Մադոննայի երգերը ավելի քան 40 երկրներում iTunes-ի առաջին հորիզոնականում են

Մադոննայի երգերը  ավելի քան 40 երկրներում iTunes-ի  առաջին հորիզոնականում են

Հոդվածի առանցքում

  • Տոնական օրերին աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, Մադոննայի նոր երգերը iTunes-ում գրավելեն1-ին հորիզոնականը: Այդ վեց երգերը Մադոննայի նոր թողարկվող «Rebel Heart» ալբոմից են:
  • «Rebel Heart»-ը վայրկյանապես պայթեցրեց սոցիալական մեդիան: Այս ալբոմը կթողարկվի 2015թվականի մարտին՝«Interscope Records»-ում:

Ուշադրությանն արժանի

Տոնական օրերին աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, Մադոննայի նոր երգերը iTunes-ում գրավելեն1-ին հորիզոնականը: Այդ վեց երգերը Մադոննայի նոր թողարկվող «Rebel Heart» ալբոմից են:

«Living for Love» երգը թոփ-ռեյտինգ ունի այս պահին ավելի քան քսան երկրում: «Material Girl»-ի մեկ այլ շլացուցիչ ձեռքբերում էր նաև այն, որ նրա վեց երգերն էլ iTunes-ում միաժամանակ մի քանի երկրների թոփ տասնյակում էին:

Վեց երգերը՝ «Living For Love»,«Devil Pray»,«Ghosttown»,«Unapologetic Bitch»,«Illuminati»և «Bitch I’m Madonna», հասանելի են միանգամից, երբ նախապատվիրում են«Rebel Heart»-ը՝ iTunes.com/Madonna:

Անակնկալ լուրը հայտնի դարձավ, երբ Մադոննան հանգստյան օրերին Instagram-ում տեղադրեցվեց երգերի լինքը՝ գրելով «Սուրբ ծննդյան նվեր» նրանց համար, ովքեր նախապատվիրել են նոր ալբոմը: Երկրպագուները անմիջապես անցել են iTunes և աշխարհում երգերը բարձրացրել են 1-ին հորիզոնական:

«Rebel Heart»-ը վայրկյանապես պայթեցրեց սոցիալական մեդիան: Այս ալբոմը  կթողարկվի 2015թվականի մարտին՝«Interscope Records»-ում: Պրոդյուսերներն են Մադոննան, Դիպլոն(“Living For Love,” “Bitch I’m Madonna,” “Unapologetic Bitch”), Քանյե Վեսթը (“Illuminati”), Բիլբորդը (“Ghosttown”), ԴիՋեյ Դահին և Բլուդ Դայըմընդսը(“Devil Pray”): Ալբոմը ձայնագրվել է Լոնդոնում, Լոս անջելեսում և Նյու Յորքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment