Արդյո՞ք Քարդաշյան ընտանիքը հեռացրել է Բրյուս Ջեններին «Հետևե’ք Քարդաշյաններին» հեռուստաշոուից

Արդյո՞ք Քարդաշյան ընտանիքը հեռացրել է Բրյուս Ջեններին «Հետևե’ք Քարդաշյաններին» հեռուստաշոուից

Հոդվածի առանցքում

  • Վերջերս Քրիս Ջեններից (Քարդաշյանից) ամուսնալուծությունը Բրյուսի համար կյանքի ընկալման նոր հորիզոններ բացեց: Ըստ Hollywood Life ամսագրում վերջերս հրատարակված հոդվածի` Քարդաշյան քույրերն ամեն կերպ փորձում են իրենց հորը հեռու պահել իրենց մասնակցությամբ հեռուստաշոուից: Այլ խորագրերը ոչ այնքան մեղմ էին` աղջիկներին իրենց հորը աշխատանքից հեռացնելու մեղադրանքներով:
  • Որոշ լրատվական հղումներ փորձում են ցույց տալ Քարդաշյան քույրերի և Բրյուսի միջև եղած կապի խզումը: TMZ հեռուստաընկերությունը Քիմ Քարդաշյանի` առաջիկա շոուի ժամանակ ասված արտահայտությանը այլ մեկնաբանություն է տվել` այն ներկայացնելով որպես ուղիղ ակնարկ Բրյուսի սեռափոխության մասին: Քիմն ասել է. «Ամեն ինչ գնալով ավելի բարդ և դժվար է լինելու»:
  • Հեռուստաշոուի 10-րդ եթերաշրջանի սցենարի արտահոսքից առանձնացվել է արտառոց մի դրվագ, որտեղ Քրիս Ջենները հայհոյանքերով քար է նետում Քիմի պատուհանին, որից հետո Նորթ Ուեսթը սկսում է վախից լաց լինել: Այսօր լուրեր են տարածվել այն մասին, որ Քրիսի սեռափոխության ծրագրերը ժամանակավորապես հետաձգվել են, մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով:

Ուշադրությանն արժանի

Գուցե Բրյուս Ջենները դժվար ժամանակներ է ունեցել Քարդաշյան քույրերի հետ, սակայն պետք է նշել, որ նրա կյանքը առաջ է ընթանում արագ տեմպերով: Վերջերս Քրիս Ջեններից (Քարդաշյանից) ամուսնալուծությունը Բրյուսի համար կյանքի ընկալման նոր հորիզոններ բացեց: Ըստ Hollywood Life ամսագրում վերջերս հրատարակված հոդվածի` Քարդաշյան քույրերն ամեն կերպ փորձում են իրենց հորը հեռու պահել իրենց մասնակցությամբ հեռուստաշոուից: Այլ խորագրերը ոչ այնքան մեղմ էին` աղջիկներին իրենց հորը աշխատանքից հեռացնելու մեղադրանքներով:

Կիրակի օրը TMZ հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Բրյուսը հեռանում է հեռուստաշոուից` դա բացատրելով նկարահանումներին նրա բացակայություններով: Ըստ շշուկների` նկարահանումներին Բրյուսի բացակայությունը բացատրվում է վերջերս տեղի ունեցած ավտովթարով, մյուսները նրան մեղադրում են սեռափոխության ծրագրերի համար, որի պատճառով էլ նա հեռացվել է հեռուստաշոուից:

Որոշ լրատվական հղումներ փորձում են ցույց տալ Քարդաշյան քույրերի և Բրյուսի միջև եղած կապի խզումը: TMZ հեռուստաընկերությունը Քիմ Քարդաշյանի` առաջիկա շոուի ժամանակ ասված արտահայտությանը այլ մեկնաբանություն է տվել` այն ներկայացնելով որպես ուղիղ ակնարկ Բրյուսի սեռափոխության մասին: Քիմն ասել է. «Ամեն ինչ գնալով ավելի բարդ և դժվար է լինելու»:

Հնարավոր է, որ այդ ամենը մոտ է ճշմարտությանը, սակայն այս պահին, դա ավելի նման է սցենարի: Եթե հավատանք երկուշաբթի օրը Փերիս Հիլթոնի արված հայտարարությանը, ապա սցենարները բավականին դրամատիկ են: Հեռուստաշոուի 10-րդ եթերաշրջանի սցենարի արտահոսքից առանձնացվել է արտառոց մի դրվագ, որտեղ Քրիս Ջենները հայհոյանքերով քար է նետում Քիմի պատուհանին, որից հետո Նորթ Ուեսթը սկսում է վախից լաց լինել:

Այսօր լուրեր են տարածվել այն մասին, որ Քրիսի սեռափոխության ծրագրերը ժամանակավորապես հետաձգվել են, մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Դժվար է պատկերացնել, որ Քրիսը ավտովթարից դուրս է եկել առանց վնասվածքների: Արդյո՞ք վթարի պատճառը նրա Մալիբու տեղափոխվելն էր: Երեկ Քլոեն, Քիմը և փոքրիկ Նորթ Ուեսթը միևնույն իրավիճակում են հայտվել, երբ եղանակային վատ պայմանների պատճառով մեքենան հայտնվել է խորը ջրափոսում:

Հուսանք, այս ընտանիքը միասին են կլինի ոչ միայն «Հետևե’ք Քարդաշյաններին» հեռուստաշոուի նոր եթերաշրջանում, այլ նաև անվտանգ կլինեն ճանապարհներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment