբաևը, կարծես, զգացել է, որ իշխանությունը թուլանում է և հեռացրել է կառավարույանը:
Ի հավելումն ազգային գործադիր իշխանույան ներկայացուցիչների քննադատության, նախագահը նաև քննադատել է տեղական պաշտոնյաներին, որ նրանք «չուշադրույուն չեն դարձրել մարդկանց խնդիրներին և պատշաճ կերպով չեն բացատրել կառավարության քաղաքականությունը:
Իր մեղքը իրենից հեռացնելու համար Նազարբաևը փետրվարի 21-ին ասել է, որ անհրաժեշտ սահմանադրական և ֆինանսական միջոցներ է տրամադրել տեղական իշխանություններին՝ առողջապահության, կրթության և արդյունաբերության ոլորտի թերությունները շտկելու համար, սակայն, նրանք ձախողվել են:
«Ոչ մի համակարգված աշխատանք չի կատարվել: Բնակչության իրական եկամուտները չեն ավելացել: Սննդամթերքի գներն աճում են ընտանեկան բյուջեի մասնաբաժնում », – ասաց նա:
Այս շաբաթ նա անցկացրեց մի շարք անձնակազմի ռոտացիաներ. 53-ամյա Ասկեր Մամինը փոխարինեց Բախիտջան Սագինտաևին: Մամինը 2016 թվականից ի վեր զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը՝ վերահսկելով տնտեսական, տարածաշրջանային քաղաքականությունը: Նախկինում նա հանդես է եկել որպես Աստանայի քաղաքապետ:
Խնդրահարույց ոլորտների պատասխանատու նախարարները նույնպես փոխվեցին: Ռուսլան Դալենովը դարձավ Ազգային տնտեսության նախարար:, Բերդիբեկ Սափարբաևը գլխավորեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ռումին Սքլյարը կգլխավորի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը: Սափարխան Օմարովը դարձավ գյուղատնտեսության նախարար, իսկ Կուլյաշ Շամշինինովան՝ կրթության և գիտության նոր նախարար:
Փոխարինվեց նաև Ազգային բանկի նախագահը: Դանիյար Աքիշևին, որը հարվածի տակ ընկավ Ղազախստանի ամենախոշոր բանկային հատվածում եղած խնդիրների պատճառով, հեռացվեց: Հեռացող փոխվարչապետ Էրբոլատ Դոսաևը `ֆինանսական համակարգի զարգացման և հարկային և մաքսային քաղաքականության զարգացման նախկին պատասխանատուն, կգլխավորի բանկը:
Այնուամենայնիվ, շատ նախարարներ, այդ թվում նաև արտաքին գործերի, էներգետիկայի, պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության, մշակույթի և սպորտի, պահպանեցին իրենց պաշտոնները:
Մի քանի կառուցվածքային փոփոխությունների թվում է նաև տեղեկատվության նախարարության միացումը Սոցիալական զարգացման նախարարության հետ: Այս միացումը, ըստ մամուլի ազատության պաշտպանների, նշանակում է մամուլի ազատությունների վատթարացում: Այն պատասխանատու էր նաև կրոնական հարցերի վերահսկման, պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունների և երիտասարդության գծով քաղաքականության:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ