Ինչպես է Ճապոնիան վերաբերվում ջանասիրաբար աշխատողներին
Հոդվածի առանցքում
- Հունվարի 26-ի խորհրդարանի նիստին ներկայացված օրենսդրության նպատակն է օգնել, որպեսզի աշխատողները հանգստանան, ինչի կարիքն ունեն: Գործատուներն իրավական պատասխանատվություն են կրելու ապահովել աշխատողներին իրենց հասանելիք հանգիստը:
- Աշխատանքով տարված ապրելակերպը և դրա հետ կապված երեխաներ ունենալու զույգերի դժկամությունը, վաղուց համարվում է ծնելիության նվազման պատճառ, ինչը լուրջ վտանգ է աշխարհի երրորդ ամենամեծ տնտեսության համար: Բառի բուն իմաստով մինչև մահ աշխատելը այնքան տարածված ողբերգություն է, որ արդեն ստեղծվել հատուկ բառ՝ «karoshi», մահ, որը աշխատանքի գերծանրաբեռնվածության հետևանք է:
- Ճապոնացիները պետք է իրենց հանգիստն օգտագործեն հիվանդ օրերի համար, թեև առանձին օրենքով լուրջ հիվանդանալու դեպքում նրանք կարող են ստանալ իրենց աշխատավարձի երկու երրորդը և լրացուցիչ հանգստյան օրեր:
- Նոր օրենքով աշխատանքային ժամերն ավելի ճկուն կլինեն, այն կխրախուսի ծնողներին ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ , օրինակ, ամառային ամիսներին, երբ դպրոցները փակ են: Չնայած Ճապոնիան հայտնի է լարված աշխատանքային օրակարգով, այն նաև հայտնի է անարդյունավետությամբ ու բյուրոկրատիայով:
- Աբեն, որը նույնպես երկար արձակուրդ չի անցկացրել, նշել է փոփոխության անհրաժեշտությունը: Նա ասել է, որ Ճապոնիայի աշխատանքային էթիկան «մի մշակույթ է, որն անհիմն խրախուսում է աշխատանքային երկար ժամերը»:
Ուշադրությանն արժանի
Ճապոնացի աշխատողները հազվադեպ են օգտագործում իրենց հատկացված հանգստյան օրերի նույնիսկ կեսը:
ՏՈԿԻՈ – Քոլեջի կրթություն և շահավետ աշխատանք ունեցող 36-ամյա Էրիկո Սեկիգուցիի հետ շատերը կցանկանային ընկերություն անել, ժամադրել քաղաքում կամ քաղաքից դուրս որևէ հանգստավայրում: Բայց նա աշխատում է Ճապոնիայում, որտեղ չափից շատ աշխատասիրությունից դժվարությամբ են հրաժարվում:
Սեկիգուցին խոշոր առևտրային ընկերությունում աշխատում է 14 ժամ, այն ներառում է նաև վաղ առավոտյան ու աշխատանքից հետո հանդիպումները: Չնայած հոգնածությանը, նա անցյալ տարի օգտագործել է 20 վճարովի արձակուրդային օրերից միայն ութը: Ընդ որում վեց օրը նա հիվանդ է եղել:
«Ոչ ոք չի օգտագործում իր հանգստյան օրերը», – ասել Սեկիգուցին, որը զբաղվածության պատճառով իր հարցազրույցը The Associated Press-ի հետ տեղափոխել էր մի քանի անգամ, մինչև կարողացավ դուրս պրծնել գրասենյակից:
Կառավարությունը ցանկանում է փոխել այդ ամենը:
Հունվարի 26-ի խորհրդարանի նիստին ներկայացված օրենսդրության նպատակն է օգնել, որպեսզի աշխատողները հանգստանան, ինչի կարիքն ունեն: Գործատուներն իրավական պատասխանատվություն են կրելու ապահովել աշխատողներին իրենց հասանելիք հանգիստը:
Ճապոնիան երկար տարիներ է ուսումնասիրում այս օրենսդրությունը: Խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ վախենում են, որ հանգստյան օրեր վերցնելով կարժանանան իրենց գործընկերների բացասական արձագանքին: Սա իրական մտահոգություն է կոմֆորմիստական մշակույթում, որը գնահատում է արժեքների ներդաշնակությունը:
Ի վերջո, Ճապոնիայում, միայն թույլ, վախկոտ մարդիկ են օգտագործում իրենց բոլոր հանգստյան օրերը:
Տուժած աշխատողների մեծ մասը Սեկիգուցիի նման, «salarymen» կամ աշխատավարձով ապրող գրասենյակային աշխատողներ են:
Նրանք այնքան են նվիրված իրենց աշխատանքին, որ թվում է, թե տուն չեն գնում: Դա ունի իր սոցիալական հետևանքները: Սեկիգուցին, օրինակ, մտահոգված է, որ երբեք չի ամուսնանա, չի կարողանա նույնիսկ ընկեր գտնել, եթե նա նույն գրասենյակում չաշխատի: Նա ցանկանում է, որ ընկերությունները պարզապես որոշ ժամանակով փակվեն, որպեսզի աշխատողները կարողանան առանց խղճի խայթի հանգստյան օր վերցնել:
Աշխատանքով տարված ապրելակերպը և դրա հետ կապված երեխաներ ունենալու զույգերի դժկամությունը, վաղուց համարվում է ծնելիության նվազման պատճառ, ինչը լուրջ վտանգ է աշխարհի երրորդ ամենամեծ տնտեսության համար:
Բառի բուն իմաստով մինչև մահ աշխատելը այնքան տարածված ողբերգություն է, որ արդեն ստեղծվել հատուկ բառ՝ «karoshi», մահ, որը աշխատանքի գերծանրաբեռնվածության հետևանք է: Ըստ կառավարության, արտաժամյա աշխատանքի պատճառով տարեկան մոտ 200 karoshi մահ է գրանցվում, որն առաջանում է սրտի կաթվածից կամ ուղեղի անօթների արյան զեղումից: Գերծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ընկճվածության ու ինքնասպանության դեպքերը karoshi չեն համարվում:
Ճապոնական կառավարության տվյալով, քաղաքացիների շուրջ 22% -ը աշխատում է շաբաթական ավելի քան 49 ժամ, ամերիկացիների մոտ այն կազմում է 16%, ֆրանսիացիների ու գերմանացիների՝ 11 %: Հարավային կորեացիներն ավելի աշխատասեր են՝ 35%:
Ճապոնացի աշխատողներին հատկացվում է հանգստյան օրերի հազիվ կեսը, մեկ տարվա ընթացքում անձին հասնում է միջինը ինը օր հանգիստ:
Ճապոնացիները պետք է իրենց հանգիստն օգտագործեն հիվանդ օրերի համար, թեև առանձին օրենքով լուրջ հիվանդանալու դեպքում նրանք կարող են ստանալ իրենց աշխատավարձի երկու երրորդը և լրացուցիչ հանգստյան օրեր:
Դա նշանակում է, որ աշխատողները փրկում են արձակուրդի երկու կամ երեք օրը, չցանկանալով մրսածության կամ աննշան հիվանդությունների պատճառով տունը մնալ, ասել է Յու Վակեբեն, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից:
Վակեբեն ինքը ամսական 100 ժամից ավել է աշխատում և անցյալ տարի 5 ազատ օր է ունեցել, որից մեկը մրսածության համար: Նա կարողացել է արձակուրդն ընտանիքի հետ անցկացնել Հավայան կղզիներում: «Ըստ էության, աշխատողն իրավունք ունի վճարովի արձակուրդ վերցնել», – ասել է նա: «Բայց Ճապոնիայում շատ են կամավոր նվիրված աշխատողները»:
Երիտասարդներն, օրինակ, անհարմար են զգում իրենց ղեկավարից շուտ գնալ տուն: Արտաժամյա անվճար աշխատանքը կամ ծառայությունը տարածված է:
Նոր օրենքով աշխատանքային ժամերն ավելի ճկուն կլինեն, այն կխրախուսի ծնողներին ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ , օրինակ, ամառային ամիսներին, երբ դպրոցները փակ են: Չնայած Ճապոնիան հայտնի է լարված աշխատանքային օրակարգով, այն նաև հայտնի է անարդյունավետությամբ ու բյուրոկրատիայով: Հակառակ կասկածելի արդյունավետությանն ու արտադրողականությանը, հանուն թիմի աշխատողները շարունակում են երկար մնալ աշխատանքի վայրում:
Գիշերը Տոկիոյում կարելի է տեսնել մուգ կոստյումներով գրասենյակային աշխատողների, որոնք տուն գնալուց առաջ լիցքաթափվում են, պանդոկների մոտ գարեջուր են խմում, ուտում են ապխտած ձուկ ու ծիծաղում: Հարցրեք նրանցից ցանկացածին: Նրանք շատ հանգստյան օրեր չեն վերցրել: Մեկն էլ ասաց, որ անցյալ տարի 12 օր է հանգստացել և դա շատ էր:
Ոչ աշխատանքային օրերը հեշտ կլինի կարգավորել այն դեպքում, եթե վարչապետ Սինձո Աբեի հակագնանկումային քաղաքականությունը բարելավի տնտեսությունը, որը թուլացրեց յենը և հսկա արտահանողներին, ինչպիսին Toyota Motor Corp. է:
Գերծանրաբեռնվածության խնդիրն ավելի սաստկացավ վերջին երկու տասնամյակներին Ճապոնիայի տնտեսական լճացման պատճառով: Արագ գլոբալացվող տնտեսության մեջ մրցունակ լինելու համար տարածվեց էժան աշխատուժի օգտագործումը, մինչդեռ ընկերության հանդեպ հավատարմությունը պահպանվեց:
Աբեն, որը նույնպես երկար արձակուրդ չի անցկացրել, նշել է փոփոխության անհրաժեշտությունը: Նա ասել է, որ Ճապոնիայի աշխատանքային էթիկան «մի մշակույթ է, որն անհիմն խրախուսում է աշխատանքային երկար ժամերը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ