Քարդաշյան ընտանիքն այս շաբաթ առաջին ուղևորությունն է կատարում Հայաստան.Մանրամասները
Հոդվածի առանցքում
- Us Weekly-ին հաստատել է, որ ՔիմՔարդաշյանը, մենեջեր Քրիս Ջեները և Քարդաշյան կլանի մյուս անդամները ուղևորվում են Հայաստան: Ռեալիթի աստղի ընտանիքն այս շաբաթ կթռչի իր նախնիների հայրենիքը:
- Քարդաշյանների ութօրյա ուղևորության մասին ֆիլմ կնկարահանվի, բայց խումբը նաև անհամբեր սպասում է, որ կազատվի տեսախցիկից: (Քիմի, Քլոեի, Քորթնիի և Ռոբի հանգուցյալ հայրը, Ռոբերտ Քարդաշյանը, երրորդ սերնդի հայ ամերիկացի է):
- «Հայաստանը սեզոնի նրանց մեծ ուղևորությունն է»: Նրանց ծրագրում ներառված է նաև թանգարանային տուր: Աղբյուրն ավելացնում է.«Բոլոր աղջիկներին դա շատ է հետաքրքրում»:
Ուշադրությանն արժանի
Us Weekly-ին հաստատել է, որ ՔիմՔարդաշյանը, մենեջեր Քրիս Ջեները և Քարդաշյան կլանի մյուս անդամները ուղևորվում են Հայաստան: Ռեալիթի աստղի ընտանիքն այս շաբաթ կթռչի իր նախնիների հայրենիքը:
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ բացի Քենդալ Ջեներից ամբողջ ընտանիքն այժմ ճանապարհորդում է:
Քարդաշյանների ութօրյա ուղևորության մասին ֆիլմ կնկարահանվի, բայց խումբը նաև անհամբեր սպասում է, որ կազատվի տեսախցիկից: (Քիմի, Քլոեի, Քորթնիի և Ռոբի հանգուցյալ հայրը, Ռոբերտ Քարդաշյանը, երրորդ սերնդի հայ ամերիկացի է):
«Նրանք իսկապես հպարտանում են իրենց ժառանգությամբ և ցանկանում են առանձնահատուկ ժամանակ անցկացնել այնտեղ», – ասում է աղբյուրը: «Հայաստանը սեզոնի նրանց մեծ ուղևորությունն է»: Նրանց ծրագրում ներառված է նաև թանգարանային տուր: Աղբյուրն ավելացնում է.«Բոլոր աղջիկներին դա շատ է հետաքրքրում»:
Ժամանակը ցույց կտա, արդյոք Սքոթ Դիսիքը կմիանա Քորթնիի արկածին: Քարդաշյանն էլ դեռ չի որոշել իրենց հետ վերցնի արդյոք զույգի երեք երեխային`5 տարեկան Մեյսոնին, 2 տարեկան Պենելոպեին և երեքամսական Ռեյնին:
Քիմն արդեն որոշ ժամանակ է պատրաստվում է այս ուղևորությանը: (Հուսով ենք նա հիշում է Նորթ Ուեսթի Frozen ճամպրուկը) Քանյե Ուեսթի կինն անցյալ ամիս պլատինե շեկ մազերը նորից ներկել է մուգ գույնով, այնպես որ ստիպված չի լինի զբաղվել իր արմատները ռետուշելով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ