Արդյոք պատմական Հիսուսը գոյություն է ունեցել: Վկայությունը ոչինչ չի ապացուցում

Արդյոք պատմական Հիսուսը գոյություն է ունեցել: Վկայությունը ոչինչ չի ապացուցում

Հոդվածի առանցքում

  • Քրոսմանի կարծիքով, Հիսուսն իմաստուն է, Ռոբերտ Էյզենմանի կարծիքով՝ Հիսուսը հեղափոխական է, ըստ Բերտ Էրմանի` ապոկալիպտիկ մարգարե է:
  • Քիչ տեղեկություն կարելի է ստանալ մի քանի ոչ աստվածաշնչյան և ոչ քրիստոնեական աղբյուրներից: Դրանց թվում են հռոմեացի գիտնական Ժոզեֆուսը և պատմաբան Տացիտուսը: Սակայն այդ ձեռագրերն էլ հակասություններ են առաջացնում, քանի որ դրանք պահպանած քրիստոնյա դպիրներն, ակնհայտորեն, որոշ մասեր փոխել են:
  • Ոչ քրիստոնյա գիտնականներից միայն Բարթ Էրմանը և Մորիս Քեյսին վերջին շրջանում փորձել են ապացուցել Հիսուսի պատմական գոյությունը:

Ուշադրությանն արժանի

Հիսուսի պատմական գոյությունը կասկածելու հստակ պատճառներ կան

Արդյո՞ք Հիսուս Նազարեթցի անունով մարդ է քայլում երկրագնդի վրա: «Պատմական Հիսուսի» գոյության մասին քննարկումները տարաձայնություններ են առաջացրել հիմնականում աթեիստների շրջանում: Հավատացյալներին, ովքեր աջակցում են անհավատալի «Քրիստոսի հավատքին» (աստվածային Հիսուսի, ով քայլում է ջրի վրա), պետք չէ ներգրավել:

Բազմաթիվ աշխարհիկ գիտնականներ ներկայացրել են այսպես կոչված <<Պատմական Հիսուսի>> իրենց վարկածները և նրանցից շատերը, ինչպես նաև աստվածաշնչյան գիտնական Ջ.Դ. Քրոսմանը, <<ակադեմիական շփոթություն>> են առաջացնում: Քրոսմանի կարծիքով, Հիսուսն իմաստուն է, Ռոբերտ Էյզենմանի կարծիքով՝ Հիսուսը հեղափոխական է, ըստ Բերտ Էրմանի` ապոկալիպտիկ մարգարե է: Նոր Կտակարանի գիտնականները մի հարցում են միասնական, նրանք ընդունում են Հիսուսի պատմական գոյությունը: Բայց արդյո՞ք դա կարելի է կասկածել:

Առաջին խնդիրը, որի հետ բախվում ենք պատմական Հիսուսի մասին տեղեկություններ ստանալու ժամանակ, վաղ աղբյուրների բացակայությունն է: Առաջին աղբյուրներն անդրադառնում են միայն հորինված Քրիստոսին: Դրանք կազմվել են ենթադրյալ իրադարձություններից  տասնամյակներ հետո:

Քրիստոնյա հեղինակները ցանկացել են աջակցել քրիստոնեությանը, ինչն էլ հիմք է տալիս կասկածել նրանց: Ավետարանների հեղինակները չեն նշում իրենց անունը, չեն ներկայացնում իրենց մասնագիտությունը կամ հիմնարար աղբյուրների հետ ցույց չեն տալիս քննադատություն: Առասպելական և ոչ պատմական տեղեկություններով  լցված և ժամանակի ընթացքում շատ խմբագրված Ավետարանները չեն կարող համոզել քննադատներին վստահել նույնիսկ այնտեղ արված երկրային պնդումներին:

Ավանդական մեթոդները, որոնք օգտագործվում են Ավետարաններից մի կտոր ճշմարտություն կորզելու համար, շատ կասկածելի են: Ըստ խառնաշփոթության չափանիշի` հատվածը վավերական է համարվում, եթե շփոթեցնում է հեղինակին: Ցավոք, հաշվի առնելով այն ժամանակների քրիստոնեության և հուդայականության բազմազանությունը, (շատ բաներ չեն փոխվել), հեղինակների անանունությունը, անհնար է դառնում որոշել, թե ինչն է իսկապես շփոթեցնող, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ այն կարող է հետապնդել  որոշակի ավետարանական նպատակներ:

Արամեական համատեքստի չափանիշը նույնպես անօգուտ է: Հիսուսը և նրա ամենամոտ հետևորդներն, անշուշտ, առաջին դարում Հրեաստանի միակ արամեերեն խոսողները չէին: Բազմակի անկախ վկայության չափանիշն էլ  կարող է ճիշտ չօգտագործվել այստեղ, հաշվի առնելով, որ աղբյուրները անկախ չեն:

Պողոսի նամակները, որոնք ավելի վաղ են գրված, քան Ավետարանները, մեզ ոչ մի հիմք չեն տալիս հայտարարելու, որ Հիսուսը եղել է: Խուսափելով Հիսուսի երկրային իրադարձություններից և ուսմունքներից, Պողոսը միայն նկարագրում է իր <<Երկնային Հիսուսին>>: Նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում է Հարությունը և վերջին ընթրիքը, նրա նշած աղբյուրները Տիրոջ ուղղակի հայտնություններն են, իսկ անուղղակիորեն ներկայացնում է Հին Կտակարանի հայտնությունները: Իրականում Պողոսը բացառում է մարդկային աղբյուրները:

Կարևոր է նաև այն փաստը, որ մենք աղբյուրները չունենք. չկան Հիսուսի ականատեսներ ու նրա գոհությունը հաստատող վակայություններ: Մեր ձեռքի տակ եղածը Հիսուսի կյանքի ավելի ուշ նկարագրություններն են, այն էլ ոչ ականատեսների կողմից, իսկ նրանց մեծ մասն, ակնհայտորեն, կողմնակալ է:

Քիչ տեղեկություն կարելի է ստանալ մի քանի ոչ աստվածաշնչյան և ոչ քրիստոնեական աղբյուրներից: Դրանց թվում են հռոմեացի գիտնական Ժոզեֆուսը եւ պատմաբան Տացիտուսը: Սակայն այդ ձեռագրերն էլ հակասություններ են առաջացնում, քանի որ դրանք պահպանած քրիստոնյա դպիրներն, ակնհայտորեն, որոշ մասեր փոխել են: Այդ երկու հեղինակների գրածներն էլ կասկած են առաջացնում, քանի որ նրանք ծնվել են Հիսուսի մահից հետո, հետևաբար տեղեկությունները ստացել են քրիստոնյաներից:

Այստեղ տեղին է անդրադառնալ ագնոստիցիզմին և այդ հարցում օգնության է գալիս  անկախ պատմաբան Ռիչարդ Կարիերը: Նա պաշտպանում է այն տեսությունը, ըստ որի, հավատը Հիսուսի հանդեպ սկսել է որպես հավատ երկնային էակի հանդեպ, ում չար հոգիները սպանել են վերին տիրույթներում և այդ կերպարը ժամանակի ընթացքում պատմականացվել է:  Ամփոփելով Քարիերի 800 էջանոց աշխատությունը, պետք է նշել, որ այս և ավանդական տեսությունները, որտեղ Հիսուսը եղել է պատմական գործիչ և ժամանակի ընթացքում դարձել է առասպել:

Պետրոսն իր ուղերձում աջակցում է «երկնային Հիսուսի» տեսությանը, ըստ որի չար հոգիներն են սպանել Հիսուսին ու այդպես չէին վարվի, եթե իմանային, թե ով է նա: (Մարդասպանները ըստ Ավետարանների` դարձյալ կսպանեին  Հիսուսին, եթե իմանային, որ նրա մահը կփրկի իրենց և չար հոգիները կպարտվեն):

Այսպիսով, ինչ են ասում այս ամենի մասին հիմնական ուղղության (և ոչ քրիստոնյա) գիտնականները: Զարմանալիորեն շատ քիչ բան: Միայն Բարթ Էրմանը և Մորիս Քեյսին վերջին շրջանում փորձել են ապացուցել Հիսուսի պատմական գոյությունը: Ո՞րն է նրանց մեծ մասի որոշիչ կետը: Ավետարաններին ընդհանուր առմամբ կարելի է վստահել: Եվ դա այն դեպքում, երբ մենք անտեսում ենք բազմաթիվ հատվածներ, որոնք անվստահելի են, քանի որ վարկածներ են, որոնց հետևում գոյություն չունեցող աղբյուրներ են: Ո՞վ է ստեղծել այդ աղբյուրները, ե՞րբ , ի՞նչ են դրանք ասում: Արդյո՞ք դրանք հուսալի են:Արդոյք դրանք նախատեսված են ներկայացնել ճշգրիտ պատմական պատկերը, լուսավորել այլաբանությունը, թե զվարճացնել:

Էրմանը և Քեյսին, նույնիսկ նոր կտակարանի ցանկացած գիտնական, չի կարող պատասխանել այդ հարցերին: Հաշվի առնելով, գոյություն ունեցող աղբյուրների աղքատությունը և հիմնական բիբլիական պատմաբանների կիրառած դաժան մեթոդները, ամենայն հավանականությամբ, այդ հարցը երբեք  չի լուծվի: Այսպիսով, կան հստակ պատճառներ կասկածելու Հիսուսի պատմական գոյության, եթե չասենք, որ դա ուղղակի անհավանական է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment