Ջո Բայդենը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ջո Բայդենը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020-ին դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը Միացյալ Նահանգներին կոչ է արել «մեկ անգամ և ընդմիշտ» ճանաչել Մեծ Եղեռնը՝ օսմանյան թուրքերի կողմից հայ ժողովրդի 1915-ի Ցեղասպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020-ին դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը Միացյալ Նահանգներին կոչ է արել «մեկ անգամ և ընդմիշտ» ճանաչել Մեծ Եղեռնը՝ օսմանյան թուրքերի կողմից հայ ժողովրդի 1915-ի Ցեղասպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

«Ես հպարտ եմ այսօր աջակցել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ԱՄՆ-ում հիշատակելու մասին բանաձևերին, որոնք այժմ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում և Սենատում են», – ասել է Բայդենը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:

«Մենք երբեք չպետք է մոռանանք և լռենք ոչնչացման այս սարսափելի և համակարգված արշավի մասին», – շարունակել է նա՝ նշելով, որ Հայաստանի պատմությունը երբեք ամբողջական չի լինի առանց Ցեղասպանության ճանաչման:

«Բայդենը հստակ ուղերձ է հղել պալատի խոսնակ Նենսի Փելոսիին և Սենատի մեծամասնության առաջնորդ Միտչ Մակրոնին՝ կողմ քվեարկելու Կոնգրեսի համապատասխան պալատներում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերին», – ասել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ այն հանգամանքից, թե նրանք «առաջ կտանեն կամ կխոչընդոտեն այդ բանաձևերին, հասկանալի կլինի, թե ինչպես  են նրանք գնահատում ամերիկահայերի հայացքները, արժեքներն ու քվեները»:

Փոխնախագահ դառնալուց առաջ Կոնգրեսում աշխատելիս Բայդենը եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման ակտիվ աջակիցներից մեկը:

Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չկարողացավ ջանքեր գործադրել այդ ճանաչման համար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման վախի ֆոնին:

«Օբամայի և Բայդենի վարչակազմը խստորեն դեմ գործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումներին, խորացնելով ԱՄՆ-ի պաշտոնական հանցակցությունը Թուրքիայի ցեղասպանության ժխտման գործընթացին և արդարության շարունակական խոչընդոտումը», – նշված է ANCA-ի հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանությունը, որը հայտնի է նաև «Մեծ Եղեռն» անունով, Օսմանյան կայսրության փորձն էր համակարգված ոչնչացնել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերին: 1915-1923 թվականներին700,000-ից 1,5 միլիոն հայեր սպանվեցին և արտաքսեցին: Չնայած իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու ավելացող կոչերին, Թուրքիան շարունակում է հերքել կատարվածը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment