Համաշխարհային մամուլը Քանյե Ուեսթի երևանյան «թռիչքի» և Քիմի Հայաստան այցի մասին

Համաշխարհային մամուլը Քանյե Ուեսթի երևանյան «թռիչքի» և Քիմի Հայաստան այցի մասին

Հոդվածի առանցքում

  • TIME-ի փոխանցմամբ Քանյե Ուեսթը իր բացօթյա երևանյան համերգի ժամանակ ցատկել է Կարապի լճի ջուրը, ում հետևել են բազմաթիվ երկրպագուներ: Ոստիկանության և անվտանգության աշխատակիցները դուրս են բերել Քանյեին, որից հետո համերգը դադարեցվել է: Պարբերականը տրամադրում է տեսանյութ Քանյեի համերգից:
  • BBC-ին, անդրադառնալով Քարդաշյանների ու Ուեսթի այցին Հայաստան, նշում է, որ սա հնարավորություն էր այս փոքր երկրի համար մի կողմից մեծացնել միջազգային իրազեկությունը մոտեցող ողբերգական տարելիցի կապակցությամբ, մյուս կողմից մի փոքր լիցքաթափվել: Ըստ BBC-ի` այցի գագաթնակետն եղավ Քայնե Ուեսթի բացօթյա համերգը և նրա ու երկրպագուների ցատկելը Կարապի լճի մեջ:
  • Մեկ այլ հրապարակմամբ թերթը անդրադառնում է Երուսաղեմ կատարած Քարդաշյանների և Ուեսթի այցի մասին, որի ընթացքում տեղի հայկական եկեղեցում կնքվել է Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը: Թերթը մեջբերում է արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի խոսքերը, ով հաստատել է, որ Քարդաշյանի դուստր Նորթը կկնքվի և կդառնա պաշտոնապես քրիստոնյա ու հայ եկեղեցու անդամ:
  • Mirror-ն իր անդրադարձում Քիմ Քարդաշյանի այցին նշում է, որ Հայաստանում մարդիկ չափազանց ջերմ են ընդունել Քիմին: Որպես օրինակ բերվում է տարեց կնոջ հանդիպումը Քիմի հետ, ով դրսում շուրջ 12 ժամ սպասել է վերջինիս : Պարբերականը ներկայացնում է Քարդաշյանների այցի մանրամասները և ընդգծում, որ Քարդաշյանները Հայաստան այցելեցին ոչ միայն սելֆիներ անելու, այլև իրենց հարգանքի տուրքը մատուցելու երկրին և իր մշակույթին:
  • The Guardian-ը տեղադրել է Քանյե Ուեսթի լիճը ցատկելու մասին տեսանյութը՝ նշելով նաև, որ համերգին ներկա երկրպագուները հույս են հայտնել, որ Քարդաշյանի ու Ուեսթի այցը Հայաստան կօգնի մեծացնել Հայոց Ցեղասպանության տարելիցի մասին միջազգային իրազեկմանը:
  • US Weekly գրում է, որ Քանյեն իր ոճի համաձայն դիմել էր անսովոր քայլի՝ կեսգիշերին չծրագրված համերգ կազմակերպելով Կարապի լճի ափին: Ըստ պարբերականի՝ պարզ չէ, թե ինչու նա ցատկեց ջուրը, սակայն ակնհայտ է, ըստ պարբերականի, որ նա չէր սպասում, որ բազմաթիվ երկրպագուներ կհետևեն իրեն, որի արդյունքում ոստիկանությունը ստիպված փրկեց ռեփերին քաոսից ու դադարեցրեց համերգը:
  • Մեկ այլ հրապարակման մեջ E! Online-ը նշում է, որ Երուսաղեմի այցը սուրբ օր էր Նորթ Ուեսթի համար, քանի որ իր ծնողները որոշել էին կնքել փոքրիկին Սուրբ հողում՝ Հին քաղաքի հայկական մասի հայ եկեղեցում: Պարբերականը նկատում է, որ փոքրիկ Նորթի կնքումն ու Քանյեի անսպասելի համերգը Երևանում ընտանիքի այս ճանապարհորդությունը դարձնում է անմոռանալի:

Ուշադրությանն արժանի

Միջազգային առաջատար լրատվամիջոցներըը շարունակում են անդրադառնալ Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան: Տարբեր միջազգային պարբերականներ հրապարակել են հոդվածներ Քարդաշյանների Հայաստանում ընթացող այցի վերջին օրերի և Հայաստանից դեպի Իսրայել մեկնման, Քիմի ամուսին Քանյե Ուեսթի Երևանի Կարապի լճի մոտ տված անսպասելի համերգի, ինչպես նաև Քիմի և Քանյեի դուստր Նորթի Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբյանց վանքում կնքման մասին:

TIMEփոխանցմամբ Քանյե Ուեսթը իր բացօթյա երևանյան համերգի ժամանակ ցատկել է Կարապի լճի ջուրը, ում հետևել են բազմաթիվ երկրպագուներ: Ոստիկանության և անվտանգության աշխատակիցները դուրս են բերել Քանյեին, որից հետո համերգը դադարեցվել է: Պարբերականը տրամադրում է տեսանյութ Քանյեի համերգից: Մեկ այլ հրապարակման մեջ TIME անդրադառնում է Հայաստանից մեկնելուց հետո Քիմ և Քանյե զույգի այցին Երուսաղեմ ՝ իրենց դուստր Նորթին հայկական Սուրբ Հակոբյանց վանքում կնքելու համար: Պարբերականը փոխանցում է Երուսեղեմում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի խոսքերը, ով ողջունում է Քարդաշյանների նախաձեռնությունը:

BBC-ին, անդրադառնալով Քարդաշյանների ու Ուեսթի այցին Հայաստան, նշում է, որ սա հնարավորություն էր այս փոքր երկրի համար մի կողմից մեծացնել միջազգային իրազեկությունը մոտեցող ողբերգական տարելիցի կապակցությամբ, մյուս կողմից մի փոքր լիցքաթափվել: Ըստ BBC-ի` այցի գագաթնակետն եղավ Քայնե Ուեսթի բացօթյա համերգը և նրա ու երկրպագուների ցատկելը Կարապի լճի մեջ: Լրատվամիջոցը նշում է նաև, որ ժամանման պահից Քարդաշյանները շրջապատված են եղել պապառացիներով, լրագրողներով և երկրպագուների ստվար զանգվածով:

Ըստ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Քարդաշյանների այցը չափազանց մեծ դեր ունեցավ ողբերգական տարելիցի մասին միջազգային իրազեկման համար և կրկնապատկեց կամ նույնիսկ եռապատկեց միջազգային մամուլի լուսաբանումը:

USA Today գրել է Քանյե Ուեսթի երևանյան անսպասելի համերգի մասին՝ նկարագրելով, թե ինչպես են Ուեսթը և երկրպագուները ցատկում ջրի մեջ, որի արդյունքում ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը հոսանքից անջատեցին միկրոֆոնը, որը Քանյեի ձեռքում էր, երբ նա ցատկեց ջուրը, և դադարեցրեցին համերգը: Թերթը բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է տրամադրում այդ անսովոր համերգից:

Մեկ այլ հրապարակմամբ թերթը անդրադառնում է Երուսաղեմ կատարած Քարդաշյանների և Ուեսթի այցի մասին, որի ընթացքում տեղի հայկական եկեղեցում կնքվել է Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը: Թերթը մեջբերում է արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի խոսքերը, ով հաստատել է, որ Քարդաշյանի դուստր Նորթը կկնքվի և կդառնա պաշտոնապես քրիստոնյա ու հայ եկեղեցու անդամ: Թերթը նշում է նաև, որ Քարդաշյանն ու Ուեսթը ստիպված են եղել փոխել հյուրանոցը Երուսաղեմում, քանի որ առաջին հյուրանոցի մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում:

Mirror-ն իր անդրադարձում Քիմ Քարդաշյանի այցին նշում է, որ Հայաստանում մարդիկ չափազանց ջերմ են ընդունել Քիմին: Որպես օրինակ բերվում է տարեց կնոջ հանդիպումը Քիմի հետ, ով դրսում շուրջ 12 ժամ սպասել է վերջինիս : Պարբերականը ներկայացնում է Քարդաշյանների այցի մանրամասները և ընդգծում, որ Քարդաշյանները Հայաստան այցելեցին ոչ միայն սելֆիներ անելու, այլև իրենց հարգանքի տուրքը մատուցելու երկրին և իր մշակույթին՝ ներկայացնելով Քարդաշյանների այցելությունները Ցեղասպանության հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ինչպես նաև այցը Գյումրի:

Մեկ այլ հրապարակման մեջ պարբերականը ներկայացնում է Քիմի, Քլոեյի ու Քանյեի մեկօրյա այցը Երուսաղեմ, փոքրիկ դստրի կնքումը հայոց եկեղեցում, որից հետո Քարդաշյանները ծրագրավորում են մեկնել, ըստ Mirror-ի, Հորդանան: Պարբերականը անդրադառնում է նաև Քանյեի համերգին և Քիմի մեկնաբանություններին սոցցանցում, ով ընդգծել է, որ այս այցի ընթացքում Հայաստանում բացահայտել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների և որ ինքը կկարոտի Հայաստանը:

The Guardian-ը տեղադրել է Քանյե Ուեսթի լիճը ցատկելու մասին տեսանյութը՝ նշելով նաև, որ համերգին ներկա երկրպագուները հույս են հայտնել, որ Քարդաշյանի ու Ուեսթի այցը Հայաստան կօգնի մեծացնել Հայոց Ցեղասպանության տարելիցի մասին միջազգային իրազեկմանը:

NBC News-ն առանց մեկնաբանության տեսանյութ է տրամադրել Քանյե Ուեսթի համերգից՝ նշելով, որ համերգը վերածվել է քաոսի, երբ Քանյեն և երկրպագուները հայտնվել են Կարապի լճի ջրում: Քանյե Ուեսթի համերգին է անդրադառձել նաև CBS News-ը՝ ընդգծելով, որ Քանյեի ջուրը ցատկելու հետևանքով համերգը դադարեցվեց, սակայն պահպանվեցին բազմաթիվ նկարներ և տեսանյութեր շոուից:

US Weekly գրում է, որ Քանյեն իր ոճի համաձայն դիմել էր անսովոր քայլի՝ կեսգիշերին չծրագրված համերգ կազմակերպելով Կարապի լճի ափին: Ըստ պարբերականի՝ պարզ չէ, թե ինչու նա ցատկեց ջուրը, սակայն ակնհայտ է, ըստ պարբերականի, որ նա չէր սպասում, որ բազմաթիվ երկրպագուներ կհետևեն իրեն, որի արդյունքում ոստիկանությունը ստիպված փրկեց ռեփերին քաոսից ու դադարեցրեց համերգը: Պարբերականը մեջբերում է նաև Քիմի գրառումները, ըստ որի՝ նա տեղյակ չի եղել Քանյեի համերգի ծրագրից: Քիմը գոհունակություն է հայտնել այդ երեկոյի կապակցությամբ:

Daily Mail-ը որոշ լուսանկարներ է տպագրել իր էջերում Քիմի ու Քանյեի ընտանիքի Հայաստանում անցկացրած պահերից: Իր հերթին NY Daily News-ը անդրադառնալով Ուեսթի համերգին նշում է , որ Քանյեն ջրից դուրս գալու ընթացքում և շրջապատված լինելով երկրպագուների կողմից ժպտում էր, և որ ոստիկանությունը չէր դադարեցրել համերգը, այլ այն կանգնեցրել էին, քանի որ ռեփերն ու երկրպագուների մի մասը թրջվել էին ջրում, իսկ եղանակը այդքան էլ տաք չէր: Երկրպագուներից ոմանք նշել էին, որ ոստիկանությունը անջատեց հոսանքից միայն միկրոֆոնը այն պահին, երբ Քանյեն ցատկեց ջուրը՝ հոսանքահարումից խուսափելու համար:

Մեկ այլ հրապարակմամբ էլ պարբերականը անդրադարձել է Նորթ Ուեստի կնքմանը Երուսաղեմում՝ նշելով, որ եկեղեցիից դուրս գալուց հետո հայտնի չէ, թե ուր են գնացել Քարդաշյանն իր ընտանիքի հետ և ինչպես են նշել Նորթի համար այդ կարևոր օրը: Ըստ պարբերականի՝ այս ամենը ևս կարող է հայտնվել Քարդաշյանների ռեալիթի շոուի մեջ:

International Business Times մեջբերում է հայ երկրպագուի խոսքերը, ով ընդգծում է Քարդաշյանի ու Ուեսթի նման համաշխարհային աստղերի այցի կարևորությունը Հայաստանի համար, հատկապես ցեղասպանության տարելիցի նախօրեին: Պարբերականը նաև տրամադրում է տեսանյութ Քանյեի համերգից և ջուրը ցատկելու պահից: Մեկ այլ հրապարակմամբ IBT անդրադառնում է Քարդաշյանի դստրի կնքմանը Երուսաղեմի հայկական եկեղեցում: Պարբերականը հաղորդում է, որ փոքրիկի հագել էր սպիտակ շոր: IBT ընդգծում է, որ, չնայած նախկինում հայտարարվել էր, որ Քիմ Քարդաշյանը այցելելու է Սուրբ քաղաքը, սակայն ակնհայտ է, որ այցելության նպատակն էր հայկական եկեղեցիում փոքրիկ Նորթի կնքման արարողությունը:

The Irish Independent տեսանյութեր է տրամադրել Քիմ Քարդաշյանի այցելություններից Հայաստանում և Քանյե Ուեսթի Կարապի լճի մոտ տեղի ունեցած համերգի վերաբերյալ: Պարբերականը մեկ այլ հրապարակման մեջ նշում է, որ իր գրառման մեջ սոցցանցում Քիմը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով եկել ու մասնակցել էր Քանյեի չծրագրված համերգին:

Քարդաշյանների ռեալիթի շոու թողարկող E! Online-ը իր հերթին անդրադարձել է Հայաստանից Քիմի և իր ընտանիքի հեռանալուն՝ նշելով, որ ամերիկահայ աստղը իր ընտանիքի հետ Երևանից մեկնել է Երուսաղեմ մասնավոր օդանավով: Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս մարտին իսրայելական մամուլը հաղորդում էր Քարդաշյանի Իսրայել նախապատրաստվող այցի մասին: Հոդվածում նշվում է նաև, որ իրենց Հայաստանում անցկացվելիք վերջին գիշերը Քանյեն որոշել է զարմացնել հայ երկրպագուներին ու անսպասելի համերգ տվել Երևանում:

Մեկ այլ հրապարակման մեջ E! Onlineնշում է, որ Երուսաղեմի այցը սուրբ օր էր Նորթ Ուեսթի համար, քանի որ իր ծնողները որոշել էին կնքել փոքրիկին Սուրբ հողում՝ Հին քաղաքի հայկական մասի հայ եկեղեցում: Պարբերականը նկատում է, որ փոքրիկ Նորթի կնքումն ու Քանյեի անսպասելի համերգը Երևանում ընտանիքի այս ճանապարհորդությունը դարձնում է անմոռանալի: Այն նշում է նաև, որ հաշվի առնելով նկարահանումները՝ երկրպագուները ամենայն հավանականությամբ կունկնդրեն որոշ դրվագներ իրենց շոուի հաջորդ սեզոնում:

Քանյե Ուեսթի Կարապի լճի մոտ տեղի ունեցած համերգին անդրադարձել է նաև People ամսագիրը, որը նշում է, որ Քանյեի ջուրը ցատկելը հայ երկրպագուները դիտարկել են որպես հրավեր միանալու «ջրային» համերգին, որի արդյունքում անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը ստիպված էին Քանյեին դուրս բերել ջրից և դադարեցնել համերգը:

Music Times-ը իր հերթին նշում է, որ Քիմը, ըստ վերջինիս սոցցանցերի գրառումների, տեղյակ չի եղել համերգի ծրագրից և որ դրա մասին իրեն տեղեկացրել է Քանյեն վերջին րոպեին: Պարբերականը նաև ընդգծում է, որ համերգը կայացավ Հայաստանի հայտնի Օպերային թատրոնից ոչ հեռու:

Պարբերականը հիշեցնում է, որ Քանյեն մեկ անգամ արդեն ցատկել է սառը լճի մեջ, երբ ելույթ էր ունենում Օհայոի պետական համալսարանում: Rolling Stones-ն էլ հաղորդում է, որ չնայած հայ երկրպագուների ոգևորությանն ու «Քանյե» բացականչումներին, համերգը ավարտվեց ջրի հետ կապված «միջադեպից» հետո:  Պարբերականը տրամադրում է նաև տեսանյութ Քանյեի համերգից:

Քանյե Ուեսթի Երևանի Կարապի լճի մոտ տեղի ունեցած համերգին անդրադարձել են նաև Herald Recorder, CBC News, Business Insider, Irish Examiner, Times Live, The New Zealand Herald, The Sydney Morning Herald, Entertainment և այլ լրատվամիջոցներ:

Բացի այդ, Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի այցի մասին գրել են նաև Focus News, Hello, Inquisitr, The Observer և այլ լրատվամիջոցներ:

Քարդաշյանների ու Ուեսթի Երուսաղեմ կատարած այցին անդրադարձել է նաև իսրայելական մամուլը: The Jerusalem Postտեղեկացնում է, որ այստեղ գտնվելու ընթացքում Քիմն ու Քանյեն հանդիպել են Իսրայելի քաղաքապետ Նիր Բարկատի հետ, որի ընթացքում քաղաքապետը, դիմելով հյուրերին, խնդրել է դառնալ Երուսաղեմի դեսպաններ և ի լուր աշխարհի տարածել, որ Երուսաղեմը բաց է բոլորի համար:

Մեկ այլ հրապարակման մեջ պարբերականը անդրադառնում է Քարդաշյանների այցելությանը Երուսաղեմի հայկական եկեղեցի, որը տեղի Հայոց պատրիարքարանի հիմնական եկեղեցին է: Այն հիշեցնում է, որ Քիմ Քարդաշյանը, չնայած չլինելով մոլեռանդ հավատացյալ, կապված է իր հայկական արմատների հետ, որի մասին հաճախ խոսում է իր շոուի ընթացքում: Իր հերթին Jewish Telegraphic Agency ևս անդրադառնում է Քարդաշյանների այցին Երուսաղեմ:

Քարդաշյանների Երուսաղեմի այցի ու Նորթ Ուեսթի կնքման մասին գրել են նաև Sunday World, National Post, Toronto Sun, TMZ, Global Post, Star, Life & Style Weekly և այլ լրատվամիջոցներ:

Write a comment