Քուշների հարցազրույցը ռուսական միջամտության մասով նոր վախեր է արթնացրել

Քուշների հարցազրույցը ռուսական միջամտության մասով նոր վախեր է արթնացրել

Հոդվածի առանցքում

  • Սամ Վինոգրադը, որը նույնպես աշխատել է Օբամայի ազգային անվտանգության խորհրդի կազմում, CNN-ին ասել է. «Ջարեդ Քուշները այդ հարցազրույցի ժամանակ իր ճակատին պարզապես ամրացրեց վաճառվում է նշանը: Դա իսկապես ուղերձ էր Ռուսաստանին և ցանկացած այլ օտարերկրյա դերակատարի, որ Ջարեդ Քուշները կարող է բիզնեսի համար բաց լինել 2020 քարոզարշավի շրջանում»:

Ուշադրությանն արժանի

Ջարեդ Քուշների հարցազրույցը, որում նա ասաց  չգիտի, թե արդյոք կտեղեկացնի ՀԴԲ-ին, եթե նորից Ռուսաստանը փորձի գաղտնի կերպով կապի դուրս գալ իր հետ, նորից բարձրացրեց Սպիտակ տան անվտանգության հետ կապված հարցեր:

Հայտարարութունն արվել է HBO-ին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում Քուշները անպատրաստ էր թվում մի շարք հարցերի համար, այդ թվում հարցն էր, թե արդյոք իր աները՝ Դոնալդ Թրամփը, ռասիստ է:

Այնուամենայնիվ, պատասխանները, որոնք առավել շատ ուշադրության արժանացան, հնչել են հարցազրույցի այն հատվածին, որը նվիրված էր Թրամփի քարոզարշավի կազմակերպիչների և Կրեմլի հետ կապեր ունեցող իրավաբանի միջև 2016-ի հունիսին կայացած հանդիպմանը:

Հարցը, թե երբ թշնամական ուժը կապ հաստատեց, ինչու նա անմիջապես չդիմեց ՀԴԲ-ին, Քուշներին ստիպեց պաշտպանվող:

«Ձեզ իմ տեղը դրեք: Ես երեք ընկերություն եմ ղեկավարում, օգնում եմ քարոզարշավը իրականացնել: Եվ նամակ եմ ստանում, որում ասում է, որ 3-ին նախատեսված հանդիպումը կկայանա 4-ին: Եվ գրողը տանի ես չգիտեի, թե ինչ հանդիպման մասին է խոսքը», – ասել է Քուշները:

Նա պնդել է՝չգիտեր, որ հանդիպումը կազմակերպվում էր  Trump Tower-ում, ռուսաստանյան աղբյուրից տեղեկությունները ստանալու համար, նույնիսկ այն բանից հետո, երբ նշվեց, որ հանդիպման մասին էլեկտրոնային փոստի մեջ «Ռուսաստան – Քլինթոն – մասնավոր և գաղտնի» նշումը  կար:

«Օրական 250 նամակ եմ ստանում: Ուղղակի կարդացի, որ հանդիպումը ժամը 4-ին է և այնտեղ գնացի ժամը 4-ին», – ասել է Քուշները:

Նա չկարողացավ բացատրել, թե ինչու է նման զբաղված գործարարը կեսօրվա կեսին հանդիպման գնացել, առանց իմանալու, թե ինչ հանդիպում է:
Քուշներին նաև հարցրել են. «Կդիմեի՞ք ՀԴԲ-ին, եթե դա նորից տեղի ունենա»:

«Չգիտեմ: Դժվար է հիպոթետիկ խոսելը, բայց իրականությունն այն է, որ մենք ոչինչ չենք ստացել այդ հանիդպումից», – ասել է նա:

Ենթադրությանը, որ նա կարող է չհայտնել իր հետ կապի դուրս գալու մասին, նույնիսկ իմանալով, որ դա կարող է հակասական և անվտանգության ենթատեքստ, զարմացրեց նախկին պաշտոնյաներին, որոնք ստիպված էին անցնել խստացված ստուգման ընթացակարգերով:

«Սա ցույց է տալիս մեր իրավական համակարգի ընկալման բացակայությունը, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին: Չզեկուցելը անվտանգության կանոնների հստակ խախտում է», – ասել է Օբամայի նախագահության շրջանում Սպիտակ տանն աշխատած  Բրեթ Բրուենը:

Սամ Վինոգրադը, որը նույնպես աշխատել է Օբամայի ազգային անվտանգության խորհրդի կազմում, CNN-ին ասել է. «Ջարեդ Քուշները այդ հարցազրույցի ժամանակ իր ճակատին պարզապես ամրացրեց վաճառվում է նշանը: Դա իսկապես ուղերձ էր Ռուսաստանին և ցանկացած այլ օտարերկրյա դերակատարի, որ Ջարեդ Քուշները կարող է բիզնեսի համար բաց լինել 2020 քարոզարշավի շրջանում»:

Թրամփը հրամայել է Քուշներին տրամադրել անվտանգության ստուգման գաղտնիության բարձր մակարդակ, փոխելով իր ադմինիստրացիայի պատասխանատու պաշտոնյաների որոշումները, որոնց մտահոգում էին Քուշների գործնական հանդիպումները:

Քուշները ակտվ պաշտպանեց նախագահին, հատկապես երբ նրան մեղադրեցին ռասիզմի մեջ:

«Հետադարձ հայացք նետելով պարզ է դառնում, թե ինչու է Ջարեդ Քուշները հազվադեպ հարցազրույցներ տալիս», – ասել է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Դանիել Դրեզները: «Քաղաքական տեսանկյունից դա աղետ էր: Նա կարծես անպատրաստ էր թվում … և պատասխանները ծիծաղելի էին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment