Ցեղասպանությունը բացահայտում է ազգայնականության վտանգը
Հոդվածի առանցքում
- Հայոց Ցեղասպանությունը ներառել է կրոնական մասնիկներ` ներառյալ լայնորեն տարածված բռնի կրոնափոխությունը, բայց Ցեղասպանությունը ժամանակակից ջիհադի հետ կապելիս Ջեֆ Ջեյքոբին մի կողմ է դրել դա իրականացնող հանցագործների` այդ ժամանակվա ազգայնական դրդապատճառները («Հայոց Ցեղասպանությունը նույնպես ջիհադ էր»):
- Թալեաթ փաշան և իր երիտթուրք ընկերները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան սուլթանի ձեռքից խլեցին ամբողջ իշխանությունը, նպատակ դրեցին զանգվածային սպանությունների միջոցով ստեղծել ազգային, ավելի միատարր պետություն:
Ուշադրությանն արժանի
Լոս Անջելեսի Little Armenia–ի Ռոզ և Ալեքս Փիլիպոս հայկական դպրոցում 3-րդ դասարանի աշակերտները հիշատակել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Աշխարհը մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ Թուրքիան շատ ժամանակ է կորցրել Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հայոց Ցեղասպանությունը ներառել է կրոնական մասնիկներ` ներառյալ լայնորեն տարածված բռնի կրոնափոխությունը:
Բայց Ցեղասպանությունը ժամանակակից ջիհադի հետ կապելիս Ջեֆ Ջեյքոբին մի կողմ է դրել դա իրականացնող հանցագործների` այդ ժամանակվա ազգայնական դրդապատճառները («Հայոց Ցեղասպանությունը նույնպես ջիհադ էր»): Թալեաթ փաշան և իր երիտթուրք ընկերները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան սուլթանի ձեռքից խլեցին ամբողջ իշխանությունը, նպատակ դրեցին զանգվածային սպանությունների միջոցով ստեղծել ազգային, ավելի միատարր պետություն:
Ջեյքոբին կարծես մտածել է, թե Հայոց Ցեղասպանության հանցագործությունները բացահայտել են ջիհադի չարիքը, բայց Ցեղասպանությունն իրականում հստակ արտահայտել է ծայրահեղ ազգայնականության վտանգը:
Բեն Լիբերման, Ֆիտչբուրգ
Հեղինակը Ֆիտչբուրգի պետական համալսարանի պատմության պրոֆեսոր է
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ