Հրեաներն ու հայերը հովանավորում են Ցեղասպանության ֆորումը

Հրեաներն ու հայերը հովանավորում են Ցեղասպանության ֆորումը

Հոդվածի առանցքում

  • Անցյալ շաբաթ հրեաներն ու հայերը հավաքվել էին Ուիփփանիում՝ Հոլոքոսթի և Առաջին Աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո շարունակված հայերի Ցեղասպանության միջև զուգահեռներ անցկացնող միջոցառման շրջանակներում:
  • Բոլոր ներկաներն էլ ձգտում էին, որ Թուրքիան 1915 թվականի ապրիլից 1918 թվականը ընկած ժամանակահատվածում թուրքերի կողմից իրականացված բռնի տեղահանություններն ու զանգվածային կոտորածները, որոնք տարել են 1,5 միլիոն հայերի կյանք, պաշտոնապես ճանաչի և փոխհատուցի:
  • Անցյալ տարի ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեն Նյու Ջերսիից իր նախագահ Ռոբերտ Մենենդեսի կողմից առաջադրված բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Թուրքիային՝ հայերի 1915 թվականի կոտորածները ճանաչել Ցեղասպանություն, ինչպես նաև խրախուսել նախագահին՝ հաշվի առնել պատմական գրառումների դասերը:
  • Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել համատեղել հունվարի 26-ին կայանալիք «Հիշողությունից պատմություն. Հոլոքոսթի դեմքերն ու ձայները» ցուցադրության տասներորդ տարեդարձի միջոցառման հետ՝ Greater MetroWest տարածքում բնակված կամ բնակվող վերապրածների դեմքերով: Այս տարի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան հարգանքի տուրք մատուցելով, այն համալրվել է լրացուցիչ նյութով՝ «Ովքե՞ր են հայերը»:

Ուշադրությանն արժանի

Լուսանկարը՝ Ջոհաննա Գինսբերգի 

Կարինե Շորհոկյանը մասնակիցներին առաջարկում է նամակ գրել իրենց կոնգրեսական անդամներին՝ պահանջելով Հայով Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: 

Ուիփփանիում ելույթ ունեցողները կոչ են անում ճանաչել Թուրքիայի մեղավորությունը:

Անցյալ շաբաթ հրեաներն ու հայերը հավաքվել էին Ուիփփանիում՝ Հոլոքոսթի և Առաջին Աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո շարունակված հայերի Ցեղասպանության  միջև զուգահեռներ անցկացնող միջոցառման շրջանակներում:

Համապատասխանեցնելով Aidekman հրեական համայնքի միջոցառումը փետրվարի 18-ին Հոլոքոսթից փրկված տեղացիների ամենամյա ցուցահանդեսի հետ՝ աչքի ընկնող հայ դիվանագետի և ամերիկահայ ակտիվիստների ու հոգևորականության ներկայությամբ, հայկական և հրեական կողմերից ավելի քան 80 մարդ մասնակցեց միջոցառմանը, որը ներառում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ 2007  թվականի փաստագրական  ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառումը հովանավորվել էր Լիվինգսթոնի Սուրբ Մարի հայոց եկեղեցու և Նյու Ջերսիի Greater MetroWest Հրեական  ֆեդերացիայի Հոլոքոսթի խորհրդի կողմից:

Բոլոր ներկաներն էլ ձգտում էին, որ Թուրքիան  1915 թվականի ապրիլից 1918 թվականը ընկած ժամանակահատվածում թուրքերի կողմից իրականացված բռնի տեղահանություններն ու զանգվածային կոտորածները, որոնք տարել են 1,5 միլիոն հայերի կյանք,  պաշտոնապես ճանաչի և փոխհատուցի: Շատ պատմաբաններ նշում են, որ կոտորածները սկիզբ դրեցին էթնիկ զտումների բիրտ դարաշրջանին և մոդել հանդիսացան Ադոլֆ Հիտլերի համար, երբ նա ծրագրում էր «Վերջնական որոշումը»:

Թուրքիան երբեք այս կոտորածները չի ճանաչել որպես ցեղասպանություն՝ պատճառաբանելով, որ իբր զոհված հայերի քանակը շատ ավելի քիչ է եղել և որ վայրագությունները եղել են «միջհամայնքային կոնֆլիկտների» ժամանակ բոլոր կողմերի նկատմամբ:

Ելույթ ունեցողները ներկայացրել են, որ միջազգային հայ համայնքը շարունակում է լոբբին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար:

Անցյալ տարի ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեն Նյու Ջերսիից իր նախագահ  Ռոբերտ Մենենդեսի կողմից առաջադրված  բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Թուրքիային՝ հայերի 1915 թվականի կոտորածները  ճանաչել Ցեղասպանություն, ինչպես նաև խրախուսել նախագահին՝ հաշվի առնել պատմական գրառումների դասերը:

Նման օրինագիծ Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում երբեք չի դրվել լիարժեք քննարկման: Այնուամենայնիվ, ասում է արևելյան շրջանի ԱՄՆ Հայկական ազգային կոմիտեի նախկին գործադիր տնօրեն Կարինե Բիրազյան Շորհոկյանը. «Խաղի ավարտը ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչմանը հասնելը չէ, մենք դա արդեն արել ենք:Խաղի ավարտը Թուրքիայի կողմից ճանաչելն է, նրանց կողմից իրենց արածները ընդունելը: Եվ ձեռնարկել հաջորդ քայլը՝ փոխհատուցում այն ամենի, ինչ հասնում է մեզ՝ որպես զոհերի»:

Իր կարիերայի մեծ մասը, Հայ համայնքի պատմության ճանաչմանը նվիրելով, նա ասում է. «Նորից ու նորից այս օրինագծերի առաջ քաշելը մի փոքր հոգնեցնող է»:

Նա ընդգծել է, որ Հայկական համայնքը «Պետք է որոշի, թե ընդհանրապես ինչ է ուզում: Իմ ընտանիքը Մարաշում մեր հողի հետ կապված դեռ նպատակներ ունի: Սակայն մենք հաստատվել ենք Սփյուռքում»: Թինեկում Սուրբ անվան Հիվանդանոցի բուժքույրը ավելացրել է. «Ես չեմ ուզում հրաժարվել ամերիկյան իմ քաղաքացիությունից»:

Լսարանից մեկը կոչ է արել նրան պնդել նրան ԱՄՆ կողմից ճանաչման փաստը, նշելով, որ Բարաք Օբաման «երբեք չի հետևել» իր խոստմանը՝ որպես նախագահ օգտագործել Ցեղասպանություն եզրույթը՝ 1915-1918 թվականների իրադարձությունները նկատի ունենալով, ըստ էության, ինչպես նշում են քննադատները, ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ հարգանքից ելնելով:

Շորհոկյանը, ընդունելով այս ուղղումը, նշել է. «Ամոթ նրան»,- նկատի ունենալով Օբամային: Նա նշել է, որ որ շատ քաղաքական գործիչներ արդեն ստորագրել են պաշտոնական ճանաչումը: «12 տարի առաջ մենք Կոնգրեսին սովորեցրինք Հայոց Ցեղասպանության պատմությունը: Այսօր նրանք գիտեն, որ դա տեղի է ունեցել: Մեր հաղթանակը նրանում է, որ եթե մենք այսօր դա անենք, Թուրքիան էլ կանի: Բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել, սակայն երբ մենք փորձում ենք առաջ քաշել այս հարցերը, ընդամենը ներողություն ենք լսում»:

Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել համատեղել հունվարի 26-ին կայանալիք «Հիշողությունից պատմություն. Հոլոքոսթի դեմքերն ու ձայները» ցուցադրության տասներորդ տարեդարձի միջոցառման հետ՝ Greater MetroWest տարածքում բնակված կամ  բնակվող վերապրածների դեմքերով: Այս տարի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան հարգանքի տուրք մատուցելով, այն համալրվել է լրացուցիչ նյութով՝ «Ովքե՞ր են հայերը»: Բացօթյա միջոցառումը 2 անգամ հետաձգվել է վատ եղանակի պատճառով: Համատեղ ցուցադրությունը բաց կլինի Aidekman-ում մինչև ապրիլի 30-ը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ փաստաբան Ռաֆայել Լեմկինին՝ ԱՄՆ-ում լեհական հրեա ներգաղթյալին, ով ներմուծել է «Ցեղասպանություն» եզրույթը: Սարգսյանը շատերից առաջինն էր, ովքեր կոչ են անում Թուրքիային՝ գործողությունները ճանաչել որպես «Ցեղասպանություն»:

Իրեն Վարդան անվանած մի մարդ մեջբերել է Իսրայելի և Գերմանիայի հաշտեցման ժամանակ Էլլի Վիզելի արտահայտությունը. «Մտածեք, արդյո՞ք Իսրայելի հրեա ժողովրդի համար հեշտ է եղել սկսել Գերմանիայի հետ հաշտեցման բարենպաստ ժամանակաշրջան, մտածեք այդ մասին: Հրեաներն ու գերմանացիները կարող են համագործակցել պատմության «հումանիզացիայի» շրջանակներում: Եթե մենք կարողանանք դա անել, ուրիշներն էլ կկարողանան»:

Նա շարունակել է. «Սակայն այստեղ ես մի խնդիր ունեմ»: Հայերն ակնկալում են «Հաշտվել Թուրքիայի հետ: Սակայն ի տարբերություն Գերմանիայի, եթե մենք ներում ենք, մեկ ուրիշը պետք է ներողություն խնդրի: Մինչև օրս մենք դա չունենք»:

Շորհոկյանը կոչ է արել մարդկանց՝ գրել իրենց կոնգրեսական ներկայացուցիչներին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը լուծելու համար: Անմոռուկների սերմերի տուփերով զամբյուղները ներկայացվեցին որպես 1915 թվականի իրադարձությունների հիշատակի խորհրդանիշ:

Միջոցառման ժամանակ ընթերցվեցին նաև բանաստեղծ Դեբորա Գերիշի բանաստեղծությունները և Սուրբ Մարի հայկական եկեղեցու հոգևոր հայր տեր Առաքել Վարդազարյանի էկումենիկ աղոթքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment