Ջուլիան Ասանժ. Թե ինչու հիմնադրեցի Վիկիլիքսը

Ջուլիան Ասանժ. Թե ինչու հիմնադրեցի Վիկիլիքսը

Հոդվածի առանցքում

  • Այսպիսով դուք կարող եք ազդել մարդկանց վրա` տալով նրանց մի փոքր տեղեկատվություն: Կարելի է փոխել մարդկանց պահվածքը` տալով նրանց մի փոքր տեղեկատվություն: Միակ հարցը, որը ծագում է` թե ինչպիսի տեղեկատվություն է պետք տալ մարդկանց, որպեսզի նրանց պահվածքը արդար լինի:
  • Խնդիրը, որը ես տեսնում էի այն էր, որ առաջին քայլը, ինչպես հաճախ նաև երկրորդը սխալ էր կատարվում, երբ խոսքը գնում էր այն տեղեկատվության մասին, որը իշխանությունները ցանկանում էին գրաքննության ենթարկել:
  • Գրաքննությունը ես նկարագրում եմ բուրգի տեսքով: Բուրգի գագաթին` լրագրողներին և խմբագիրներին ոչնչացողներն են: Հաջորդ մակարդակում լրագրողների և խմբագիրների դեմ իրականացվող իրավական հարձակումներն են: Իրավական հարձակումները պարզապես պահանջարկի արդյունքում ստեղծված հարկադրական ուժի հետաձգված օգտագործումն է:
  • Վճռեցինք առաջին հերթին լուծում տալ բուրգի գագաթնային գրաքննական երկու բաժիններին՝ բռնության սպառնալիքներին և իրավական համակարգը ներկայացնող հետաձգվող բռնության սպառնալիքներին: Որոշ դեպքերում դա դժվարագույն գործն էր, երբեմն էլ՝ ամենահեշտը:

Ուշադրությանն արժանի

Ես նայում էի աշխարհում տեղի ունեցող գործընթացներին և հասկանում էի, որ աշխարհում կա չափից շատ անարդարություն:  Եվ ես ցանկանում էի, որպեսզի գերակշռեր արդարությունը:

Ինձ կարող են հարցնել. «Որո՞նք են ձեր փիլիսոփայական աքսիոմներն այս ամենի վերաբերյալ», որին ես պատասխանեցի. «Ես կարիք չունեմ դրանք հաշվի առնել: Դա պարզապես իմ բնավորությունն է: Եվ դա աքսիոմա է, քանի որ դա է ճանապարհը: Դա օգնում է խուսափել այն հարցից, թե ինչու եմ ես ցանկանում անել ինչ-որ բան հետագա անօգնական փիլիսոփայական քննարկումներից զերծ մնալու համար: Բավական է այն, ինչ ես անում եմ»:

Առաջացած գործողությունների անարդարության ուսումնասիրության արդյունքում, թե ինչն է խթանում կամ նպաստում այդ գործողությունները, ես հանգեցի այն մտքին, որ մարդիկ հիմնականում անփոփոխ են: Այսինքն, նրանց հակումներն ու կենսաբանական խառնվածքը փոփոխության չի ենթարկվել ավելի քան հազարավոր տարիներ: Այդպիսով, միակ գործող հարցն է` ի՞նչ ունեն նրանք և ի՞նչ գիտեն:

Ի՞նչ ունեն նրանք-ը այն է, թե ինչ ռեսուրսներ ունեն իրենց տրամադրության տակ, որքան էներգիա կարող են սպառել, ինչ սննդային պաշարներ ունեն և այլն. այս ամենը բավականին բարդ է ներգործության համար: Բայց այն, ինչ նրանք գիտեն, կարող է դրսևորվել ոչ գծային ուղղությամբ, որովհետև, երբ անձը տեղեկություն է հաղորդում երկրորդին, վերջինս` հաջորդին և այդպես շարունակ, դա ոչ գծային ճանապարհ է[1]:

Այսպիսով դուք կարող եք ազդել մարդկանց վրա` տալով նրանց մի փոքր տեղեկատվություն: Կարելի է փոխել մարդկանց պահվածքը` տալով նրանց մի փոքր տեղեկատվություն: Միակ հարցը, որը ծագում է` թե ինչպիսի տեղեկատվություն է պետք տալ մարդկանց, որպեսզի նրանց պահվածքը արդար լինի:

Ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր իրենց հետ տեղի ունեցած տեղային իրադարձությունները դիտարկում են տարբեր կերպ: Իսկ կան նաև մարդիկ, որոնք տեղեկատվություն են ստանում այն մասին, ինչին իրենք ականատես չեն եղել: Այս երկու օղակների միջև կան այնպիսինները, որոնք փոխանցում են տեղեկատվությունը ականատեսներից  այն մարդկանց, որոնք գործում են ստացված տեղեկատվության հիման վրա: Այս երևույթը 3 առանձին խնդիրներից է բաղկացած, որոնք կապված են միմյանց հետ:

Ես զգացի, որ կան խնդիրներ, թե ինչպես տեղեկատվությունը ականատեսներից փոխանցել բաշխիչ համակարգ, որպեսզի վերջինս իր հերթին այն հասցնի մարդկանց, որոնք գործողություններ կձեռնարկեն այդ տեղեկատվության հիման վրա: Դուք կարող եք պնդել, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ Google-ը, միջնորդի դեր են խաղում, տեղեկատվություն ունեցող և այդ տեղեկատվությամբ հետաքրքրված մարդկանց միջև:

Խնդիրը, որը ես տեսնում էի այն էր, որ առաջին քայլը, ինչպես հաճախ նաև  երկրորդը սխալ էր կատարվում, երբ խոսքը գնում էր այն տեղեկատվության մասին, որը իշխանությունները ցանկանում էին գրաքննության ենթարկել:

«Մարդիկ չեն ցանկանում վախենալ, նրանք չեն ցանկանում սպանվել»:

Մենք կարող ենք դիտարկել այս ամբողջ գործընթացը, որպես «4-րդ իշխանության[2]» կողմից իրականացվող արդարադատություն: Այս բնութագրությունը, որը մասնակիորեն կազմված է քվանտային մեխանիկայի ոլորտում իմ փորձից, բնորոշում են տեղեկատվության այն հոսքը, որը կարող է հանգեցնել որևէ փոփոխության: Ինձ համար առաջնային էր այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կարող է հանգեցնել փոփոխությունների, որոնք արդար կլինեին:

4-րդ իշխանության համատեքստում պետք է նշել, որ մարդիկ, որոնք ստեղծում են տեղեկատվությունը, դա աղբյուրներն են, ովքեր մշակում են տեղեկատվությունը` լրագրողներն ու հրատարակիչներն են, իսկ այդ տեղեկատվության հիման վրա գործողները՝ բոլորն են:

Սա բարձր մակարդակ ունեցող համակարգ է: Սրանով ցույց է տրվում ինժեներական համակարգի գործունեությունը, որը խնդիրներ է լուծում և այն պարզապես տեխնիկական համակարգ չէ, այլ՝ ամբողջական: Վիկիլիքսը երիտասարդ կառույց է, որը իրենից ներկայացնում է մեկ ամբողջական համակարգ:

Տեխնիկական տեսանկյունից մեր առաջին նախատիպը ձևավորվել էր բավականին անբարենպաստ պայմաններում, որտեղ հրատարակչությունը ծայրահեղ բարդ էր և մեր միակ արդյունավետ պաշտպանությունը աղբյուրների որոնման համար գաղտնիության ապահովումն էր, իսկ մեր թիմը՝ փոքրիկ, բայց վստահելի էր:

Ես կասեի, հավանաբար գրաքննության ամենակարևոր ձևը, պատմականորեն, եղել է տնտեսական գրաքննությունը, որտեղ պարզապես ձեռնտու չէ հրապարակել որևէ նյութ, որը պահանջարկ չուներ:

Գրաքննությունը ես նկարագրում եմ բուրգի տեսքով: Բուրգի գագաթին` լրագրողներին և խմբագիրներին ոչնչացողներն են: Հաջորդ մակարդակում լրագրողների և խմբագիրների դեմ իրականացվող իրավական հարձակումներն են: Իրավական հարձակումները պարզապես պահանջարկի արդյունքում ստեղծված   հարկադրական ուժի հետաձգված օգտագործումն է, որը միշտ չէ, որ հանգեցնում է ոչնչացման, սակայն կարող է հանգեցնել բանտարկության կամ ակտիվների զավթման:

Հիշե՛ք, որ բուրգի ծավալը մեծանում է գագաթից ներքև իջնելիս, և բերված օրինակում գրաքննության ծավալները մեծանում են բուրգի ստորին հատվածում: «Մենք կարիք ունեինք հրատարակման մի համակարգի, որտեղ միակ պաշտպանությունը անանունությունն էր»:

Քիչ չեն ոչնչացվածները, կան իրավական հարձակումներ անհատների և ընկերությունների վրա, ապա՝ ստորին հաջորդ մակարդակում, կան հսկայածավալ քանակությամբ ինքնագրաքննիչներ: Ինքնագրությունները մասամբ տեղի են ունենում այն պատճառով, որ մարդիկ չեն ցանկանում ավելի բարձր դիրք գրավել բուրգում՝ խուսափելով իրավական հարձակումներից և հարկադրական ուժից, չցանկանալով «սպանվել»: Այս ամենը խանգարում է մարդկանց ինքնադրսևորվել:

Կան ինքնագրաքննության այլ ձևեր՝ հիմնավորված բիզնես գործարքների և խթանումների բացակայության վրա: Սրանք նույնիսկ ավելի նշանակալի են՝ գտնվելով բուրգի առավել ստորին հատվածում: Բուրգի ամենացածր, հետևաբար ամենածավալուն հատվածում են գտնվում բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ, մուտք չունեն տպագիր մամուլին, հաղորդակցման արագ միջոցներին կամ որտեղ չկա տեղեկատվության շահավետ արդյունաբերություն:

Վճռեցինք առաջին հերթին լուծում տալ բուրգի գագաթնային գրաքննական երկու բաժիններին՝ բռնության սպառնալիքներին և իրավական համակարգը ներկայացնող հետաձգվող բռնության սպառնալիքներին: Որոշ դեպքերում դա դժվարագույն գործն էր, երբեմն էլ՝ ամենահեշտը:

Բավականին հեշտ է, քանզի պարզ է դառնում, թե երբ է տեղեկատվությունը ենթարկվում գրաքննության և երբ՝ ոչ: Բացի այդ, այն համարվում է ամենահեշտը, որովհետև գրաքննության չափերը համեմատաբար փոքր են, անգամ երբ նախամիջոցառումների նշանակությունը բավականին բարձր է:

Սկզբնական շրջանում Վիկիլիքսը չուներ շատ ընկերներ: Չնայած, իհարկե, ես ունեի քաղաքական կապեր՝ ձեռք բերված նախկինում ծավալած իմ գործունեությունից, այնուամենայնիվ, մենք չունեինք նշանակալից քաղաքական դաշնակիցներ և չունեինք համաշխարհային ունկնդիր: Հետևաբար, մենք ընտրեցինք անանուն հրատարկչության դիրքորոշումը: Այն չուներ ո՛չ ֆինանսական և ո՛չ էլ քաղաքական պաշտպանվածութուն: Մեր պաշտպանվածությունը զուտ տեխնիկական լուծում էր:

Դա նշանակում էր մի համակարգի ստեղծում, որը մատակարարում էր իր առաջնային[3]՝ շատ դոմենային անուններով[4], և այդ անունները արագորեն փոփոխելու հնարավորությամբ, caching համակարգով[5], և ի վերջո՝         Tor ցանցի թաքնված սերվերներով թափառելով[6]:

[1]  «Ոչ գծային» արտահայտությունն այստեղ ունի հետևյալ նշանակությունը` տեղեկատվության տարածման արագությունը  կայուն չէ, սակայն դրա փոխարեն այն հասանելի է դառնում բնակչության ավելի մեծ զանգվածներին: Օրինակ` եթե մի օր ինչ-որ մեկը ինչ-որ գաղափար տարածի երեք հոգու շրջանում, իսկ հաջորդ օրն այդ երեքից յուրաքանչյուրը միևնույն գաղափարը տարածի առնվազն երկու հոգու մոտ և այդպես շարունակ, ապա կստացվի, որ առաջին օրն այդ ինֆորմացիային կտիրապետեն 3 հոգի, երկրորդ օրվանից հետո` 9, առաջին շաբաթվանից հետո` 2187, իսկ 21 օր անց` երկարգնդի բոլոր մարդիկ (այժմ բնակչության թիվը կազմում է` 7.1 միլիարդ): Բառացիորեն` «ոչ գծային» նշանակում է «չի կարող պատկերվել որպես ուղիղ գիծ»:

[2] «Չորորդ իշխանություն»`քաղաքական և կառավարական մարմիններից դուրս գործող ուժերն են, որոնք ազդեցություն ունեն քաղաքականության վրա: Հիմնականում այս տերմինով բնորոշում են լրատվամիջոցներին:

[3]  Կայքերի դիմային մասը դա այն հատվածն է, որը տեսանելի է, երբ մուտք ես գործում կայք: Կայքերի մեծ մասի դիմային մասը և հետնամասը գտնվում են նույն տեղում: Հաշվի առնելով, որ այս պարագայում կա միայն մեկ թույլ կետ, դա զգալիորեն հեշտացնում է գրաքննության իրականացմանը: Վիկիլիկսը ստեղծվեց գրաքննության դեմ պայքարելու նպատակով: Այն օգտագործում է այլ համակարգ` որտեղ կայքի հետնամասը թաքնված է և գաղտնի, իսկ դիմային մասը սպասարկվում է տարբեր համակարգիչներով: Դա նշանակում է, որ նույնիսկ, եթե կայքի դիմային մասը սպասարկող համակարգիչներից մեկը ենթարկվի գրոհի, կլինեն այլ համակարգիչներ, որոնք կապահովեն կայքի գործունեությունը:

[4] Տիրույթը(դոմեն) դա կայքի այն անվանումն է, որը հասանելի է մարդկանց համար, օրինակ` “wikileaks.org” or whitehouse.gov: Բոլոր սարքավորումները միանում են համացանցին, ունեն թվային հասցեներ, որոնք հայտնի են որպես IP հասցե: Բոլոր համացանցային կայքերը սպասարկվում են համակարգիչներով, որոնք հասանելի են իրենց IP հասցեներով: Օրինակ 195.35.109.44 սա Վիկիլիկսի IP հասցեն է: IP հասցեներն դժվար է հիշել: Որպեսզի այս խնդիրը լուծվի, մշակվել է համակարգ, որով IP հասցեն կապվում է տիրույթին:

[5] caching system, այս համակարգը արագացնում է տեղեկատվության փոխանակությունը, այն պահպանում է տեղեկատվությունը և դանդաղ համակարգի հետ կապվելու պարագայում արագորեն փոխանցում է արդեն իսկ պահպանված տեղեկատվությունը:

[6] Այս համատեքստում, թաքնված սերվերը դա սերվեր է, որը հասանելի չէ  հասարակ համացանցի համար: Վիկիլիկսը օգտագործում է նմանատիպ համակարգ, որպեսզի իր կայքերից մի քանիսը թաքցնի, այնպես, որ վերջինս հասանելի չլինի ամբողջ համացանցի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment