Ջարեդ Քուշները պաղեստինցի ղեկավրներին անվանել է հիմարներ՝ նշելով, որ փախստականները պետք է մնան իրենց տեղում
Հոդվածի առանցքում
- Քուշները նշել է, որ Պաղեստինյան ղեկավարները «ռազմավարական սխալ» են գործում `ընտրելով չմասնակցել և չքննարկել մի ծրագիր, որը, ինչպես նա ընդգծում է, ուղղված է պաղեստինցիների բարգավաճմանը:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ Թրամփի ղեկավարությունը նոր քայլեր է ձեռնարկելու հաջորդ շաբաթ՝ կապված իր իսրայելա-պաղեստինյան խաղաղության պլանի ապագայի հետ:
Քուշները հայտարարել էր ծրագրի մասին անցյալ շաբաթ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հրավիրված «Խաղաղությունից բարգավաճում» համաժողովին հետևող լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփի փեսան հնարավորություն չկորցրեց նաև քննադատելու պաղեստինյան ղեկավարությանը, որը հրաժարվում է համաժողովին մասնակցելուց `արոշումը անվանելով « հիստերիկ և հիմար », ըստ Axion- ի հրապարակած տեղեկության:
Քուշները նշել է, որ Պաղեստինյան ղեկավարները «ռազմավարական սխալ» են գործում `ընտրելով չմասնակցել և չքննարկել մի ծրագիր, որը, ինչպես նա ընդգծում է, ուղղված է պաղեստինցիների բարգավաճմանը:
Սակայն նա ասել է, որ «դուռը միշտ բաց է պաղեստինյան ղեկավարության համար»՝ ավելացնելով. «Եթե դադարեն խենթ բաներ ասել և ներգրավվեն, նրանք կտեսնեն, որ այստեղ կա հնարավորություն»: Մենք հարգում ենք նախագահ Աբբասին և կարծում ենք, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել, և մենք ուզում ենք օգնել նրան դա իրականցնելու »:
«Խաղաղությունից բարգավաճում» կոնֆերանսի ժամանակ Թրամփի վարչակազմը կենտրոնացել է խաղաղության պլանի տնտեսական մասի վրա, իսկ աշխարհի մնացած մասը, ինչպես նշում է Աքսիոն, ցանկանում էր տեսնել, թե ինչպիսի քաղաքական նախաձեռնություն է դա լինելու:
«Հաջորդ շաբաթ մենք կհրապարակենք, թե ինչ քայլեր կձեռնարկենք, և մենք կշարունակենք առաջ շարժվել», – ասել է Քուշները CNN- ին տված հարցազրույցում:
Թեև նախագահի ավագ խորհրդականը մնում է ամուր կանգնած քաղաքական պլանի հարցում, նա կարծես թե ենթադրում է, որ տեղահանված պաղեստինցի փախստականները կարող են ավելի լավ պայմաններում ապրել այն երկրներում, որտեղ նրանք ապրում են:
Համեմատելով հրեա և պաղեստինցի փախստականներին ՝ Քուշները նշել է, որ «հրեա փախստականները ներգրավվել են « տարբեր տեղերում », իսկ «արաբական աշխարհը ժամանակի ընթացքում այդպես էլ շատ (պաղեստինցի) փախստականներ չի ներգրավվել »:
Լիբանանում բնակվող պաղեստինցի փախստականների մասին խոսելիս, որտեղ նրանց հիմնականում մերժում են տրամադրել քաղաքացիություն, Քուշները նշեց, որ փախստականների ճամբարներում բնակվող պաղեստինցիների համար անհրաժեշտ է գտնել «ուղիներ իրենց ավելի շատ իրավունքներ տրամադրելու և ավելի լավ կյանք» ապահովելու համար:
«Լիբանանի ժողովուրդը ցանկանում է կարգավորված տեսնել փախստականների խնդիրը, որը արդարացի է», – ասաց նա:
Պաղեստինցիները պարզ ակնարկել են, թե ինչպե են տեսնում իրենց ապագան: Բոլոր նրանք, ովքեր փախել են կամ ստիպված են եղել լքել իրենց տները` իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով, ինչպես նաև նրանց սերունդները, պետք է ունենան վերադառնալու իրավունք, որը Իսրայելը բազմիցս մերժել է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ