Հիսուսի կնոջ եւ երեխայի մասին գիրքն ու դրա հետևում թաքնված հեղինակը

Հոդվածի առանցքում

  • Հիսուս Քրիստոսի մասին նոր աղմակահարույց գիրքը հիմնված է Բրիտանական գրադարանում հայտնաբերված 1500-տարվա Aramaic լեզվի ձեռագրի վրա:
  • Ըստ գրքի՝ գոյություն ունի գրավոր վկայություն իբր Հիսուս ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ եւ նրանք երեխաներ են ունեցել:
  • «Կորած Ավետարանը» շուտով կհայտնվի վաճառքում, գինը՝ 21.74 դոլարով:
  • Daily Mail-ը պնդում է՝ այն Հիսուսի կյանքի մասին մոտ 2000 տարվա պատմության մեծագույն հայտնությունն է:
  • Հեղինակներից Յակոբովիչին քննադատում են վաղ քրիտստոնեության տեսությունը հալածելու համար և մերժում են նրա տեսությունը:

Ուշադրությանն արժանի

Գրողները ցանկանում են խոսել Քրիստոսի մասին: Նրանք ուզում են ձեզ տեղեկացնել դարերի խորքում թաղված ապատեղեկատվության ու գաղտնի համաձայնության մասին, որ  Հիսուսը գաղտնի կին ուներ՝ Մարիամ Մագդաղենացին և նրանից ծնված երկու երեխա: Նրանք ուզում են հայտնել ձեզ, որ այս թեմայով իրենց գիրքը՝«Կորած Ավետարանը», շուտով վաճառքի կդրվի,  գինը՝21.74 դոլարով: Եթե ճիշտ է, հաղորդում է Daily Mail-իր թեժ ճեպագրում, «ապա  Հիսուսի կյանքի մասին մոտ 2000 տարվա պատմության մեծագույն հայտնությունն է»:

Իրոք որ: Եթե ճիշտ է:  Բայց արդյո՞ք սա ընդամենը  մարտական վիճակում գտնվող գիտաշխատողի  վերջին տեսությունն է:

Հիսուս Քրիստոսի մեծագույն գաղտնիքներից մեկի մասին գրված «Կոդ դա Վինչի»-ն (The Da Vinci Code) նպաստել է նորի գրքի ստեղծմանը: Այն հիմնվում է Բրիտանական գրադարանում հայտնաբերված 1500-տարվա Aramaic լեզվի ձեռագրի վրա: Հեղինակներն ասում են, որ այնտեղ Հիսուսի ընտանեկան կյանքի գաղտնիքները հասանելի են եղել ավելի քան մեկ դար:

«Այն, ինչից Վատիկանը վախենում էր, եւ այն, ինչ «Da Vinci Code»-ի հեղինակը՝ Դեն Բրաունը կասկածում էր, իրականացավ», _ այսպես է սկսվում գիրքը, որի հեղինակներն են  Յորքի համալսարանի (Կանադա), պրոֆեսոր Բարրի Վիլսոնը եւ վավերագիր Սիմխա Յակուբովիչին:

 «Գոյություն ունի գրավոր վկայություն, ըստ որի Հիսուսը ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ եւ նրանք երեխաներ են ունեցել … Բրիտանական գրադարանի փոշու մեջ կորած փաստաթուղթը մեզ տանում է դեպի Հիսուսի կյանքի անհայտ տարիները… Մեր բացահայտած փաստաթղթի համաձայն՝ Հիսուսն այդ տարիներին նշանվել է, ամուսնացել, սեռական հարաբերություններ ու երեխաներ ունեցել: Ուզում ենք հայտնել, որ մենք չենք հարձակվում որեւէ մեկի աստվածաբանական գիտելիքների վրա:Մենք պարզապես ներկայացնում ենք տեքստը »:

Կասկածելի համարվող տեքստը Զաքարիա Հռետորի (Zacharias Rhetor) «Եկեղեցական պատմությունն» է, որը գրվել է կենդանիների մշակված մաշկի վրա և Միացյալ Թագավորություն բերվել  1847թ. ին, երբ  բրիտանական  թանգարանը այն գնեց եգիպտական վանքից: Գիտնականները մանրամասն ուսումնասիրեցին փաստաթուղթն ու այն համարեցին  ոչ կարևոր:

Տարիներ առաջ, Վիլսոն ու Յակուբովիչին աչքի տակ անցկացրին փաստաթուղթը և սկսեցին կասկածել:  The Sunday Times-ը մեջբերում է Վիլսոնին, որը փաստաթուղթը նկարագրել է որպես «Բրիտանական թանգարանի թաքստոցում պահված հին սիրիական ձեռագիր … Գիտնականները դրա մասին գիտեն գրեթե 200 տարի, սակայն չգիտեն՝  ինչ անել դրա հետ»:

Բայց այս հեղինակները, որոնք չորեքշաբթի Բրիտանական գրադարանում պատրաստվում են պատասխանել հարցերին, գիտեն:

Նրանք պնդում են, որ տեքստը կոդավորված է: Խոսվում է Հովսեփ անունով մեկի մասին, որը շատ նման է Հիսուսին: «Նա էլ է ներկայացված որպես Փրկիչ»,_  գրում է գիրքը: «Հիսուսի պես, Հովսեփը մահացել է ու վերակենդանացել, իր գործունեությունը համեստ է սկսել, բայց վերջում իրեն թագավոր է հռչակել»:

Այսպիսով, նրանք պնդում են, որ  տեքստում Հովսեփն իսկապես Հիսուսն է: Հեղինակները գրում են, որ այդ Հովսեփը կին է ունեցել Ասենեթ անունով: Նա ներկայացվում է որպես Մարիամ Մագդաղենացին: Ձեռագրի անհայտ հեղինակը Ասենեթին, որն ամենայն հավանականությամբ հենց Մարիամ Մագդաղենացին է, այնպես է ներկայացրել, որ ընթերցողները հեշտությամբ հասկանան՝ ում մասին է խոսքը:

Գրքի ենթադրյալ տվյալները, սակայն, ներկայացնում են պատմության միայն մի մասը: Յակոբովիչին, որը հայտնի է աստվածաբական միջավայրում, արդեն ենթարկվել է քննադատության վաղ քրիտստոնեության տեսությունը հալածելու համար և շատ գիտնականներ մերժել են նրան:

Տարաձայնությունները վերաբերում են Հիսուսի կյանքի ուսումնասիրությունների շուրջ ստեղծված դավադրությանը, ներկայացնելով մի կողմից տարածված ու արմատավորված ուսմունքի, որը մեծ վճարումների հնարավորություն ունի և սահմանափակ ակադեմիական ուսումնասիրությունների կողմնակիցների քաշքշուկը:

2002 թ., Յակոբովիչին՝ կանադացի ռեսժսորը, որ ուսումնասիրում է աստվածաշնչյան հնագիտությունը, վավերագրական ֆիլմ է նկարահանել, որտեղ բարձր է գնահատել կարևոր մասունքը՝ Ջեյմսի աճյունասափորը, ինչն իբր ապացուցում է, որ Հիսուսն ընտանիք ուներ:  Time-ը հաղորդում է, որ հետագայում Discovery Channel–ը այն ճանաչել է 10 լավագույն գիտական խաբեություններից մեկը: Իսկ հեղինակը դատապարտվել է փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:  Իսրայելցի հնէաբանները Միացյալ նահանգներում դատարանի միջոցով աճյունասափորը համարեցին խաբեություն:

«Դա աճպարարություն է, եւ այդ տղաներին կհարստացնի», 2007 թվականին The Washington Post-ին է ասելԱրիզոնա համալսարանի հնագետ Ուիլյամ Գ.Դևերը:«Եւ դա կմտահոգի միլիոնավոր անմեղ մարդկանց, քանի որ նրանք բավարար գիտելիքներ չունեն, որպեսզի կարողանան փաստը տարբերել ստից»:

Յակոբովիչին շարունակել է գրել այլ գործեր, որոնք չէին ընդունվում  որպես ճշմարտություններ: Դատարանում քննվեց շատ խճճված մի գործ, որտեղ Յակոբովիչին դատվում էր զրպարտության համար: Time-ին տված հարցազրույցում նա կատաղած էր. «Նա արդարացի մեկնաբանության սահմանից անցավ բացահայտ զրպարտության: Նա ինձ բազմիցս մեղադրել է բանավոր և գրավոր հնագիտությունը կեղծելու համար»:

Դյուկի, Կոլումբիայի և  Թել Ավիվի համալսարանների մի խումբ գիտնականներ 2008 թ., համատեղ նամակ գրեցին, որտեղ նշեցին՝ կասկածում են Talpiot գերեզմանի հետ կապված նրա աշխատանքը, որտեղ Յակոբովիչին հայտարարում է, որ Հիսուսն ընտանիք է ունեցել:  Նամակը ստորագրել են 17 գիտնականներ: Նրանք Յակոբովիչիի աշխատանքը համարում են վիճելի և դատարանով վիճարկել են նրա գնահատականը, ըստ  որի իբր հնագետներից մեկի այրին պաշտպանել է մասունքների մասին իր պնդումները:

 «Մենք ցանկանում ենք բողոքել զանգվածային լրատվամիջոցներում համաժողովի թեմաների աղավաղման դեմ », – ասվում է նամակում: «Եվ որպեսզի պարզ դառնա, որ գիտնականների մեծամասնությունը…կամ  մերժում է Talpiot շիրմաքարը Հիսուսի ընտանիքին պատկանելու փաստը  կամ այդ պնդումը համարում է չհիմնավորված»:

Այսպիսով, ի՞նչ կասեք այս վերջին դեպքի մասին: «Դա մեծ անհեթեթություն է», Sunday Times- ին ասել է  Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիարմեյդ Մաքքալոքը: «Ես շատ զարմացած եմ, որ Բրիտանական գրադարանը այդ հեղինակներին տեղ է հատկացնում»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment