Je Suis Charlie

Հոդվածի առանցքում

  • Աշխարհը պետք է տեր կանգնի ազատությանը, ազատ խոսքին: Ազատություն՝ սովորական և պարզ: Պատմությունը ապացուցել է, որ ազատության մերժումը մեծագույն խոչընդոտն է մեր զարգացման որպես մարդկային արարածներ: Ամենամեծ ազատությունն, որ մենք ունենք, դա ճշմարտության փնտրումն է:
  • Երգիծաբանները ծառայություն են մատուցում աշխարհին և օգտագործելով իրենց գրիչները՝ պատկերում են, ոչ թե այն ինչ տեսնում ենք թղթի վրա, այլ մեր ուշադրությունն են կենտրոնացնում մեզ հուզող լուրջ խնդիրների վրա, հաճախ շատ հեռու, հաճախ շատ մոտ և ստիպում մեզ գործել, քանի որ այլ կերպ մենք, որպես մարդ, չենք արձագանքի այդ խնդիրներին:
  • Ոչ մի մշակույթ սուրբ չէ: Ոչ մի կրոնական մշակույթ սուրբ չէ: Սուրբ իրականությունը, ինչը մենք պետք է պահպանենք և երբեք չդադարենք պաշտպանելուց, դա յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն է: Մեր արժանապատվությունը դա մեր ծայրահեղ դրսևորումն է, թե ովքեր ենք մենք, որպես մարդկային արարածներ:

Ուշադրությանն արժանի

Ըստ Հայր Ջոն Վոլշի

8 հունվարի, 2015 թ.

Աշխարհը պետք է տեր կանգնի ազատությանը, ազատ խոսքին: Ազատություն՝ սովորական և պարզ: Պատմությունը ապացուցել է, որ ազատության մերժումը մեծագույն խոչընդոտն է մեր զարգացման որպես մարդկային արարածներ: Ամենամեծ ազատությունն, որ մենք ունենք, դա ճշմարտության փնտրումն է: Ճշմարտությունը ստիպում է լինել ազատ: Ո՞րն է ճշմարտությունը Je Suis Charlie (ֆրանսերեն թարգմանություն- Ես Շարլին եմ):

Չնայած նրան, որ մենք ձգտում ենք բացարձակ ճշմարտությանը, այն բացարձակ չէ: Այն կապված է իրադարձությունների և հանգամանքների հետ, ուր մենք փնտրում ենք ճշմարտություն: Դա իրավիճակային չէ, բայց գտնվում է ժամանակի և տարածության մեջ, ուր ձգտում է ճշմարտությունը:

Charlie Hebdo-ի դեպքում մարդիկ օգտագործում են իրենց գրիչները որպես երգիծաբաններ և պատկերում ծաղրանկարներ՝ կատակելով մարդկանց և իրադարձությունների վրա, որոնք կարող են դիտարկվել ծայրահեղ և արթնացնել մարդկանց, ովքեր շատ գոհ են ստատուս քվոյից:

Ճշմարտությունն այն է, որ մարդկությունը ինքնագոհ է ու անտարբեր այն տեղի ունեցած սարսափների նկատմամբ, որոնք մարդկությունը չի էլ կարող պատկերացնել: Մենք լուռ մնացինք ի դեմս հրեական Հոլոքոստի, Հայոց Ցեղասպանության, Ռուանդայում իրականացված ցեղասպանության: Մենք լուռ էինք նաև աղջիկներին կրթելու Հարցում մինչև չկրակեցին Մալալայի գլխին: Ես համարում եմ այս ամենը ծայրահեղ:

Արդյոք ծայրահեղ չէ՞ տառապանքը սովից, տեղահանությունից և 52 միլիոն փախստականներից մեկը լինելուց, ովքեր փնտրում են ապահով վայր ապրելու համար: Արդյոք ծայրահեղ չէ՞ ցուրտը հենց այստեղ Հյուսիսային Ամերիկայի շատ քաղաքներում անօթևանների համար:

Երգիծաբանները ծառայություն են մատուցում աշխարհին և օգտագործելով իրենց գրիչները՝ պատկերում են, ոչ թե այն ինչ տեսնում ենք թղթի վրա, այլ մեր ուշադրությունն են կենտրոնացնում մեզ հուզող լուրջ խնդիրների վրա, հաճախ շատ հեռու, հաճախ շատ մոտ և ստիպում մեզ գործել, քանի որ այլ կերպ մենք, որպես մարդ, չենք արձագանքի այդ խնդիրներին:

Այն երգիծաբանը, ով պատկերել էր կղերականին, արել է դա, քանի որ կրոնը չի կարողացել կրկին ու կրկին դառնալ ինքնաքննադատ: Ցանկացած կրոն, որը հանդուրժում է որևէ ձևի սպանություն ցանկացած պատճառով, պետք է լինի ինքնաքննադատ և փորձի անել ամեն ինչ, որպեսզի վերամեկնաբանի իր «սուրբ» դրույթները՝ ամբողջությամբ ոչնչացնելով ցանկացած ակնարկ սպանության ու անհանդուրժողականության վերաբերյալ: Տեքստերը սրբագիր են, երբ դրանց քարոզած ճշմարտությունը բերում է բարօրություն մեր աշխարհում և բարօրություն մարդկության համար:

Ոչ մի մշակույթ սուրբ չէ: Ոչ մի կրոնական մշակույթ սուրբ չէ: Սուրբ իրականությունը, ինչը մենք պետք է պահպանենք և երբեք չդադարենք պաշտպանելուց, դա յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն է: Մեր արժանապատվությունը դա մեր ծայրահեղ դրսևորումն է, թե ովքեր ենք մենք, որպես մարդկային արարածներ: Փարիզի կոտորածը փորձում է ժխտել կարիքը նայելու ինքներս մեզ հայելու մեջ և հասկանալու, թե ովքեր ենք մենք իրականում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment