Վեսլի Սնեյդերի տրասֆերի ձախողումից հետո, Յուվենտուսը ուշադրության կենտրոնում է Հենրիխ Մխիթարյանը

Վեսլի Սնեյդերի տրասֆերի ձախողումից հետո, Յուվենտուսը ուշադրության կենտրոնում է Հենրիխ Մխիթարյանը

Հոդվածի առանցքում

  • Յուվենտուսի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան ակումբին խորհուրդ է տվել դիտարկել Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հնարավորությունը:
  • Եթե Գալաթասարայը չնվազեցնի Սնեյդերի համար պահանջվող գումարը, ապա Մխիթարյանը կարող է այլընտրանք դառնալ` հաշվի առնելով, որ վերջինս ծանր մրցաշրջան է անցկացնում թե' ազգային հավաքականում, թե' Դորտմունդի Բորուսիայում:
  • «Հունվարյան տրանսֆերային պատուհանը կոչված է թիմերի բացերը լրացնելուն, սակայն մենք դրա խիստ անհրաժեշտությունը չունենք, և մենք պարզապես հնարավորության դեպքում կօգտվենք մեզ ընձեռված տարբերակներից»,- ասել է Մարոտտան:

Ուշադրությանն արժանի

Յուվենտուսի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան ակումբին խորհուրդ է տվել դիտարկել Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հնարավորությունը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Վեսլի Սնեյդերի տրասֆերը հնարավոր չէ իրականացնել:Հաղորդվում էր, որ Յուվեն մոտ է Գալաթասարայի կիսապաշտպան Վեսլի Սնեյդերի հետ պայմանագիր կնքելուն, սակայն այժմ պարզ է դառնում, որ բանակցությունները փակուղի են մտել:

«Հունվարյան տրանսֆերային պատուհանը կոչված է թիմերի բացերը լրացնելուն, սակայն մենք դրա խիստ անհրաժեշտությունը չունենք, և մենք պարզապես հնարավորության դեպքում կօգտվենք մեզ ընձեռված տարբերակներից»,- ասել է Մարոտտան 3-1 հաշվով Նապոլիի նկատմամբ տոնած հաղթանակից անմիջապես հետո Sky Sport Italia–ն տված հարցազրույցում:

«Մենք իրոք ցանկանում էինք ձեռք բերել Սնեյդերին, սակայն մենք նաև պատրաստ չէինք գնալ նման թանկարժեք գործարքի»:

Եթե Գալաթասարայը չնվազեցնի Սնեյդերի համար պահանջվող գումարը, ապա Մխիթարյանը կարող է այլընտրանք դառնալ` հաշվի առնելով, որ վերջինս ծանր մրցաշրջան է անցկացնում թե’ ազգային հավաքականում, թե’ Դորտմունդի Բորուսիայում` չկարողանալով դառնալ ո’չ գոլի, ո’չ էլ գոլային փոխանցման հեղինակ:

«Մխիթարյանը, ինչպես նաև Պորտույում հանդես եկող Ռոլանդողն, այն ֆուտբոլիստն է, որը իրեն կարող է լավ դրսևորել մեր համակարգում: Այո, նա մեր ցանկում է, սակայն այժմ դա ընդամենը տեսական բնույթ է կրում»,-նշում է նա:

Այնուամենայնիվ, Մարոտտան նշեց, որ Ֆիորենտինայի դարպասապահ Նորբերտո Նետոն, ով ամուր կապեր ունի Յուվենտուսի և Լիվերպուլի հետ, նպատակ չի հանդիսանում թուրինցիների համար: «Մենք բանակցություններ չենք վարում Նետոյի հետ, և ես պետք է ժխտեմ այն լուրերը, որ մենք որևէ հետքրքրություն ենք ցուցաբերում նրա նկատմամբ»:

Նա նույնպես նշեց, որ Իտալիայի չեմպիոնը չի պատրաստվում իրականացնել Նապոլիի հարձակվող Գոնսալո Հիգուաինի տեղափոխությունը Յուվենտուս: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Յուվենտուսը բարձրակարգ հարձակվողի կարիք ունի, նա նշեց. «Մենք արդեն իսկ ֆանտաստիկ արդյունքների ենք հասել այն հարձակվողներով, որոնց ունենք մեր շարքերում, իհարկե, խաղը բարելավելու ներուժ միշտ էլ կա, սակայն մենք միշտ մտապահում ենք մեր ֆինանսական կարողությունները»:

«Անշուշտ կարիք չկա նշելու, որ աշխարհում յուրաքանչյուր թիմ կցանկանար իր կազմում ունենալ Հիգուաինին, սակայն այս պահին մեզ մտահոգում է մեր պաշտպանական գիծը, որը դժվարություններ է ապրում բազմաթիվ վնասվածքների պատճառով: Այնուամենայնիվ, Անդրեա Բարձալին լավանում է, իսկ Մարտին Կասերեսը կխաղա Նապոլիի դեմ, կտեսնենք, թե ինչ կլինի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment