Սարսափ Երուսաղեմում

Սարսափ Երուսաղեմում

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի 4 հավատացյալի սպանությունը Իսրայելի քաղաքացիների վրա ամենամահաբեր հարձակումն էր վերջին 3 տարվա մեջ:
  • Սպանվածները ներգաղթյալներ էին և ունեին երկքաղաքացիություն. մեկը բրիտանական, երեքը՝ ամերիկյան:
  • Իսրայելցի ու պաղեստինցի համայնքները փակված են ատելության ու անհուսալիության շրջանակում:
  • Կայունության հնարավորությունները, առավել ևս՝ վերջնական խաղաղությունը, անհնար են թվում:

Ուշադրությանն արժանի

Հնարավոր չէ հասկանալ 4 մարդու, այդ թվում՝ 3 ռաբբիների սպանությունը, Արևմտյան Երուսաղեմի հարևանությամբ գտնվող սինագոգի համալիրում երեքշաբթի:

Նրանք քաղաքացիներ էին, զինված չէին ու աղոթում էին, երբ 2 պաղեստինցի՝ Արևելյան Երուսաղեմի բնակիչներ, արյունալի վայրագության գնացին՝ ատրճանակով, դանակներով ու կացնով զինված, մինչև որ սպանվեցին փոխհրաձգության ժամանակ: Իսրայելցի 2 ոստիկան ևս վիրավորվեց փոխհրաձգության ժամանակ, նրանցից մեկը հետո մահացավ ստացած վնասվածքներից:

Այս սարսափելի իրողությունը ողբերգություն է հարձակման զոհ դարձած հավատացյալների ընտանիքների համար: Բոլորն էլ ներգաղթյալներ էին և ունեին երկքաղաքացիություն. մեկը բրիտանական, երեքը՝ ամերիկյան: Բայց դա նաև ողբերգություն է բոլոր իսրայելցիների ու պաղեստինցիների համար: Երկու համայնքները փակված են ատելության ու անհուսալիության շրջանակում, որտեղ կայունության հնարավորությունները, առավել ևս՝ վերջնական խաղաղությունը, անհնար են թվում:

Սա Իսրայելի քաղաքացիների վրա ամենամահաբեր հարձակումն էր վերջին երեք տարվա մեջ և վատագույնը՝ Երուսաղեմում՝ սկսած 2008 թվականից: Բայց այն նաև բռնության ահագնացող ալիքի մի մասն է, որ ընթանում է Հին քաղաքի սուրբ վայրում, որը մուսուլմանների շրջանում հայտնի է որպես Ազնիվ սրբավայր, իսկ հրեաների շրջանում՝ Տաճարային լեռ:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը պետքարտուղար Ջոն Քերիի դրդմամբ ասել է. «Մենք դատապարտում ենք հավատացյալների սպանությունները Երուսաղեմի սինագոգում և դատապարտում ենք բռնության ակտը՝ անկախ դրա աղբյուրից»: Դա, ըստ երևույթին, առաջին անգամն էր, որ նա դատապարտեց պաղեստինցիների հարձակումները վերջին օրերին:

Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ ռազմական խմբավորումը իր վրա վերցրեց այս հարձակման պատասխանատվությունը, որը շատերը տոնեցին Գազայում ու Արևմտյան ափին: Որպես քաղաքական առաջնորդ՝ Աբբասը պարտավոր է բարոյական գործ կատարել և նշել, որ նման վայրագությունն ու անմարդկայնությունը կարող է միայն խայտառակություն լինել պաղեստինցի ժողովրդի համար:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment