Անջելինա Ջոլի Փիթի օրագիրը վիրահատության մասին

Անջելինա Ջոլի Փիթի օրագիրը վիրահատության մասին

Հոդվածի առանցքում

  • Երկու տարի առաջ ես գրել եմ կանխարգելիչ կրծքագեղձի հեռացման վիրահատություն անելու իմ ընտրության մասին: Պարզ մի արյան թեստ պարզել էր, որ ես ունեմ BRCA1 գենում մուտացիայի պրոցես: Այն ուներ 87 տոկոս ռիսկ կրծքի քաղցկեղ և 50 տոկոս ձվարանների քաղցկեղ ձեռք բերելու ռիսկ: Ես քաղցկեղից կորցրել եմ իմ մորս, տատիկիս և մորաքրոջս:
  • Այնուհետև երկու շաբաթ առաջ ինձ զանգահարեց իմ բժիշկը արյանս թեստի արդյունքների հետ կապված: «Ձեր CA-125 նորմալ է», - ասել է նա: Ես շունչ քաշեցի: Այդ թեստը չափում է CA-125 սպիտակուցների քանակը արյան մեջ և օգտագործվում է օվարյան քաղցկեղի ստուգման համար: Ես այն ստուգում եմ ամեն տարի ընտանիքիս առողջական ժառանգության պատճառով:
  • Այդ նույն օրը ես գնացի տեսնելու վիրաբույժին, ով բուժել էր մայրիկիս: Ես նրան վերջին անգամ տեսել էի այն օրը, երբ մահացավ մայրս, և նա հուզվեց, երբ տեսավ ինձ: «Դուք շատ նման եք նրան»: Ես կոտրված էի: Բայց մենք ժպտացինք միմյանց և համաձայնվեցինք, որ այստեղ ենք զբաղվելու ցանկացած խնդրով, այնպես որ «եկեք զբաղվենք դրանով»:
  • Իմ դեպքում արևելյան ու արևմտյան բժիշկները, ում հետ հանդիպեցի, համաձայնվեցին, որ վիրահատությունը լավագույն տարբերակն է, քանի BRCA գենի հետ մեկտեղ երեք կանայք իմ ընտանիքում մահացել են քաղցկեղից: Իմ բժիշկները նշեցին, որ ես պետք է կանխարգելիչ վիրահատություն ունենամ մոտ մեկ տասնամյակ առաջ նախքան առաջին ախտանշանները, որ ունեցել են իմ կին հարազատները: Մորս մոտ ձվարանների քաղցկեղը ախտորոշվել էր, երբ նա եղել է 49, ես՝ 39 եմ:
  • Անկախ հորմոնալ փոփոխություններից, որ ես ունեմ, ես այժմ մենապաուզում եմ: Ես չեմ կարող ունենալ այլևս երեխաներ և ակնկալում եմ որոշ ֆիզիկական փոփոխություններ: Բայց ես զգում եմ ինձ անկաշկանդ, ոչ թե այն պատճառով, որ ես ուժեղ եմ, այլ որ սա մի մասն է իմ կյանքի: Ոչ մի վախենալու բան չկա:
  • Հեշտ չէ ընդունել այդ որոշումները: Սակայն հնարավոր է վերահսկել ու լուծել ցանկացած առողջական խնդիր: Դուք կարող եք խորհուրդ հարցնել, ծանոթանալ տարբերակներին ու կատարել ընտրություն, որը ճիշտ կլինի ձեզ համար: Գիտելիքը ուժ է:

Ուշադրությանն արժանի

Երկու տարի առաջ ես գրել եմ կանխարգելիչ կրծքագեղձի հեռացման վիրահատություն անելու իմ ընտրության մասին: Պարզ մի արյան թեստ պարզել էր, որ ես ունեմ BRCA1 գենում մուտացիայի պրոցես: Այն ուներ 87 տոկոս ռիսկ կրծքի քաղցկեղ և 50 տոկոս ձվարանների քաղցկեղ ձեռք բերելու ռիսկ: Ես քաղցկեղից կորցրել եմ իմ մորս, տատիկիս և մորաքրոջս:

Ես ուզում եմ, որ այլ կանայք, ովքեր վտանգի տակ են, իմանան այս տարբերակների մասին: Ես խոստացա, որ կտեղեկացնեմ նոր օգտակար տեղեկատվության պարագայում, այդ թվում իմ հաջորդ կանխարգելիչ վիրահատության մասին՝ կապված ձվարանների և ֆալոպյան խողովակների հեռացման հետ:

Ես արդեն ծրագրում էի այն մի որոշ ժամանակ հետո: Դա ավելի քիչ բարդ վիրահատություն է, քան կրծքագեղձի հեռացումը, սակայն դրա հետևանքները կարող են շատ ավելի խիստ լինել:

Այն կնոջը դնում է պարտադիր մենոպաուզի մեջ: Այնպես որ, ես պատրաստվում էի ֆիզիկապես և հոգեպես՝ քննարկելով տարբերակները բժիշկների հետ, ուսումնասիրելով այլընտրանքային բժշկության միջոցները և նախատեսելով իմ հորմոնները փոխարինել էստրոգենով կամ պրոգեստերոնավ: Բայց ես զգում էի, որ դեռ ամիսներ ունեմ օր նշանակելու համար:

Այնուհետև երկու շաբաթ առաջ ինձ զանգահարեց իմ բժիշկը արյանս թեստի արդյունքների հետ կապված: «Ձեր CA-125 նորմալ է», – ասել է նա: Ես շունչ քաշեցի: Այդ թեստը չափում է CA-125 սպիտակուցների քանակը արյան մեջ և օգտագործվում է օվարյան քաղցկեղի ստուգման համար: Ես այն ստուգում եմ ամեն տարի ընտանիքիս առողջական ժառանգության պատճառով:

Բայց դա դեռ ամենը չէր: Նա շարունակեց: «Կան մի շարք բորբոքային նշաններ, որոնք բարձր են և միասին կարող են լինել վաղ քաղցկեղի նշան»: Ես մի դադար վերցրեցի: «CA-125-ը ունի 50-75 տոկոս հնարավորություն չբացահայտելու օվարյան քաղցկեղը վաղ փուլերում», – ասաց նա: Նա ուզում էր, որ ես անմիջապես տեսնեմ վիրաբույժին՝ ձվարաններս ստուգելու համար:

Ես անցա այն ամենով, ինչով անցնում են հազարավոր այլ կանայք: Ես ինքս ինձ համոզում էի մնալ հանգիստ, լինել ուժեղ և որ ես ոչ մի պատճառ չունեմ մտածելու, որ չեմ տեսնի իմ երեխաների մեծանալը և իմ թոռնիկներին: Ես զանգահարեցի ամուսնուս Ֆրանսիա, ով ժամեր անց արդեն օդանավում էր: Կյանքի գեղեցիկ պահերից են դրանք, երբ կա այդքան պարզություն: Դու գիտես, թե ինչի համար ես ապրում և ինչն է կարևոր:

Այդ նույն օրը ես գնացի տեսնելու վիրաբույժին, ով բուժել էր մայրիկիս: Ես նրան վերջին անգամ տեսել էի այն օրը, երբ մահացավ մայրս, և նա հուզվեց, երբ տեսավ ինձ: «Դուք շատ նման եք նրան»: Ես կոտրված էի: Բայց մենք ժպտացինք միմյանց և համաձայնվեցինք, որ այստեղ ենք զբաղվելու ցանկացած խնդրով, այնպես որ «եկեք զբաղվենք դրանով»:

Ուլտրասաունդի և բժշկական հետազոտումը մտահոգիչ ոչինչ ցույց չտվեցին: Ես հանգստացա, որ եթե դա եղել է քաղցկեղ, ապա այն, ամենայն հավանականությամբ, վաղ փուլերում էր: Եթե ​​այն իմ մարմնում լիներ ուրիշ տեղ, ես կիմանայի հինգ օրից: Ես անցկացրեցի այդ հինգ օրը մի մշուշի մեջ՝ հաճախելով իմ երեխաների մանկական ֆուտբոլային խաղերին և աշխատելով մնալ հանգիստ ու կենտրոնացած:

Արդյունքների օրը եկավ: The PET / CT արդյունքները մաքուր էին, և ուռուցքի թեստը բացասական էր: Ես լի էի երջանկությամբ, թեև ռադիոակտիվ լուսածրողը նշանակում էր, որ ես չէի կարող գրկել իմ երեխաներին: Կար դեռևս հնարավորություն քաղցկեղի վաղ փուլի, սակայն դա աննշան էր համեմատած լրիվ բացված ուռուցքի հետ: Ի օգնություն ինձ, ես դեռ ունեի ձվարանների և ֆալոպյան խողովակների հեռացնելու տարբերակը և ես որոշեցի դա անել:

Ես արեցի դա ոչ միայն այն պատճառով, որ ունեմ BRCA1 գենի մուտացիա: Ես ուզում եմ, որ այլ կանայք էլ ևս լսեն դա: Դրական BRCA թեստը չի նշանակում, որ դա ճանապարհ է դեպի վիրահատություն: Ես խոսեցի բազմաթիվ բժիշկների, վիրաբույժների և մասնագետների հետ: Կան նաև այլ տարբերակներ: Որոշ կանայք ծննդյան վերահսկման դեղահաբեր են ընդունում կամ ապավինում այլընտրանքային դեղերի և հաճախակի ստուգման: Միշտ կա ավելի քան մեկ ճանապարհ ցանկացած առողջական խնդրով զբաղվելու համար: Ամենակարևոր բանը դա տարբերակներ իմանալն է և ընտրելն այն, որը ճիշտ է անձամբ ձեզ համար:

Իմ դեպքում արևելյան ու արևմտյան բժիշկները, ում հետ հանդիպեցի, համաձայնվեցին, որ վիրահատությունը լավագույն տարբերակն է, քանի BRCA գենի հետ մեկտեղ երեք կանայք իմ ընտանիքում մահացել են քաղցկեղից: Իմ բժիշկները նշեցին, որ ես պետք է կանխարգելիչ վիրահատություն ունենամ մոտ մեկ տասնամյակ առաջ նախքան առաջին ախտանշանները, որ ունեցել են իմ կին հարազատները: Մորս մոտ ձվարանների քաղցկեղը ախտորոշվել էր, երբ նա եղել է 49, ես՝ 39 եմ:

Անցյալ շաբաթ ես վիրահատվեցի: Կար մի փոքր բարորակ ուռուցք ձվարաններից մեկի վրա, բայց քաղցկեղի ոչ մի նշան չկար հյուսվածքներում:

Հնարավոր չէ հեռացնել բոլոր ռիսկերը, և այնուամենայնիվ, ես մնում եմ հակված քաղցկեղի: Ես դիտարկում եմ բնական եղանակները իր իմունային համակարգը ամրապնդելու համար: Ես զգում եմ կանացիություն, ու ունեմ ընտրություն իմ և իմ ընտանիքի համար: Ես գիտեմ, որ իմ երեխաները երբեք այլևս չեն ասի՝ «Մայրս մահացավ ձվարանի քաղցկեղից»:

Անկախ հորմոնալ փոփոխություններից, որ ես ունեմ, ես այժմ մենապաուզում եմ: Ես չեմ կարող ունենալ այլևս երեխաներ և ակնկալում եմ որոշ ֆիզիկական փոփոխություններ: Բայց ես զգում եմ ինձ անկաշկանդ, ոչ թե այն պատճառով, որ ես ուժեղ եմ, այլ որ սա մի մասն է իմ կյանքի: Ոչ մի վախենալու բան չկա:

Ես զգում եմ խորապես այն կանանց, ում այս պահերը հանդիպում են շատ վաղ տարիքում նախքան նրանք ունենում են իրենց երեխաներին: Նրանց վիճակը շատ ավելի դժվար է, քան իմը: Ես հետաքրքրվել և պարզել եմ, որ կանանց համար կան ֆալոպյան խողովակները հեռացնելու տարբերակներ, բայց պահպանելու իրենց ձվարանները, որպեսզի հնարավորություն ունենան երեխաներ ունենալու ու չընկնել մենոպաուզի մեջ: Հուսով եմ, որ նրանք տեղյակ են դրա մասին:

Հեշտ չէ ընդունել այդ որոշումները: Սակայն հնարավոր է վերահսկել ու լուծել ցանկացած առողջական խնդիր: Դուք կարող եք խորհուրդ հարցնել, ծանոթանալ տարբերակներին ու կատարել ընտրություն, որը ճիշտ կլինի ձեզ համար: Գիտելիքը ուժ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment