Յուրգեն Կլոպպի Բորուսիա Դորտմունդից հեռանալու 5 պատճառները

Յուրգեն Կլոպպի Բորուսիա Դորտմունդից հեռանալու 5 պատճառները

Հոդվածի առանցքում

  • Յուրգեն Կլոպպը հայտարարեց Բորուսիա Դորտմունդից հեռանալու իր որոշման մասին: Այն, ինչ դրսից երևում էր որպես կյանքի հեռանկար, վերածվեց մահի, երբ Մարիո Գյոթսեն 2013 թվականին տեղափոխվեց Մյունխենի Բավարիա: Առանց մակարդակը փորձարկելու՝ Բորուսիան չկարողացավ հանկարծակի իր առջև դրված խնդիրներին ճիշտ պատասխաններ տալ:
  • Հաղթահարելով Նուրի Սահինի և Շինջի Կագավայի կորուստները նախորդ 2 խաղաշրջանների ընթացքում՝ ԲԴ-ը չկարողացավ փոխարինել Բավարիայի երիտասարդ խաղացողին, ով, մինչև 2013-ին Մյունխենի Բավարիա հեռանալը, լրացրել էր ակումբի երիտասարդական ակադեմիայի շարքերը:
  • Բորուսիա Դորտմունդը տրանսֆերային շուկա մտավ անպատրաստ, և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքեց, ակուբի համար ռեկորդային 27 միլիոն եվրոյով: Չնայած ընդունելի առաջին խաղաշրջանին, շուտով պարզ դարձավ, որ հայ ֆուտբոլիստը չի կարող փոխարինել Գյոթսեին:
  • Գյոթսեի տեղափոխումը նաև նշանակում էր , որ Բորուսիա Դորտմունդը նոր մրցաշրջանում կընդգրկի Ռոբերտ Լևանդովսկուն: Ակումբը երդվեց, որ նրան չի վաճառի Մյունխենի Բավարիային, և թվերը հաշվարկելով՝ պնդեց, որ նա Դորտմունդի համար ավելի արժեքավոր է, քան 2013 թվականի տրանսֆերավճարը: Եվ դա այդպես էր: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղում էր այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել:
  • Ֆուտբոլը արագ շարժվող բիզնես է: Այն ինչ այսօր նոր է, վաղը արդեն հնացած կլինի: Այն ինչ այսօր ցուցադրական է, վաղը կպատժվի: Կլոպպի դարաշրջանի երիտասարդ Բորուսիա Դորտմունդին ընդամենը մի քանի վայրկյան էր անհրաժեշտ գնդակը ստանալու և հաջողության հասնելու համար, կամ նվազագույնը՝ հնարավորություններ ստեղծելու: Սակայն խաղացողները մեծացան, իսկ թիմերը սկսեցին նոր մարտավարություններ կիրառել Բորուսիա Դորտմունդի դեմ:
  • Բորուսիա Դորտմունդը Գերմանիայում և մեկ խաղաշրջան նաև Եվրոպայում դիտվող ամենացնցող կողմն էր: Նրանք երիտասարդների քաղցով լի թիմ էին՝ առանց տիտղոսի, առանց որևէ նշանակալի հաջողության: Նրանց սիրելի հակագրոհներն ու աշխատասիրական ոճը սիրվեց ամբողջ մայրցամաքով մեկ: Այն նաև սպառվում էր:
  • Միևնույն ժամանակ Բորուսիան խաղացողներ բերեց Բունդեսլիգայի դրսից: Նրանցից ոմանք չկարողացան հարմարվել այն բանին, ինչ դարձնում է Բորուսիա Դորտմունդին «արտասովոր ակումբ»: Բայց քանի որ Դորտմունդը տրանսֆերային շուկայի տարին սկսեց անպատրաստ:
  • Ծավալելով վերը նշված ամեն ինչ, որ ESPN FC լրագիր Ռաֆաել Հոնիգսթենը անվանել է «սև կարապի խաղաշրջան»՝ ակնհայտ դարձավ, որ Կլոպպը աճել է մի ավելի մեծ բանի համար, քան ակումբն է: Նա օգտագործեց այն որպես վահան, իր խաղացողներին քննադատությունից պաշտպանելու համար:

Ուշադրությանն արժանի

Յուրգեն Կլոպպը հայտարարեց Բորուսիա Դորտմունդից հեռանալու իր որոշման մասին: Այն, ինչ դրսից երևում էր որպես կյանքի հեռանկար, վերածվեց մահի, երբ Մարիո Գյոթսեն 2013 թվականին տեղափոխվեց Մյունխենի Բավարիա: Առանց մակարդակը փորձարկելու՝ Բորուսիան չկարողացավ հանկարծակի իր առջև դրված խնդիրներին ճիշտ պատասխաններ տալ: Սկսվեց Կլոպպի վախճանը: Ամեն ինչ ավարտվեց Դորտմունդում առաջին իրական գարնանային չորեքշաբթի օրը խիստ զգայական մամուլի ասուլիսի ժամանակ:

Ահա այն 5 հիմնական պատճառները, թե ինչու է Կլոպպը թողնում Դորտմունդը.

  1. Գյոթսեի հեռացումը. Մխիթարյանի տեղափոխումը

2013 թվականի ապրիլին Բորուսիա Դորտմունդը կառավարում էր իր ճակատագիրը: Կամ, դա այդպես էր երևում: Ուղիղ 1 տարի առաջ, Մարիո Գյոթսեն նոր պայմանագիր էր կնքել ակումբի հետ՝ վավերական մինչև 2016 թվականի ամառ: Պայմանագիրը իր մեջ ներառում էր նաև ազատ արձակման դրույթները, և  ԲԴ-ը հավատում էր, որ  հնարավոր հեռացմանը պատրաստվել անհրաժեշտ  է 2014  թվականին: Նրանք սխալվում էին:

Հաղթահարելով Նուրի Սահինի և Շինջի Կագավայի կորուստները նախորդ 2 խաղաշրջանների ընթացքում՝ ԲԴ-ը չկարողացավ փոխարինել Բավարիայի երիտասարդ խաղացողին, ով, մինչև 2013-ին Մյունխենի Բավարիա հեռանալը, լրացրել էր ակումբի երիտասարդական ակադեմիայի շարքերը:

Կլոպպը հաստատեց, որ  նա կայացրել է այդ որոշումը, որպեսզի Դորտմունդին հեռու պահի նոր մարզչի շուրջ կայանալիք որոշման շուրջ յուրաքանչյուր ճնշումից՝ նույնատիպ որոշում  Կլոպպը ստիպված էր  վերջին րոպեին ընդունել, երբ խաղացողները անսպասելի հեռացան:

Բորուսիա Դորտմունդը տրանսֆերային շուկա մտավ անպատրաստ, և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքեց, ակուբի համար ռեկորդային 27 միլիոն  եվրոյով: Չնայած ընդունելի առաջին խաղաշրջանին, շուտով պարզ դարձավ, որ հայ ֆուտբոլիստը չի կարող փոխարինել Գյոթսեին, ով կարողանում էր արագ որոշումներ կայացնել և տեսնել ազատ տարածություններ իր խաղընկերների համար այնտեղ, որտեղ որևէ տարածություն չկար:

Երկու տարի անց ակնհայտ է, որ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, սակայն չունի Գյոթսեի տեսական տիրապետման որակները:

  1. Լևանդովսկու հեռացումը. վատ հետախուզություն

Գյոթսեի տեղափոխումը նաև նշանակում էր , որ Բորուսիա Դորտմունդը նոր մրցաշրջանում կընդգրկի Ռոբերտ Լևանդովսկուն: Ակումբը երդվեց, որ նրան չի վաճառի Մյունխենի Բավարիային, և թվերը հաշվարկելով՝ պնդեց, որ նա Դորտմունդի համար ավելի արժեքավոր է, քան 2013 թվականի տրանսֆերավճարը: Եվ դա այդպես էր: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղում էր այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել և դարձավ առաջնության գլխավոր ռմբարկուն, սակայն Բորուսիայի համար նա ավելին էր, քան ուղղակի ռմբարկու: Նա Դորտմունդի հարձակման առաջատարն էր և օգնեց փայլել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին է Մարկո Ռոյսը:

Ավելին, չնայած ավելի քան 1 տարի ակումբը հետևում էր Լևանդովսկու հաջողություններին, Դորտմունդը երկու խաղացողների լուծում ստացավ: Նրանք գնեցին Կիրո Իմմոբիլեին և Ադրիան Ռամոսին: Եվ երկուսն էլ ձախողվեցին ակումբի վրա ազդեցություն ունենալու գործում՝ իտալական հարձակվողը խաղադաշտում նվազեցրեց Դորտմունդի խաղային որակները: Երկուսն էլ կարող են դառնալ հիմնական կազմի անդամ՝ կախված նոր մարզչի ամառային վերափոխումներից:

  1. Պլան B-ն իրագործելու ձախողումը

Ֆուտբոլը արագ շարժվող բիզնես է: Այն ինչ այսօր նոր է, վաղը արդեն հնացած կլինի:  Այն ինչ այսօր ցուցադրական է, վաղը կպատժվի: Կլոպպի դարաշրջանի երիտասարդ Բորուսիա Դորտմունդին ընդամենը մի քանի վայրկյան էր անհրաժեշտ գնդակը ստանալու և հաջողության հասնելու համար, կամ նվազագույնը՝ հնարավորություններ ստեղծելու:

Նրանք ունեին մի ֆուտբոլիստ, ով անողորմ էր գնդակը խլելիս, սակայն միևնույն ժամանակ կարողանում էր մաքուր փոխանցուներ կատարել: Երբեմն երկար, երբեմն կարճ, նա միշտ գտնում էր անհրաժեշտ տարածությունները:

Սակայն խաղացողները մեծացան, իսկ թիմերը սկսեցին նոր մարտավարություններ կիրառել Բորուսիա Դորտմունդի դեմ: Սկզբում նրանք հարձակվեցին Մատս Հումմելսի վրա, ով  հետ քաշված կիսապաշտպանի դիրքում կատարում էր ամբողջ անսովոր կառուցողական աշխատանքը: Դա մի քանի մասով աշխատեց: Նրանք նաև սկսեցին Բորուսիային տալ խաղին տիրելու առավելություն, և սովորեցին, որ խորը հետ քաշվելով իրենց զերծ են պահում Դորտմունդի հակագրոհներից:

Վերջին անգամ Դորտմունդը ճնշեց իր աշխատանքով  Չեմպիոնների Լիգայի առաջին հանդիպման ժամանակ, երբ  ֆանտաստիկ կերպով գրոհեց Արսենալին: Սակայն նույնիսկ Բունդեսլիգայում, Բավարիայի նման ակումբները գնդակը միայն տալիս էին Դորտմունդին: Կլոպպը նույնիսկ ձմեռային դադարից հետո պատասխան չուներ՝ վկայակոչելով դժվար մինչխաղաշրջանային փուլը:

  1. Առանց թարմ արյան

Բորուսիա Դորտմունդը Գերմանիայում և մեկ խաղաշրջան նաև Եվրոպայում դիտվող ամենացնցող կողմն էր: Նրանք երիտասարդների քաղցով լի թիմ էին՝ առանց տիտղոսի, առանց որևէ նշանակալի հաջողության: Նրանց սիրելի հակագրոհներն ու աշխատասիրական ոճը սիրվեց ամբողջ մայրցամաքով մեկ:

Այն նաև սպառվում էր: Հենակետային կիսապաշտպան Սվեն Բենդերը վերջին տարիներին պայքարել է բազմապիսի վնասվածքների հետ, և նույն կերպ նաև ձախ պաշտպան Մարսել Շմելզերը և Նուրի Սահինը, ակումբին վերադարձված երկու խաղացողներից մեկի (Կագավան մյուսն էր) խնդիրը ակումբի համար ի սրտե պայքարող խաղացողների այդ խմբի ռոմանտիկ մտքի վերստեղծումն էր:

Կլոպպը հույսեր էր կապում նրանց հետ: Կլոպպը չէր ցանկանում կտրել կապերը: Նա շնորհակալ էր, և միգուցե  չափից ավել շնորհակալ:

Միևնույն ժամանակ Բորուսիան խաղացողներ բերեց Բունդեսլիգայի դրսից: Նրանցից ոմանք չկարողացան հարմարվել այն բանին, ինչ  դարձնում է Բորուսիա Դորտմունդին «արտասովոր ակումբ»: Բայց քանի որ Դորտմունդը տրանսֆերային շուկայի տարին սկսեց անպատրաստ, նրանց տրանսֆերային քաղաքականությունը մնաց  ռեակտիվ, և ակումբն ու Կլոպպը  բաց թողեցին կարևոր դիրքերի համար նոր արյուն ձեռք բերելու պահը՝ հենակետային կամ ամբողջովին հետ քաշված կիսապաշտպան:

  1. Դառնալով ավելի մեծ քան ակումբն է, և հասկանալով դա

Ծավալելով վերը նշված ամեն ինչ, որ ESPN FC լրագիր Ռաֆաել Հոնիգսթենը անվանել է «սև կարապի խաղաշրջան»՝ ակնհայտ դարձավ, որ Կլոպպը  աճել է մի ավելի մեծ բանի համար, քան ակումբն է: Նա օգտագործեց այն որպես վահան, իր խաղացողներին քննադատությունից պաշտպանելու համար, և իր վրա վերցրեց գերմանական լրատվամիջոցների հարվածը հարվածի հետևից, ովքեր դժվարանում էին ճիշտ բառեր գտնել՝ իմանալով, որ Կլոպպը Բորուսիա Դորտմունդ է այնպես, ինչպես Արսեն Վենգերը՝ Արսենալ, կամ սեր Ալեքս Ֆերգյուսոնը՝ Մանչեսթեր Յունայթեդ:

Սակայն  նա չցանկացավ դա  այնքան, ինչքան նա սիրում էր ակումբը: Չորեքշաբթի նա ասաց, որ «ակումբը մեզնից բոլորից ավելի մեծ է», և ավելացրեց, որ ինչ էլ նա Դորտմունդի համար արել է, միշտ էլ դիտարկվել է նախկին տարիների հաջողության լույսի ներքո: Վերջում Կլոպպի ներկայությունը որպես մարզիչ արգելակում էր ակումբի զարգացումը: «Լավության չարիքն արեց»,- ասաց նա և հայտարարեց իր հեռացման մասին՝ թույլատրելով ակումբին կրկին ինքն իրեն գտնել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment