Մերկ Քիմ Քարդաշյանը չի կոտրի ինտերնետը: Ինտերնետը կկոտրվի առանց մերկ Քիմ Քարդաշյանի

Հոդվածի առանցքում

  • Այնքան մանրակրկիտ է քննարկվել Քարդաշյանի հետույքը, որ նա ստիպված է եղել ռենտգեն է անել` ապացուցելու, որ հետույքում իմպլանտներ չունի:
  • Պարբերականը կասկածում է, թե Քիմ Քարդաշյանի հետույքը կկոտրի ինտերնետը, քանի որ հենց դա է պահում ինտերնետը:
  • Քարդաշյանները դարձան ժամանակի վառ օրինակը` ինչպես հանրաճանաչ դառնալ ոչինչ չանելով, և դա շնորհիվ ինտերնետի:

Ուշադրությանն արժանի

Մի պահ վերնագիրը մի կողմ թողնենք:

Երեքշաբթի երեկոյան, Paper ամսագիրը իր կազմի վրա ներկայացրել է մերկ Քիմ Քարդաշյանի թիկունքից արված լուսանկարը: Կենտրոնում նրա մարմնի շատ հայտնի, աներեւակայելի  հետևի մասն է:

Այն այնքան մանրակրկիտ են քննարկել փոփ մշակույթի ոլորտում, որ Քարդաշյանը ռենտգեն է արել` ապացուցելու, որ հետույքում իմպլանտներ չունի: Լուսանկարը, որտեղ նա անհասկանալի շողում է, վերնագրել են. «Կոտրիր ինտերնետը Քիմ Քարդաշյան»: Այդ հայտարարությունը հիմա շատ ծիծաղելի է:

Քիմ Քարդաշյանի հետույքով ինտերնետ չես կոտրի, քանի որ դրանք են պահում ինտերնետը:

Մտածեք այն մասին, թե ինչ կլիներ ինտերնետի հետ, եթե Քիմ Քարդաշյանի հետույքը չլիներ: Դա է կայքի գոյատևման հիմնական միջոցը: Մարդկանց հմայվելու ունակությունը Քարդաշյանին, նրա ընտանիքին հանրաճանաչ դարձրեց, ծնեց նրանց բազմամիլիոն reality show կայսրությունը: Ընդարձակվելով, այն շարունակում է յուղ լցնել վեբ կայքերի, ամենօրյա առցանց զրույցների վրա:

Քարդաշյանները դարձան ժամանակի վառ օրինակը` ինչպես հանրաճանաչ դառնալ ոչինչ չանելով: Եվ դա շնորհիվ ինտերնետի:

Հարյուրավոր մարդիկ փորձում են կրկնօրինակել մոդելին նրա հաջողության տարբեր աստիճաններում և դա, իրոք, այն է, ինչը պահում է կայքի ամենօրյա անհանգիստ վիճակը:

Paper ամսագիրը սա ներկայացնում է իր վեբ կայքի բացատրության մեջ, որն ուղեկցվում է հետևյալ լուսաբանումով.

«Մեր ձմեռային թողարկման համար ինքներս մեզ հանձնարարել ենք  «Կոտրել ինտերնետը»: Այնտեղ չկա ուրիշ դեմք, ում մասին կարող ենք մտածել, մեր խնդիրն այսօր Քիմ Քարդաշյան Ուեստն է: Փոփ մշակույթի հմայքը ի վիճակի է լուրեր ստեղծել իր տնից դուրս գալու պահից սկսած:Քիմը կարողանում է վեբում աղմուկ առաջացնել»:

Վերջին հայտարարությունը ճիշտ է: Ի վերջո, վիրուսային լունակարը չի կարող որևէ բան կոտրել: Ինչ կարող է իրականում կոտրել ինտերնետը, եթե այն բոլորովին գոյություն չի ունեցել:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ:

Write a comment