Պետությունները խորհում են՝ ինչպես կարգավորել ջիհադից վերադարձած եվրոպացի զինյալների խնդիրը

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական կառավարությունները փորձում են կանխել եվրոպացի արմատականների միացումը իսլամական շարժմանը:
  • Թույլատրվում է ձերբակալել այն անձանց, որոնք կասկածվում են արտասահմանում ռազմական կազմակերպությունների մեջ ներգրավված լինելու մեջ:
  • Վերադարձող զինյալները վտանգ են տարածում իրենց հայրենիքներում:
  • Վերադարձած զինյալների ընտանիքները խուսափում են տեղեկացնել համապատասխան մարմիններին։

Ուշադրությանն արժանի

2013 թ. Թուրքիայից Սիրիա անցած Բ. Կրեշնիկը,  որը հավատացած էր, որ իր պարտքն է օգնել մարդկանց՝ պաշտոնանկ անելու նախագահ Բաշար ալ-Ասադին, գնալուց ամիսներ անց հասկացել էր, որ ձգտում է դեպի տուն: Ֆրանկֆուրտի դատարանում կարդացած իր երկարաշունչ խոստովանության մեջ կիսաթև շապիկով և ջեմպրով 20-ամյա երիտասարդը նշել է, թե գիտակցում է, որ Սիրայում բացարձակապես ոչ մի բանի չէր կարող հասնել:

Գերմանիա վերադառնալուն պես` նա ձերբակալվել էր՝ Իսլամական պետությանը պատկանելու կասկածով: Նա խոստացել էր խոստովանել և հաղորդել Սիրիայում իր փորձի մանրամասները՝ ակնկալելով համեմատաբար մեղմ դատավճիռ, որը կկայացվի հաջորդ ամիս, երբ ավարտվի  իր դատավարությունը:

«Անազատության մեջ իմ ժամանակը ուզում եմ ծախսել կամ մասնագիտական կրթության կամ ուսումս շարունակելու վրա»,-հայտարարել էր դատարանում երիտասարդը: Նա նշվում է միայն անունով և ազգանվան առաջին տառով, քանի որ անչափահաս է: Նրա զարգացվածության մակարդակը չի համապատասխանում իր տարիքին:«Բանտից դուրս գալուց հետո ուզում եմ ապրել նորմալ կյանքով», -ասում է նա:

Մոտավորապես 3000 արևմտաեվրոպացի երիտասարդներ, ինչպես Բ. Կրեշնիկը, Կոսովոյից ներգաղթյալների որդիներ, հետևել էին Սիրիա գնալու իսլամական  կոչերին՝ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարելու համար, սակայն, ի տարբերություն շատերի, նա վերադարձել էր:

Եվրոպական բոլոր կառավարությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի  կանխեն եվրոպացի արմատականների միացումը կոնֆլիկտին: Չնայած այս հանգամանքին, որ փորձ է կատարվում կանխել երիտասարդների մեկնումը, շատերը ջանքեր են գործադրում հասկանալ,  թե ինչպես վարվեն տուն վերադարձող զինյալներին հետ:

Որոշ երկրներում նոր խիստ օրենսդրությունը ընդլայնում է իրավասու անձանց իրավունքները՝ հետապնդել արմատականության մեջ կասկածվողներին, կամ ինչպես տեղի է ունեցել Բրիտանիայում, արգելել քաղաքացիներին՝ վերադառնալ իրենց տները ընդհուպ մինչև երկու տարի:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Բելգիայի կառավարությունները թույլատրում են ձերբակալել այն անձանց, որոնք կասկածվում են արտասահմանում ռազմական կազմակերպությունների մեջ ներգրավված լինելու մեջ: Ֆրանսիայում նմանատիպ օրենք է ընդունվել սեպտեմբերին, Ավստրիան ևս թույլատրում է ձերբակալել Իսլամական պետությանը կամ Սիրիայում այլ խմբերի օժանդակելու մեջ կասկածվող անձանց:

Այս քայլերը ձեռնարկվել են, քանի որ աճում են այն բացասական հետևանքները, որոնք վերադարձող զինյալները տարածում են իրենց հայրենիքներում: Ամեն օր նոր տվյալներ են ստացվում հարձակումների կանխման, նոր ձերբակալությունների և ջիհադի քարոզման մասին:

Վերջին օրինակը ամերիկյան օգնության աշխատակից և նախկին հատուկ ջոկատային  Պետեր Կասիգի գլխատման մասին Իսլամական պետությունից ստացված տեսագրությունն է: Այն պարունակում է տվյալներ, որ բազմաթիվ եվրոպացի զինյալներ աշխատում են այս զինյալների հետ կողք կողքի:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Ջոանա Միկի-Լեյտները այս ամսվա սկզբին Սիրիայից իր երկիր վերադարձած  64 հոգու անվանել էր «ժամացույցի մեխանիզմով ռումբեր»: Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը ավստրալական պառլամենտին իր ուղերձում ընդգծել էր. «Մենք գործ ունենք օտարերկրյա զինյալների սպառնալիքի հետ, որոնք մեր ժողովրդի դեմ հարձակումներ են ծրագրում»:

Սակայն անվտանգության մասնագետները, հակաահա­բեկչության ոլորտի,  սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլ մասնագետներ, որոնք աշխատում են արմատականների հետ, զգուշացնում են, որ Սիրիայից վերադարձող զինյալների նկատմամբ ընդհանուր մոտեցումը կարող է  հանգեցնել հասարակության այն հատվածի օտարացմանը, որոնք առավել շատ են  ենթակա ջիհադի ազդեցությանը և հարձակումների կատարմանը, որոնք կառավարությունը հույս ունի կանխել:

Հոգեբան Ահմադ Մանսուրը խորհուրդ է տալիս արմատականացման ռիսկին ենթակա կամ արդեն իսկ ջիհադականներին միանալու նպատակով Սիրիա կամ այլ տեղ մեկնած անդամ ունեցող  ընտանիքներին աշխատել Բեռլինում «Հայաթ» ծրագրի շրջանակներում: Ծննդով պաղեստիցի Ահմադ Մ.-ն եվրոպական քաղաքական գործիչներին կոչ է անում ուշադրությունը ուղղել այն  վտանգին, որ գալիս է վերադարձողներից: Նա ասել է, որ մի քանի զինյալներ, որոնց հետ նա աշխատել է, սովորաբար վիրավորված են լինում կամ ժխտում են հետևում թողած ծայրահեղական խմբերի գաղափարները:

Ընտանիքները, որոնք սովորաբար առաջինն են իմանում զինյալների վերադարձի մասին, հետևանքներից սարսափելով՝ տատանվում են տեղեկացնել համապատասխան մարմիններին, թե՞ ոչ: Հետևաբար, Ոստիկանությունն  ի վիճակի չէ մշտադիտարկել այս հայրենադարձներին: Վերադարձողները կարող են բախվել նաև հասարակության մեջ ներգրավվելու հետ կապված խոչընդոտների՝ ներառելով օտարացման աճող վտանգը, որը կարող է հանգեցնել հետագա արմատական գործունեությանը:

«Մեծագույն սխալը, որ թույլ են տալիս քաղաքական առաջնորդները, այն  է, որ նրանք կարծում են, թե կարող են ազատվել այս մարդկանցից և մեզ համար լավ կլինի» ,- ասում է պարոն Մանսուրը:

Կրեշնիկ Բ.-ն 2013 թ հուլիսին Սիրիա գալուց մի քանի ամիս անց հիասթափվել էր: Այս մասին նա ասել է իր հայտարարության մեջ:  Նա դատարանին ասել էր, որ մեկնել էր էներգիայով լեցուն և մինչև աշուն եղել էր Իսլամական պետության՝ ISIS կամ ISIL անվանումով հայտնի զինյալների հետ Համայում:  Իսլամական պետությունը շփման գծում գործելու հնարավորություն տվել էր միայն այն եվրոպացիներին, որոնք նախկինում ռազմական գործողությունների փորձ էին ունեցել, մինչդեռ Կրեշնիկն ու նրա նման շատ երիտասարդ հավաքագրվածները մնացել էին ընդամենը «շարասյան վերջում»:

«Ժամանակը շատ դանդաղ էր ընթանում,-ասում է նա,-իրական ոչինչ տեղի չէր ունենում, դա ձանձրալի էր»:

Կրեշնիկը ասում է, որ նա պատկերել էր իր քույր Աֆերդիտայի  «ավելի հերոսական» կերպարը, քանի որ հպարտ չէր, որ միշտ հեռու է ճակատամարտի վայրից: Քույրը անդրդվելի էր մնացել, շարունակ կրկնում էր նրան վերադառնալ ու  մի անգամ էլ բղավել էր եղբոր վրա. «Այս մարդկանցից ոչ ոք քեզ այնքան չի սիրում, որքան քո հայրն ու մայրը»:

«Տարվա վերջին Իսլամական պետությունը պայքարում էր այլ խմբերի հետ՝ փորձելով հեռացնել նախագահ Ասադին»,-ավելացրել էր հիասթափված  Կրեշնիկը: Նա ուզում էր հեռանալ: Վերադարձի որոշման կայացման  համար վճռական նշանակություն ունեցավ այն գիտակցությունը, որ ընտանիքը կօգնի իրեն: Ընտանիքը նրան  նաև առաջարկել էր հրամանատարներին համոզել, որպեսզի թույլատրեն վերադառնալ: «Սակայն դա ճիշտ չէր,-բացատրում էր նա իր գրավոր խոստովանության մեջ, -ես չէի ուզում խոստովանել նրանց, որ նրանք սխալ էին բազմաթիվ  հարցերում, ուստի ես գործում էի այնպես, իբրև թե, իրոք, ուզում եմ վերադառնալ Սիրիա»:

Իշխանությունների համար հատկապես բարդ է պարզաբանելը, թե եվրոպացի զինյալներից ովքեր են  ուզում վերադառնալ  նախորդ կյանքին, և ովքեր են գալիս ծայրահեղականների համար միջոցներ հայթայթելու, զինյալներ հավաքագրելու կամ նմանատիպ ավելի վատ նպատակներով:

Գերմանական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները նշում են, որ վերադարձածներից 130-ը եկել են ընդամենը հանգստանալու, և նրանցից շատերը ձգտում են վերադառնալ մարտի դաշտ:

Բրիտանիայում նախկին արտգործնախարար  Ուիլյամ Հեյգը վերջերս միացել է վերադարձող զինյալների ռեաբիլիտացիային մեծ ուշադրություն դարձնելու կոչերին: «Բարի մտադրություն ունեցողներին պետք է մեծ օժանդակություն ցուցաբերվի: Երկրի  ղեկավարության հետ նրանց աշխատանքի փոխարեն՝ արմատական իսլամին միանալու այլոց մտադրությունները կանխելու նպատակով»,-ասել էր նա BBC One հեռուստաալիքին:

«Հիասթափված վերադարձողներին պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես ռեսուրս»,-նշում է բրիտանական հետախուզության նախկին ներկայացուցիչ Ռիչարդ Բարետը, ով ներկայումս աշխատում է Նյու Յորքի  «Soufan Group»-ում որպես անվտանգության խորհրդատու: Նա շեշտում է, որ  հիասթափված զինյալների թիվը պատկերացրածից շատ ավելին է, սակայն շատերը խուսափում են իրենց մասին բարձրաձայնել: Բարետը  հիշեցնում է 1980-ական թթ. Վիետնամի պատերազմի և Աֆղանստանի հակամարտության վետերաններից քաղած դասերը և նշում, որ հնարավորությունները կկորսվեն, եթե չօգտագործեն զայրացած ու վերադրձած  զինյալներին՝ ջիհադական կոչերին միանալու այլոց ձգտումները կանխելու նպատակով:

«Չենք կարող ասել, որ բոլոր վերադարձողները մեկ են, չենք կարող պնդել, որ բոլորը միատեսակ վտանգ են ներկայացնում,- նշում է Բարետը,- շատերն ուղղակի սխալվել են՝ միանալով ծայրահեղականներին, և ցանկանում են շրջել իրենց պատմության այդ էջը: Եթե ինչ-որ մեկը հիասթափված է վերադարձել, մեն ք պետք է փորձենք օգտագործել նրան, որպեսզի նա օգնի կանխել ուրիշների մեկնումը»:

Բայց նա չկարողացավ նշել Սիրիայից վերադարձած և ոչ մեկի, ով հետ էր եկել: Գերմանական հետախուզության աշխատակցիները նշել էին, որ չեն գտել կամավոր համագործակցության պատրաստակամություն, բացի կալանքի տակ գտնվող ինչ-որ մեկից, ինչպես Կրեշնիկը, ում սպառնում է մինչեւ չորս տարի ազատազրկում: Նույնիսկ ներողամտություն հայցող իր դիմումում Բ. Կրեշնիկը չի դատապարտում Իսլամական պետության դաժանությունը: Նա ընդամենը բողոքում է, որ պայքարը չի արդարացրել իր սպասելիքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment