10 հարց, որ պետք է տալ աշխատանքի ընդունվելիս

10 հարց, որ պետք է տալ աշխատանքի ընդունվելիս

Հոդվածի առանցքում

  • Ճիշտ տրված հարցերը հաստատում են, որ դուք հարմար թեկնածու եք տվյալ պաշտոնի համար:
  • Ինչպես գործատուն կարող է հարցազրույց վարել, այնպես էլ դուք` գործատուի հետ:
  • Դա հնարավորություն է տալիս պարզել, թե արդյոք դա այն կազմակերպությունն է, որտեղ կացանկանայիք աշխատել:
  • Յուրաքանչյուր հարցազրույցի համար խորհուրդ է տրվում պատրաստել 3-5 հարց:

Ուշադրությանն արժանի

Աշխատանք փնտրողներից շատերն այնքան են կենտրոնանում հարցազրույցի հարցերին պատասխանելու վրա, որ մոռանում են շատ կարևոր մի հանգամանք: Դուք նույնպես կարող եք հարցեր ուղղել: Հարցազրույցին ճիշտ հարցեր ուղղելը կարևոր է երկու պատճառով:

Առաջին հերթին ճիշտ տրված հարցերը հաստատում են, որ դուք հարմար թեկնածու եք տվյալ պաշտոնի համար:

Երկրորդ. ինչպես գործատուն կարող է ձեզ հետ հարցազրույց վարել, այնպես էլ դուք` գործատուի հետ: Դա ձեզ հնարավորություն է տալիս պարզել, թե արդյոք դա այն կազմակերպությունն է, որտեղ կացանկանայիք աշխատել:

 3 խնդիր, որոնք ցանկանում եք պարզել

  • Համոզվել, որ հարցազրույց վարողը Ձեր նկատմամբ վերապահում չունի:
  • Ցույց տալ Ձեր հետաքրքրությունը գործատուի հանդեպ:
  • Պարզել, արդյոք գործատուն հարմար ղեկավար է Ձեր համար:

Անսահման թվով հարցեր կան, որոնք կարող եք ուղղել հարցազրույցի ժամանակ, բայց եթե կենտրոնանաք այդ երեք նպատակների վրա, հարցերը հեշտ կձևակերպվեն: Յուրաքանչյուր հարցազրույցի համար խորհուրդ եմ տալիս պատրաստել երեքից հինգ հարց, բայց, ըստ էության տրվում է երեքը: (Ես սիրում եմ ավելի պատրաստված լինել, քան պահանջվում է, քանի որ իմ մի քանի հարցերի պատասխանները ստանում եմ հարցազրույցի ընթացքում):

10-ը հարց, որ կարող եք ուղղել հարցազրուցավարին

1. Որ հմտությունների ու փորձությունների դեպքում է հնարավոր իդեալական թեկնածու համարվել:

Սա շատ բաց հարց է, որը հարցազրույց վարողին ստիպում է բացել խաղաքարտերը և հայտնել, թե ի՞նչ է ակնկալում գործատուն: Եթե հարցազրույց վարողը նշում է մի բան, որն անհասկանալի է, ապա դուք ստանում եք հարց տալու հնարավորությունը:

2. Որն է այն մեծ խնդիրը, որը առկա է ձեր աշխատակազմում և ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ լուծելու այդ խնդիրը:

Այս հարցը ոչ միայն ցույց է տալիս թիմին օգնելու Ձեր պատրաստակամությունը, այն նաև դրդում է հարցազրույց վարողին տեսնել Ձեզ այդ պաշտոնում:

3. Ի՞նչն է ձեզ ավելի հաճույք պատճառում այս աշխատանքում:

Այս հարցը հնարավորություն է տալիս հարցազրույց վարողին լինել ավելի ընկերական, կիսել Ձեզ հետ իր զգացմունքները: Պատասխանը նաեւ հնարավորություն կտա պարզել, թե ինչքա՞ն են աշխատողները գոհ իրենց աշխատանքից: Եթե հարցազրույց վարողը դժվարությամբ է պատասխանում Ձեր հարցին, ապա դա մեծ կարմիր դրոշ է:

4. Ո՞րն է այս պաշտոնի, այս ընկերության հաջողությունը կամ ոչ շահութաբերությունը:

Այս հարցը ցույց է տալիս Ձեր հետաքրքրությունը հաջողությունների նկատմամբ, իսկ պատասխանը ցույց կտա, թե ինչպե՞ս պետք է առաջ շարժվել և ո՞րն է հարմար տարբերակը:

5. Դուք կասկածում ե՞ք իմ որակավորումներին:

Ես սիրում եմ այս հարցը, քանի որ այն շատ համարձակ է:. Բայց դուք պետք է նաև ցույց տաք, որ վստահ եք Ձեր հմտությունների եւ կարողությունների վրա:

6. Դուք աջակցո՞ւմ եք կրթությունը շարունակելուն և մասնագիտական վերապատրաստմանը:

Այս հարցը ցույց է տալիս, որ դուք հետաքրքրված եք Ձեր գիտելիքները ընդլայնելու, ի վերջո, գործատուի հետ համաքայլ գնալու հարցում:

7. Կարող եք ասել , թե ո՞ր թիմի հետ եմ աշխատելու:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ձեւակերպել հարցը, ինչը կօգնի ստանալ տվյալ աշխատանքը: Այս հարցը նաեւ տեղեկացնում է այն մարդկանց մասին, որոնց հետ ամեն օր համագործակցելու եք: Այնպես որ, պատասխանը ուշադիր լսեք:

8. Ի՞նչ կարող եք ասել Ձեր նոր արտադրանքի կամ ծրագրերի մասին:

Հարցը պետք է հարմարեցվի Ձեր որոշակի պահանջներին: Նախապես մտեք գործատուի կայքը և նշեք, թե ինչ նոր արտադրանք կամ ծառայություն է պատրաստվում սկսել: Այդ կերպ դուք կցուցադրեք Ձեր հետազոտողի ունակությունն ու հետաքրքրությունը: Պատասխանը կօգնի հասկանալ, թե գործատուն որտեղ է ղեկավարում:

9. Ո՞վ է նախկինում զբաղեցրել այս պաշտոնը:

Այս, կարծես թե, պարզ հարցի պատասխանից կտեղեկանաք նախորդը պաշտոնի բարձրացում է ստացել, ի՞նքն է հեռացել, թե՞ հեռացվել է: Կպարզեք նաև, առաջխաղաղացման հնարավորություն կա՞: Աշխատողներին դուր չի գալիս, որ աշխատանքի վայրում խառնաշփոթ է կամ գործատուն Ձեր տարիքի շատ աշխատողներ ունի:

10. Ո՞րն է գործընթացի հաջորդ քայլը:

Սա կարեւոր վերջին հարցն է, եւ դուք պետք է, անպայման, հարցնեք: Այն ցույց է տալիս, որ դուք հետաքրքրված եք շարժվել այդ գործընթացով և հարցազրույց վարողին դրդում եք ասել, թե քանի մարդ է պայքարում այդ պաշտոնի համար: Եթե Ձեր բախտը բերի, ապա պատասխանը կլինի` հաջորդ քայլ չկա, դուք ընդունված եք:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment