Ղազախները պայքարում են, որ չարժանանան Ուկրաինայի ճակատագրին, երբ Նազարբաևը հեռանա

Ղազախները պայքարում են, որ չարժանանան Ուկրաինայի ճակատագրին, երբ Նազարբաևը հեռանա

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի արևելքում Նոր Եվրոպայի վրա հենվող կառավարության և ռուսամետ անջատողականների միջև կոնֆլիկտը սրում է իրավիճակը Ղազախստանում՝ նախկին Խորհրդային միությունում Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր էներգիա արտահանող երկրում:
  • 74-ամյա Նազարբաևը կառավարում է երկիրը 1991 թ. անկախության հռչակումից հետո, և առանց ժառանգորդի երկրի ապագան անորոշ է, ինչը քննարկվում է սեպտեմբեր ամսին ընդունված փաստաթղթում:
  • Նազարբաևը փորձում է ամրացնել ղազախների դիրքերը, նույնիսկ պլանավորված է 2025 թ. կիրիլիցայից անցում կատարել լատինատառ այբուբենի:

Ուշադրությանն արժանի

Ղազախստանի խոշորագույն քաղաքը սկսել է նմանվել ռուսական ամրոցի: Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն  ապագայում մնա այնպիսին, ինչպիսին Նուրսուլթան Նազարբաևի երկարատև կառավարման շրջանում էր:

Չինաստանին սահմանամերձ Ալմա-Աթան երկրի մայրաքաղաքն էր մինչև 1997 թ., երբ Նազարբաևը տեղափոխվեց երկրի կենտրոն՝ Աստանա: Այս տեղափոխումը մասամբ մեկնաբանվեց որպես փորձ՝ ամուր կապերով միավորելու Ռուսաստանին սահմանակից հարավային շրջաններում բնակվող մեծաթիվ ռուս բնակչությանը, ինչպես նա կարողացավ հասնել անկախության Խորհրդային միության քայքայումից հետո: Ռուսաստանի կամ Չինաստանի գերիշխանության տակ ապրելը «նույնն է, ինչ ապրես կամ վիշապի վանդակում, կամ արջի, մեկ է, երկուսն էլ քեզ կծելու են,- իր հարցազրույցի ընթացքում ասել է «Ղազախստանի ռիսկերի գնահատման կենտրոնի» տնօրեն Դոսիմ Սատպաևը,- Եթե Ղազախստանը սկսի դիտարկվել որպես միայն Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր, մենք կորուստներ կունենանք»:

Ուկրաինայի արևելքում Նոր Եվրոպայի վրա հենվող կառավարության և ռուսամետ անջատողականների միջև կոնֆլիկտը սրում է իրավիճակը Ղազախստանում՝ նախկին Խորհրդային միությունում Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր էներգիա արտահանող երկրում: Ռուսաստանը Ղրիմի թերակղզին մարտին միացրել է իրեն և հայտարարել, որ հարգում է նրանց, ովքեր ինքնավարություն են պահանջում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների արդյունքում իր տնտեսությունը բավականին ծանր վիճակում է:

74-ամյա Նազարբաևը կառավարում է երկիրը 1991 թ. անկախության հռչակումից հետո, և առանց ժառանգորդի երկրի ապագան անորոշ է, ինչը քննարկվում է սեպտեմբեր ամսին ընդունված փաստաթղթում: Փաստաթղթի համաձայն, եթե նա իր պաշտոնը թողնի առանց «աթոռը ժառանգորդին սահուն փոխանցման», «երկրում քաղաքական և տնտեսական կյանքում անկայուն դրություն կառաջանա» :

Ռուսաստանն հավանաբար գիտացում է Նազարբաևի հեռանալուն զուգահեռ Ղազախստանի հետ հարաբերությունները ամրացնելու պոտենցիալ հնարավորությունը: Անցյալ տարի ռուս կառավարական պաշտոնյաների հետազոտության համաձայն, ինչը հետո ձեռք բերվեց Բլումբերգի կողմից, «Եվրասիական ինտեգրման համար բարենպաստ պայմաններ են առաջանում»:

Նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին ուսանողներին մերձկրեմլյան երիտասարդական ճամբարում ներկայացրել է, որ Նազար­բաևը ստեղծել է մի պետություն» այնտեղ, որտեղ երբեք պետություն չի եղել» և «Ղազախստանի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ են Ռուսաստանի հետ հետագա հարաբերություննների սերտացմանը»:

«Carnegie»-ի Մոսկվայի վերուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն իր բլոգում գրել է, որ նրա մեկնաբանությունները հիմնականում նման են այնպիսի դրության, «որը հայտնի է դառնում մի անձի շնորհիվ և անհետանում մեկ այլ անձի միջոցով»:

Պուտինի խոսքերից երկու օր առաջ Նազարբաևը զգուշացրել էր, որ Ղազախստանը իրավունք ունի լքել ՌԴ ղեկավարած Եվրասիական տնտեսական համագործությունը, եթե այդ անդամակցությունը սպառնա իր երկրի անկա­խու­թյանը: Այս միության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելոռուսը, իսկ Հայաստանի միանալը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, և Ռուսաստանը ճնշում էր գործադրում վերջինիս վրա՝ Եվրասիական միությանը միանալու համար, ինչի արդյունքում այսօր երկիրը ճգնաժամի մեջ է:

«Այն, որ դուք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ եք, մասնակցում եք ռուսական ծրագրերին, լավ է»,- ասել է Ալմա-Աթայի KIMEP համալսարանի «Կենտրոնական ասիական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, դոցենտ Նարգիզ Կասենովան: «Եթե դուք որոշեք այլ ուղով գնալ, դուք կպատժվեք: Սա մեզ շատ է անհանգստացնում»:

Կենտրոնական Ասիայի այս երկրում, որը մեծությամբ աշխարհում 9-րդն է, ժողովրդագրական կազմը լուրջ մտավախություններ է առաջացնում, քանի որ ռուսները կազմում են 17,4 միլիոնանոց բնակչության քառորդ մասը: 2009 թ. մարդահամարի տվյալներով Հյուսիսային Ղազախստանում և Ռուսաստանի սահմանամերձ Կոստանայ տարածաշրջանում ռուսները քանակով գերազանցում են ղազախներին:

Ղազախստանը ձգտում է կրկին կյանքի կոչել արտասահմանից էթնիկ ղազախներին՝ «օրալմանների», հայրենիք վերադարձնելու ծրագիրը: 1991-2013 թթ. ընթացքում Ղազախստան են վերադարձել ավելի քան 940,000 օրալմաններ, ինչը ուղեկցվել է ռուս բնակչության արտագաղթով, որոնք մինչև Խորհդային միության փլուզումը կազմում էին բնակչության 40 տոկոսը:

Անհանգստանալու առիթ է նաև ռազմական ակտիվությունը: «RIA Novosti» -ի սեպտեմբերի 3-ի հաղորդման համաձայն Ղազախստանին սահմանակից Ալթայի երկրամասում ռուսական ավելի քան 4000-ոց զորքը հրթիռային վարժանքներ է անցկացնում: Ղազախստանի պաշտպանության նախարարի հաղորդմամբ մոտ 3000 զինվոր նոյեմբերի 19-21-ը դրա հարավում չպլանավորված վարժանքներ են անցկացներ:

Անջատողական ձգտումների համար պատիժները խստացվել են, այժմ դրա համար սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Այս փոփոխությունները կատարվել էին այն բանից հետո, երբ անցյալ ամիս Ռուսաստանի Պետդումայի նախկին փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ էր արել Ղազախստանին՝ ներառնվել նոր ռուսական տարածաշրջանում:

«Մեր անկախությունը մեր ամենամեծ գանձն է»,-Ղազախստանի 24KZ TV հեռուստաընկերության եթերից ասել է Նազարբաևը: «Մենք այն երբեք չենք հանձնի»:

Ղազախները ամրապնդում են իրենց ազգային ինքնությունը, ինչը ռուս փոխրամասնությանը հարկադրում է մտածել իրենց ապագայի մասին:

«Վատ կլինի, երբ Նազարբաևն հեռանա»,-ասում է 75-ամյա Յուրի Բունակովը՝ Ղազախստանի՝ Ալմա-Աթայի պետական ազգային ասամբլեայի ռուսական համայնքի գրասենյակից: Կկրկնվի բալթյան կամ ուկրաինական սցենարը, որտեղ ընդունվում է մերկապարանոց նացիոնալիզմը»: Գրասենյակի անվանումը գրված է միայն ղազախերեն չնայած այն հանգամանքին, որ Բոնակովի համաձայն ռուսերենը օրենքով պետական լեզվի կարգավիճակ ունի, ինչին նա կարողացել է հասնել 1990-ական թթ.՝ համոզելով Նազարբաևին:

Նազարբաևը փորձում է ամրացնել ղազախների դիրքերը, նույնիսկ պլանավորված է 2025 թ. կիրիլիցայից անցում կատարել լատինատառ այբուբենի: 2007 թ. Կրթության նախարարության զեկույցի համաձայն այս փոփոխությունները նախապայման կդառնան, որ ազգը դեռ զգալիորեն պահպանված խորհրդային գաղութային մենթալիտետից անցում կատարի ինքնիշխան ղազախական մտածողության:

Ղազախական դպրոցներում Ռուսաստանի պատմության և լեզվի ուսուցմանը զուգահեռ պաշտոնական փաստաթղթերում ռուսերենի կիրառման մակարդակը զգալիորեն նվազել է, Բունակովի համաձայն պետական մարմիններում «ռուսները փաստացի բացակայում են»:

Ներքին ինքնուրույնության ամրապնդմանը զուգահեռ Ղազախստանը փորձում է արտասահմանի միջոցով ապրապնդել իր անկախությունը: Նախագահական վեբ կայքի համաձայն կառավարությանն հաջողվել է ներգրավել 150 միլիարդ դոլար ներդրումներ՝ ներառյալ այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Exxon Mobil Corp»-ն, «Royal Dutch Shell»-ն և «Total and Eni»-ն:

Որպես Ռուսաստանի հակակշիռ կարող է հանդես գալ նաև տարածաշրջանի մյուս խոշոր տերությունը՝ Չինաստանը, որը արդեն իսկ 2010 թ. որպես Ղազախստանի գլխավոր առևտրական գործընկեր գերազանցել է Ռուսաստանին: Անցյալ տարի Ղազախստանը կնքել է համագործակցության պայմանագիր և 30 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնություն: Նազարբաևը ոգևորված է Չինաստանի նախագահ Սի Ցզինպունի՝ հնագույն մետաքսե ճանապարհը Չինաստանից Միջին Ասիայի տարածքով դեպի Եվրոպա վերականգնելու ծրագրով:

«Ուկրաինայի պատճառով Չինաստանը Ռուսատանի հետ համեմատությամբ ավելի լավն է,- ասում է պրոֆեսոր Կասենովան,-մենք Ռուսաստանին նկատմամբ խոցելի ենք, և եթե Ռուսաստանը կամենա ոչնչացնել մեր կառավարության լեգիտիմությունը, նա կարող է դա անել»:

Նազարբաևը բազմաթիվ անգամներ փորձել է ամրապնդել հարաբերությունները՝ հմտորեն հավասարակշելով այդ քայլերը Պուտինին չհակադրվելու նպատակի հետ: «Ղազախստանսկայա պրավդա»-ի համաձայն նա դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի առաջնորդին անվանել է «մեր ժամանակների ամենանորմալ լիբերալը»՝ քննադատելով Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ անվանելով դրա «փակուղի»:

Ղազախստանի առաջնորդի դուրս գալը կարող է զրկել երկիրը զարգացող ազգային ինքնությունից՝ այն խոցելի դարձնելով արտաքին ազդեցության համար: Նազարբաևը և անկախությունը «սուրբ անբաժանելի» են, նոյեմբերի 28-ին Աստանայի ազգային ասամբլեայի հանդիպմանը ասել է Գյուլշարա Աբդիկալիկովան՝ Ղազախստանի պետական քարտուղարը՝ դրանք նկարագրելով որպես «ազգի միասնության խորհդանիշ և երաշխիք»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment