Ադրբեջանում բանտարկված ակտիվիստի առողջական վիճակն «անդառնալիորեն վատանում է»

Ադրբեջանում բանտարկված ակտիվիստի առողջական վիճակն «անդառնալիորեն վատանում է»

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանի առաջատար ակտիվիստ Լեյլա Յունուսը, ով դավաճանության մեղադրանքով բանտում է, վերջին 6 ամսվա ընթացքում կորցրել 16 կգ քաշ և նրա առողջական վիճակը անդառնալիորեն վատանում է: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նրա փաստաբանը:
  • Ոխերիմ թշնամի Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով 59-ամյա Յունուսը և նրա ամուսին Արիֆը անցյալ ամառ ձերբակալվեցին: Ակտիվիստի փաստաբանը հայտարարել է, որ սեպտեմբերին նրան ծեծել են ժամանակավոր մեկուսարանում: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հերքել է մեղադրանքը:
  • Ադրբեջանում անհամաձայնությունը հաճախ է հանդիպում կառավարության կոշտ արձագանքին: Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ 2013-ին Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով նախագահ ընտրվելուց հետո, կառավարությունը ուժեղացրել է ճնշումը ընդդիմադիրների վրա:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի առաջատար ակտիվիստ Լեյլա Յունուսը, ով դավաճանության մեղադրանքով բանտում է, վերջին 6 ամսվա ընթացքում կորցրել 16 կգ քաշ և նրա առողջական վիճակը անդառնալիորեն վատանում է: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նրա փաստաբանը:

«Բժիշկները ասում են, որ Լեյլա Յունուսը տառապում է լյարդի նեկրոզով»,- հայտնել է փաստաբան Էլչին Գամբարովը AFP-ն: «Իր ձերբակալման օրից նա կորցրել է ավելի քան 16 կգ (35 ֆունտ)», – ասել է նա՝ վկայակոչելով բժիշկներին:

Արտասահմանյան և տեղական բժիշկները, ովքեր հետազոտել են Յունուսին դեկտեմբերին և հունվարին, կարծում են, որ ախտանիշերը հաստատել են անդառնալի առողջական խնդիրները, ավելացրել է նա: Բեռլինյան Charite հիվանդանոցից բժիշկ Քրիստիան Վիթը, ով Յունուսին հետազոտել է անցյալ ամիս, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:

Ոխերիմ թշնամի Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով 59-ամյա Յունուսը և նրա ամուսին Արիֆը անցյալ ամառ ձերբակալվեցին: Ակտիվիստի փաստաբանը հայտարարել է, որ սեպտեմբերին նրան ծեծել են ժամանակավոր մեկուսարանում: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հերքել է մեղադրանքը:

Յունուսը Բաքվում ղեկավարում էր նախկին խորհրդային հանրապետության առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը, Հանուն խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը:

Իր աշխատանքի համար նա արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և համագործակցել է հայ ակտիվիստների հետ, որոնք երկու երկրների հաշտեցում են քարոզում, ինչն արգելափակված է Լեռնային Ղարաբաղի համար տասնամյակներ տևած հակամարտության պատճառով:

Ադրբեջանում անհամաձայնությունը հաճախ է հանդիպում կառավարության կոշտ արձագանքին: Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ 2013-ին Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով նախագահ ընտրվելուց հետո, կառավարությունը ուժեղացրել է ճնշումը ընդդիմադիրների վրա: Արևմտյան կառավարություններն ու իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են Յունուսի հետապնդման առիթով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment