Կրակոցներից և կոշտ խոսքերից ցնցվող ղարաբաղյան հրադադարը
Հոդվածի առանցքում
- Ադրբեջանական և հայկական ուժերի միջև կռվիներին զուգահեռ աճող կոշտ հռետորաբանության հետևանքով երկու տասնամյակ պահպանված հրադադարը, առավել քան երբևէ, լարվածության տակ է հայտնվել: Սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ «շփման գծում» հակադիր կողմերին դժվար է հաշտեցնել: Միայն հունվարին հրադադարի խախտումների թիվը հասել է 5000-ի, սա ամենամեծ թիվն է 1994-ին ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո:
- Ըստ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության, փետրվարի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղի ունեցող դեպքերը անվանել է «դանդաղ պատերազմ սահմանին», Ադրբեջանն էլ համապատասխանաբար նշել է. «Պատերազմը անցած 20 տարիներին փաստացի չի մարել»:
- Երևանում և Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռազմական պաշտոնյաները հաղորդել են, որ հունվարին տվել են 10 զոհ: Ադրբեջանն ասել է, որ իր կորուստները 4-ն են, չնայած այդ թիվը պետք է որ ավելի մեծ լինի:
- Երևանում և Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռազմական պաշտոնյաները հաղորդել են, որ հունվարին տվել են 10 զոհ: Ադրբեջանն ասել է, որ իր կորուստները 4-ն են, չնայած այդ թիվը պետք է որ ավելի մեծ լինի: Զոհերի այսպիսի քանակը անսովոր է, վերջին շրջանում նման իրավիճակ եղել էր անցած տարվա հուլիսին և օգոստոսին, երբ ադրբեջանցի ու հայ ավելի քան 20 զինվոր էր սպանվել:
- 1995-ից 2013-ը Հայաստանի տարեկան ծախսը 52 միլիոն դոլարից հասել է 427 միլիոն դոլարի: Բայց այս թվերը խամրում են Ադրբեջանի հետ համեմատության առաջ, որը 2013-ին ռազմական ծախսերը հասցրել է 3.4 միլիարդ դոլարի 1995-ի 66 միլիոն դոլարի փոխարեն:
Ուշադրությանն արժանի
20-ամյա հրադադարը հազարավոր միջադեպերով խախտելուց 1 ամիս անց ԵԱՀԿ դիտորդները կոչ են անում դադարեցնել հարձակումները:
Ադրբեջանական և հայկական ուժերի միջև կռվիներին զուգահեռ աճող կոշտ հռետորաբանության հետևանքով երկու տասնամյակ պահպանված հրադադարը, առավել քան երբևէ, լարվածության տակ է հայտնվել:
Սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ «շփման գծում» հակադիր կողմերին դժվար է հաշտեցնել: Միայն հունվարին հրադադարի խախտումների թիվը հասել է 5000-ի, սա ամենամեծ թիվն է 1994-ին ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո:
«Ռազմական հեռանկարի տեսանկյունից այս լարվածությունը, որպես այդպիսին, նորություն չէ», – ասում է Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և շարունակում. «Նորությունն այն է, որ ընդլայնվել է բախումների տարածքը: Հարձակումների աշխարհագրությունը շատ ավելի մեծ է և ներառում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, նորություն է նաև բռնությունների ինտենսիվությունը»:
Կիրակոսյանը հիմնականում հայերով բնակեցված, նախկինում ադրբեջանական անկլավի շուրջ բախումների աճի հետևանքների մասին խոսում էր Երևանում անցած ամիս Պատերազմի և Խաղաղության Ինստիտուտի կազմակերպած քննարկմանը: Մտահոգիչ է, որ երկու կողմի պաշտոնյաներն օգտագործում են «պատերազմ» բառը` նկարագրելով տեղի ունեցող զարգացումները: Ըստ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության, փետրվարի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղի ունեցող դեպքերը անվանել է «դանդաղ պատերազմ սահմանին», Ադրբեջանն էլ համապատասխանաբար նշել է. «Պատերազմը անցած 20 տարիներին փաստացի չի մարել»: Բաքվի կարծիքով, պատերազմը կավարտվի, երբ հայկական ուժերը հեռանան ադրբեջանական տարածքներից:
Մտահոգության արտահայտումներ
Մինսկի խումբը` ԵԱՀԿ շրջանակում ղարաբաղյան հակամարտության միջնորդական կազմակերպությունը, որը ղեկավարում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, մի քանի մտահոգություններ է հայտնել: Փետրվարի 7-ին տարածած հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը ասել են.
«Բոլորս համակարծիք ենք, որ ռազմական իրավիճակը շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին վատթարանում է` վտանգելով տարածաշրջանային կայունությանը և սպառնալով քաղաքացիական բնակչության կյանքին… 2014-ից հետո, երբ զոհվեց մոտ 60 մարդ, մենք ահազանգում ենք, որ այս բռնությունների միտումը շարունակվում է»:
Հայտարարությունը կողմերին կոչ էր անում «դադարեցնել բռնությունները, խաղաղ բնակչությանն ու գյուղերին թիրախավորելը, դադարեցնել հարձակումների և անհամաչափ ուժի կիրառման սպառնալիքները և հավելյալ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմելու և հրադադարը ամրապնդելու ուղղությամբ»:
Երևանում և Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռազմական պաշտոնյաները հաղորդել են, որ հունվարին տվել են 10 զոհ: Ադրբեջանն ասել է, որ իր կորուստները 4-ն են, չնայած այդ թիվը պետք է որ ավելի մեծ լինի: Զոհերի այսպիսի քանակը անսովոր է, վերջին շրջանում նման իրավիճակ եղել էր անցած տարվա հուլիսին և օգոստոսին, երբ ադրբեջանցի ու հայ ավելի քան 20 զինվոր էր սպանվել: Ամառային փոխհրաձգությունը հանդարտվեց, երբ օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին նաև սեպտեմբերին ու հոկտեմբերին, թվում էր, որ առաջին քայլերն են արվում երկարաժամկետ խաղաղ գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նրանք խոսեցին վստահության ամրապնդման մեկ միջոցի` առաջնագծից ծանր զրահատեխնիկայի հեռացման մասին: Բայց այդ լավատեսությունը վերացավ նոյեմբերին հայկական ուղղաթիռի խոցմամբ և հունվարյան սպանություններով:
Ամսվա սկզբին Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրեց առաջնագծում ծառայող սպաներին տրված նոր հրամանը, որով հարձակումներին պատախանելու և կանխարգելիչ գործողություններ կիրառելու համար նրանց իրավունք է տրվում, ըստ ահնրաժեշտության, օգտագործել սեփական նախաձեռնությունը: Սարգսյանը հաստատեց սա, երբ հունվարի 26-ին նախարարության անձնակազմին դիմեց ուղերձով.« Մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 12-ին հանդես էր եկել իր հայտարարությամբ ` պնդելով, որ իրեն իրավունք կվերապահի շփման գծի երկայնքով կիրառել անօդաչու և ռազմական ինքնաթիռներ ու կկիրառի «ռազմական բոլոր հնարավոր կարողությունները» առանց մյուս կողմին տեղեկացնելու: Հունվարի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ իր ուժերը խոցել են հայկական անօդաչու սարք Ղարաբաղի մոտ: Հայ պաշտոնյաները պատասխանեցին, որ դա «անհեթեթություն է» և առաջարկեցին դրա փոխարեն պարզել, արդյոք ադրբեջանցիները չեն խոցել սեփական անօդաչու սարքը:
Սպառազինությունների մրցավազք
Սարգսյանի հայտարարությունից 1 օր անց Ալիևը Հայաստանը որակեց սովորական «գաղութ», որը «չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն»: Նա ներկայացրեց տնտեսական մեծ անհամաչափությունը նավթով հարուստ իր երկրի և Հայաստանի միջև, ինչը ազդում է սպառազինությունների մրցավազքի վրա:
Բոնի վերափոխման միջազգային կենտրոնի Սպառազինվածության գլոբալ ինդեքս 2014-ի տվյալով, Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված 10 երկրների շարքում են: Ինդեքսը համադրում է տվյալ երկրի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի, բնակչության և զինվորականների թիվը: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտի տվյալով, երկու երկրներում կտրուկ աճել են ռազմական ծախսերը:
1995-ից 2013-ը Հայաստանի տարեկան ծախսը 52 միլիոն դոլարից հասել է 427 միլիոն դոլարի: Բայց այս թվերը խամրում են Ադրբեջանի հետ համեմատության առաջ, որը 2013-ին ռազմական ծախսերը հասցրել է 3.4 միլիարդ դոլարի 1995-ի 66 միլիոն դոլարի փոխարեն: Հայաստանին զայրացնում է հիմնականում այն, որ անվտանգության և տնտեսության հարցերում դաշնակից Ռուսաստանը մեծ պատրաստակամությամբ ընդունում է ադրբեջանական գումարները տեխնոլոգիապես նոր զենքերի դիմաց, որոնք ներառում են նաև տանկեր և հրթիռներ:
Այս ամենը չի ներառում Լեռնային Ղարաբաղի ռազմական ծախսերը, որը պատերազմի դադարից` 1994-ից հետո ղեկավարում է հայկական առանձին վարչակարգ, չնայած ոչ ոք չի ճանաչել նրա անկախությունը Ադրբեջանից:
Կիրակոսյանն այս անհավասարության մեջ տեսնում է ծախսատար իշխանության ռիսկայնությունը, քանի որ այն կարող է հանգեցնել «Ադրբեջանի օգտին ռազմական հավասարակշռության երկարաժամկետ փոփոխության»: Ըստ նրա, այս պահին բավարար չէ փոխել իրավիճակը, որտեղ «Հայաստանի պաշտպանողական դիրքն ավելի ուժեղ է, քան Ադրբեջանի հարձակվողական պոտենցիալ կարողությունը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ