Քաշմիր. աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունը

Քաշմիր. աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունը

Հոդվածի առանցքում

  • Քաշմիրում առաջին պատերազմը սկսվեց 1947 թվականի հոկտեմբերին և ավարտվեց 1949–ի հունվարին, հաստատվեց պաշտոնական զինադադար։ Հնդկաստանը ստանձնեց պետության մեկ երրորդի կառավարումը ներառյալ Քաշմիրի դաշտավայրը, Ջամմուն և Լաբախը, այնինչ Պակիստանը ստացավ Ազադ Քաշմիրի և Բալտիստանի կառավարումը: Հաջորդ տասնամյակների ընթացքում երկու պետությունները սկսեցին զինվել։ Հնդկաստանը սկսեց ատոմային զենք ստեղծել և Պակիստանը նույնպես մտավ միջուկային ծրագրի մեջ՝ նպատակով, որ իր հսկա հարևանից հետ չմնա։ Հիմա Հնդկաստանն ունի 140, իսկ Պակիստանը 150 ատոմային մարտագլխիկ։

Ուշադրությանն արժանի

 

Մինչ մահարաջան կամուկացի մեջ էր՝ ընդգրկե՞լ Քաշմիրն իր երկրի տարածքում, թե ոչ, Պակիստանի գերիլիաները փորձեցին Քաշմիրն իրենց հսկողության տակ վերցնել։

Քաշմիրում առաջին պատերազմը սկսվեց 1947 թվականի հոկտեմբերին և ավարտվեց 1949–ի հունվարին, հաստատվեց պաշտոնական զինադադար։ Հնդկաստանը ստանձնեց պետության մեկ երրորդի կառավարումը ներառյալ Քաշմիրի դաշտավայրը, Ջամմուն և Լաբախը, այնինչ Պակիստանը ստացավ Ազադ Քաշմիրի և Բալտիստանի կառավարումը:

Հաջորդ տասնամյակների ընթացքում երկու պետությունները սկսեցին զինվել։ Հնդկաստանը սկսեց ատոմային զենք ստեղծել և Պակիստանը նույնպես մտավ միջուկային ծրագրի մեջ՝ նպատակով, որ իր հսկա հարևանից հետ չմնա։ Հիմա Հնդկաստանն ունի 140, իսկ Պակիստանը 150 ատոմային մարտագլխիկ։

1965–ին Պակիստանը ևս մեկ անգամ փորձեց փոխել սահմանները ռազմական ճանապարհով, սակայն պարտության մատնվեց Հնդկաստանի բանակին։ Հարևան երկրները երրորդ անգամ պատերազմի բռնկվեցին 1971–ին, սակայն այս անգամ  պատճառը ոչ թե Քաշմիրն էր այլ Արևելյան Պակիստանում տիրող քաղաքական խառը դրությունը, որն առաջացել էր շեյխ Մուջիբուր Ռահմանի և Յահա խանի միջև պայքարի արդյունքում: Հակամարտության գագաթնակետը դարձավ Բանգլադեշի անկախության հռչակումը Պակիստանից։

1972 թվականին կնքված «Սիմլայի համաձայնագրի» համաձայն Հնդկաստանը հետ վերադարձրեց իր գրաված տարածքները` որպես բարի կամքի դրսևորում: Երկշաբաթյա ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում Պակիստանի ուժերը տեղի տվեցին Հնդկաստանի և Բանգալադեշի ուժերի միացյալ հրամանատարությանը, որի արդյուքնում ձևավորվեց Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը։

Երրորդ հարևան Չինաստանը երկար սահման ունի Քաշմիրի և Ջամմուի հետ, այս հակամարտությունում Չինաստանը նույնպես ներգրավված է։ 1962 թվականին Չինաստանը գրավեց Հնդկաստանի այն տարածքները որոնք սահմանակից եմ Քաշմիրին և սկսեց դաշնակցել Պակիստանի հետ։ Երկու երկրները տնտեսական հարաբերությունները մեծ առաջընթաց են ապրել։

Հակամարտության կարգավորման  հարցում բացի հարևան երկրներից ներառված են նաև այլ կողմեր։ Ահաբեկչական խմբերի հարձակումների արդյունքում մոտ 45000 մարդ է սպանվել վերջին 30 տարում։ Այս հակամարտության հետևանքով սպանվածների թիվը հասնում է 70000–ի։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment