Չեչնիայի առաջնորդը դատապարտում է iPhone-ը

Հոդվածի առանցքում

  • Ռամզան Կադիրովը կոչ է արել ռուսաստանցիներին հրաժարվել իրենց iPhone-ներից և օգտագործել YotaPhone2։
  • Նոր հեռախոսը Կադիրովը ցուցարդել է Instagram-ում՝ անվանելով այն «եզակի ռուսական նախագիծ»:
  • Չեչնիայի առաջնորդը խորհուրդ է տվել ռուսներին հրաժարվել ամերիկյան սոց.ցանցերից և օգտվել vkontakte.ru-ից։

Ուշադրությանն արժանի

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին հրաժարվել իրենց այֆոններից (iPhones)` հօգուտ Ռուսաստանի մշակած YotaPhone 2-ի, որը կթողարկվի այս տարվա դեկտեմբերին: Կադիրովը հեռախոս է նվեր ստացել հեռուստահաղորդավ Թինա Կանդելակիից, եւ ցուցադրել այն Instagram-ում`  հեռախոսը անվանելով «եզակի ռուսական նախագիծ»: Իրականում, հեռախոսը  շատ չի տարբերվում արեւմտյան խելացի սարքերից, այն Google Android օպերացիոն համակարգով է:

Ինչ վերաբերում է iPhone-ին, Կադիրովը կոչ է արել ռուսներին հրաժարվել սմարթֆոններից՝ ամերիկյան մշակույթի հետ կապ ունենալու համար:

«Ես խորհուրդ եմ տալիս չգնել iPhone եւ աջակցել հայրենական արտադրողներին …. Ամերիկան Ռուսաստանին համարում է իր թշնամին, իսկ մեր քաղաքացիները գնում են  տասնյակ միլիոնավոր iPhone-ներ, այդպիսով ֆինանսավորելով ԱՄՆ ռազմական արդյունաբերական համալիրը», – գրում է նա է Instagram-ում, Newsweek-ն այն  թարգմանել է ռուսերենից:

Առաջնորդը նաեւ խորհուրդ է տվել ռուսներին հրաժարվել ամերիկյան սոցիալական լրատվամիջոցների ծառայություններից.

«Ռուսաստանը «նստած է» ԱՄՆ-ի ստեղծած սոցիալական ցանցերում՝ նպաստելով դրանց արժեքի աճին: Մեր vkontakte.ru-ն վատը չէ: Եկե՛ք աստիճանաբար տեղափոխվենք այնտեղ:  Հայրենասիրությունը, սերը հայրենիքի հանդեպ պետք է դրսեւորվի իրականում»:

Vkontakte սոցցանցը  Facebook-ի ռուսական այլընտրանքն է:

Կադիրովը համառոտ  անդրադարձել է  նաեւ պատժամիջոցներին, որոնք Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կիրառում են ընդդեմ Կրեմլի պաշտոնյաների եւ Ռուսաստանի տնտեսության: «Չկան պատժամիջոցներ, որոնք մեզ կստիպեն պարել իրենց դուդուկի տակ», – գրում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment