Ինչո՞ւ են դաշնակիցները Հայաստանին միայնակ թողել
Հոդվածի առանցքում
- Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ Անվտանգության խորհրդին հայտարարեց, որ « երբ Ադրբեջանի զինված ուժերը զենք են կիրառում Հայաստանի դեմ, նրանք կրակում են Աստանային, Դուշանբեին, Բիշքեկին, Մոսկվային և Մինսկին»
- Էսկալացիայի բռնկումից անմիջապե հետո Աստանայի պաշտոնական հայտարարությունը չեզոք բնույթ էր կրում և կոչ անում կողմերին խուսափել հետագա էսկալացիայից
- ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, որովհետև այն տեղակայված է Հայաստանի սահմաններից դուրս
Ուշադրությանն արժանի
Ղարաբաղյան հակամարտությունը գերիշխել ու ձևավորել է Հայաստանի անկախացման շրջանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը` 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո: Ադրբեջանի դեմ 1991-94 թվականների պատերազմում ռազմական ու տնտեսական աջակցության որոնումներով Հայաստանը 1992 թ-ին միացավ Մոսկվայի գլխավորած ԱՊՀ-ին և դրա ռազմական թևին` ՀԱՊԿ-ին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլն ավարտվեց 1994-ի հրադարադով: Այս մասին The National Interest-ում գրում են Ֆարհադ Մամադովը (Ադրբեջնաի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) ու Ազադ Գարիբովը (նույն կենտրոնի առաջատար գիտաշխատող):
Անվտանգութնա նկատառումներով Երևանի կախվածությունը Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից 1994-ից հետո միայն մեծացել է: Ներկայում Հայաստանի սահմանները համատեղ պաշտպանվում են ՀԱՊԿ-ի կողմից, և Ռուսաստանը Գյումրիում ունի իր երկրի սահմաններից դուրս ամենամեծ բազաներից մեկը: Մոսկվան նաև վերահսկում է երկրի տնտեսության առանցքային ոլորտները: Երբ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ Եվրոպայի հետ տևական բանակցություններից հետո Հայաստանն անսպխասելիոնե հայտնեց Ռուսասատի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրություն, կառավարությունը փձորձեց «վաճառել որոշումը քաղաքացիներին»` պնդելով, որ այդ քայլը հետագայում կամրացնի երկրի անվտանգությունը:
Հոդվածագիրները նշում են, որ Եվրասիական հարևանների հետ ռազմական և տնտեսական դաշինքի մեջ մտնելով` Հայաստանը վաղուց էր ցանկանում ներգրավել նրանց ղարաբաղյան հակամարտությունում` որպես Ադրբեջնաին զսպելու միջոց, և ստանալու Հայաստանի օաշտպանության հրապարակյին հանձնարռություններ լայնածավալ պատերազմի վերստին բռնկման դեպքում:
2015-ի դեկտմեբերի 21-ին, երբ լարվածությունն առաջնագծում սկսվեց, Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ Անվտանգության խորհրդին հայտարարեց, որ « երբ Ադրբեջանի զինված ուժերը զենք են կիրառում Հայաստանի դեմ, նրանք կրակում են Աստանային, Դուշանբեին, Բիշքեկին, Մոսկվային և Մինսկին»: Այսպիսով, ՀԱՊԿ-ը պետքո է պատասխանի Բաքվի գործողություններին:
«Այդ հավաքի առաջին լուրջ թեստը տեղի ունեցավ ապրիլի սկզբին, երբ բռնություն բռնկվեց ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Բայց ՀԱՊԿ-ի ոչ մի անդամ բացահայտ աջակցություն չհայտնեց Հայաստանին` ոչ հակամարտության ընթացքում, ոչ էլ հետո: Հակառակը` ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի 2 անդամներ բացահայտ աջակցություն հայտնեցինԱդրբեջնաի դիրքորոշմանը` առաջացնելով Հայաստանի լուրջ արձագանք», – նշում են հոդվածագիրները:
Էսկալացիայի երկրորդ օրը` ապրիլի 3-ին, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին շարունակել հակամարտության խաղաղ լուծման որոնումը` համապատասխան համընդհանուր ճանաչված սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի, առաջին հերթին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելության հարգման ու երաշխավորման հիման վրա,ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, գրում են հոդվածի հեղինակները:
Երկու կառույցների մեկ այլ անդամ Ղազախստանը նույնպես աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին` չնայած էսկալացիայի բռնկումից անմիջապե հետո Աստանայի պաշտոնական հայտարարությունը չեզոք բնույթ էր կրում և կոչ անում կողմերին խուսափել հետագա էսկալացիայից: Սակայն Ղազախստանը հրաժարվեց մասնակցլե ապրիլի 8-ին Երևանու կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին: Դա Հայաստանում ընկալվեց, որպես Ադրբեջանին աջակցության արտահայտում: Հանդիպումը չեղարկվեց, այնուհետև տեղափոխվեց Մոսկվա:
Աստանայի այդ քայլից հետո Հայաստանի Շիրակի մարզիչ Հառիճ գյուղը փորոշեց փոխել տեղի փողոցի անվանումը, որը կրում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը: Ապրիլի 23-ին Ղազախստանի բիզնես պատվիրակությունը չեղարկեց իր ծրագրված մասնակցությունը «Ինվեստ-Արմենիա 2016» ֆորումին:
Սա առաջին դեպքը չէ, որ Աստանան իր հիասթափությունն է արտահայտում ԼՂ հարցի առնչությամբ` գրում են հոդվածագիրները: 2013-ի դեկտեմբերի 24-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպումը, որի ժամանկ քնննարկվում էր Հայաստանի անդամակցության հարցը` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Նազարբաևը պահանջեց Մաքսային Միության սահմաններին առնչվող հարցերի պարզաբանում` կապված ԼՂ-ի հետ: Նա անհանգստություն արտահայտեց Հայաստանի և ԼՂ-ի միջև արդյունավետ մաքսային վերահսկողության բացակայության առնչությամբ` պնդելով, որ Հայաստանը կարող է միայն ընդունվել` նրա ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա:
Վերևջապես որն ամենակարևորն է` վաղ ապրիլյան էսկալացիային Մոսկվայի արձագանքը նույնպես բորբոքեց Հայաստանի խորը անվստահությունը Ռուսաստանի հանդեպ: Երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին` Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարից երկու օր անց այց կատրաեց Հայաստան, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց մտահոգությունները բարձրացրեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջնաին զենքի մատակարարումների առնչությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դա շատ բացասական արձագանք է ստացել Հայաստանում. Քանի որ հայ ժողովուդրը Ռուսաստանին համարում է իր ամենամոտ դաշնակից ուն հարևանը:
Եվ չնայած այս հայտարարություններին, հաջորդ օը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզնինը հայտարարեց, որ Ռուսասատնը կշարունակի ըստ պայմանագրի զենք մատակարարել Ադրբեջանին որպես ռազմավարական գործընկերոջ: Մեկ շաբաթ անց` ապրիլի 13-ին հարյուրավոր հայեր երթով ուղվեցին ԵրևանումՌԴ դեսպանատուն` բողոքելով Ադրբեջնաին զենք մատակարարելու դեմ: Ապրիլի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ ՀԱՊԿ-ն կարող է աջակցությամբ ապահովել Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված սահմաննեերի ներսում` հանրապետության դեմ հարձակման դեպքում, մինչդեռ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, որովհետև այն տեղակայված է այդ սահմաններից դուրս: Ապրիլի վերջին Բլոմբերգ գործակալության հետ հարցարզույցում Սարգսյանը նշել է , հայ հասարակության մեջ Ռուսաստանի «հավասարակշռված» մոտեցմամբ պայմանավորված (զենքի մատակարարում հակամարտող երկու կողմերին) աճող հիասթափությունը: «Դաշնակիցների» կողմից աջակցություն ստանալու հարցում ձախողման ևս մեկ գործոնէ հանդիսանում այն, որ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ ԵԱՏՄ-ը չեն հանդիսանում հավասրաների դաշինք: Հայաստանը փոքրիկ քաղաքական ազդեցություն ունի, որպեսզի կարողան ստիպել բլոկներին կամ դրա անդմաներից որևէ մեկին մ,իջոցներ ձեռնարկել:
Թվում է` Ռոււսաստանը վստահ է, որ չնայած հանրային քննադատությանը, Հայաստանը կմնա Ռուսաստանի ազդեցության գոտում: Հետևաբար, Մոսկվան նախընտրումէ ոչ միայն հանդես գալ հօգուտ հրադադարի, այլև պահպանել անկողմնակալ մոտեցում Երևանին ու Բաքվին` պահպանելու իր գերակա ազդեցությունը Ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա` եզարփակում են հոդվածագիրները:
Աղբյուրն` այստեղ: