Թբիլիսիում բացվել է հրեական կրթահամալիր
Հոդվածի առանցքում
- Կրթահամալիրը բացվել է անցած շաբաթ, այն մոտ 40.000 քմ է: Սեպտեմբերին այն իր դռները կբացի հրեական համայնքի 260 աշակերտի համար: Կազմակերպության նախագահ Միխայիլ Միրիլաշվիլին ներկայացրել է ծրագրի ընդհանուր գումարը՝ մոտ 2.2 միլիոն:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի հրեաները ներկա են գտնվել մայրաքաղաք Թբիլիսիում մեծ կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի տարածքն ամբողջությամբ տրամադրել է Վրաստանի կառավարությունը:
Կրթահամալիրը բացվել է անցած շաբաթ, այն մոտ 40.000 քմ է: Սեպտեմբերին այն իր դռները կբացի հրեական համայնքի 260 աշակերտի համար: Կազմակերպության նախագահ Միխայիլ Միրիլաշվիլին ներկայացրել է ծրագրի ընդհանուր գումարը՝ մոտ 2.2 միլիոն:
Թբիլիսիի միակ հրեական դպրոցը բացել էր Ռաբի Կազլովսկին 2004-ին: Այդ դպրոցում սովորում էր 24 աշակերտ, կից մանկապարտեզում կար 43 երեխա: 150 աշակերտ էլ հաճախում էր կիրակնօրյա դպրոց: Հիմա բոլոր աշակերտները կսովորեն նոր կրթահամալիրում:
Թբիլիսիում ապրում է մոտ 4000 հրեա: Կազլովսկին ասում է, որ այն կկանխի հրեաների ձուլումն այլ ազգերի հետ:
Սրանից բացի Միրիլաշվիլին և հրեական համայնքի այլ առաջնորդներ այցելել են Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ հանդիպումներ են ունեցել պետությունների ղեկավարների հետ ասելով, որ Իսրայելում իրենց դեսպանատունները Թել Ավիվից տեղափոխեն Երուսաղեմ: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի հետ, նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Միրիլաշվիլիի հետ բանակցություններ էր վարում նաև Հրեական համաշխարհային վեհաժողովի հիմնադիր Ռոբերտ Սինգերը և Եվրոասիական Հրեական Կոնգրեսի նախագահ Աերոն Ֆրենկելը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ