Խորտակված հարստություն: Ապշեցուցիչ երաժշտություն արխիվներից. Այս շաբաթ Ջիվան Գասպարյանն է
Հոդվածի առանցքում
- Դուդուկը Հայաստանի բնիկների փողային գործիքն է` պատրաստված հին ծիրանենու փայտից:
- Այն թովիչ եւ ազատ հոսող ձայն է, շատ մտերմիկ է և խորհելու առիթ է տալիս:
- Հնագույն դուդուկի տխուր, հոբոյի նմանվող ձայնը պայմանավորված է սրինգի լայնությամբ:
- Հանրահայտ երաժիշտ Ջիվան Գասպարյանի շնչով դուդուկը, որը մի ժամանակ համարվել է աղքատ մարդու գործիք, հասել է բարձունքների ու արեւմտյան ականջներին:
- Զիվան Գասպարյանի ներկայացրած երկու ուղղությունները` «Մայր իմ» եւ «1988-ի դեկտեմբերի 7», հզոր են եւ հիշողություններ արթնացնող:
Ուշադրությանն արժանի
Դոնալ Դինինն իր երաժշտական հավաքածուն ուսումնասիրելուց հետո բացատրում է, թե ինչու է «Լուսինը շողում գիշերը» արժանի ուկնդրության:
Դուդուկը, որը Հայաստանի բնիկների փողային գործիքն է, հին ծիրանենու փայտից պատրաստված փոքր ֆլեյտա է: Հարուստ տոնային գույնը եւ ձայնի քաղցրությունը պատահական չեն:
Հնագույն դուդուկի տխուր, հոբոյի նմանվող ձայնը պայմանավորված է սրինգի լայնությամբ, որը նվագողից պահանջում է շնչառական հոյակապ տեխնիկա: Այն հիմնականում նվագում են մեկ այլ դուդուկի հետ, որտեղ մենակատարը նվագում է լրացուցիչ ձայնի ուղեկցությամբ: Դա երաժշտությանը հաղորդում է բացառիկ հուզիչ հնչունային մթնոլորտ, երկու գործիքները պահպանում են ներդաշնակությունը:
Այն թովիչ եւ ազատ հոսող ձայն է, շատ մտերմիկ է և խորհելու առիթ է տալիս: Իր մեղմությամբ այն լռեցնում է, իսկ ցածր տոնայնությունը բոլորովին չի խանգարում հանդարտությանը:
Հանրահայտ երաժիշտ Ջիվան Գասպարյանի շնչով դուդուկը, որը մի ժամանակ համարվել է աղքատ մարդու գործիք, հասել է բարձունքների ու արեւմտյան ականջներին: 1989 թ. Գասպարյանը թողարկեց իր ալբոմը Opal պիտակով, որը կոչվում է «Ես տխուր չեմ լինի այս աշխարհում»: Ավելի ուշ, պրոդյուսեր Մայքլ Բրուքի հետ համագործակցության արդյունքում, ստեղծվեց «Լուսնի փայլում գիշերը»:
Սա Գասպարյանի գլուխգործոցն է: Բրուքն իր կախարդանքն օգտագործում է առավել նուրբ ձեւերով, ստեղծում ջերմ, ակուստիկ պայմաններ, որպեսզի ձայնը հարազատ լինի ունկնդրին:
Գասպարյանը նվագում է սրտանց եւ նրբագեղ: Քնքշություն կա ամեն մի նոտայի, ֆրազի եւ երգի մեջ: Նրա ներկայացրած երկու ուղղությունները` «Մայր իմ» եւ «1988-ի դեկտեմբերի 7», հզոր են եւ հիշողություններ արթնացնող: Երգի եւ գործիքի ձայների համադրությունը հմայում է:
Այն շոշափելի է դարձնում ամենաանհասանելի երեւույթները` հանգիստ, խաղաղ երազանքը:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: