Սոցիալական նորարարությունների կիրառությունն ազդեցության համար. Հայաստանում առաջնային դարձնելով կրթությունը

Սոցիալական նորարարությունների կիրառությունն ազդեցության համար. Հայաստանում առաջնային դարձնելով կրթությունը

Հոդվածի առանցքում

  • -«Կրթություն Հայաստանը» անկախ ՀԿ, որը նպատակ ունի համագործակցել «Teach For All» գլոբալ ցանցի հետ:
  • «Կրթություն Հայաստան»-ի նպատակը պարզ է՝ բոլոր երեխաներին հնարավորություն տալ բացահայտելու իրենց ներուժը:
  • Ռազմավարությունը հասարակ է՝ Հայաստանից և Սփյուռքից հավաքել լավագույններին ու պայծառներին, որպեսզի այս երիտասարդ ուսուցիչները երկու տարում պարտավորվեն աջակցել Հայաստանում կրթական համակարգին՝ ավելացնելով բոլոր երեխաների հնարավորությունները:
  • Կրթության նախարարության հետ համագործակցության միջոցով մենք ձգտում ենք այս տեսլականը կյանքի կոչել 2015 թվականի սեպտեմբերին:

Ուշադրությանն արժանի

Կրթությունը երբևէ եղած առավել կարևոր առաջնահերթությունն է, որ պահանջում է և՛ ուսանողներից, և՛ ուսուցիչներից վիճարկել ստատուս-քվոն: Ամբողջ աշխարհում գոյություն ունի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների աճի միտումը: Ես, երբեմն, ծանրաբեռնված եմ լինում` սովորելու մասին սովորելով:

Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ականատես եղա, թե ինչպես է նոր կրթական նախաձեռնությունը սկսում գործել: Ես բախտ ունեցա շփվել «Կրթություն Հայաստան»-ի հիմնադիր Լարիսա Ռայանի հետ, ով ինձ սիրով ներկայացրեց իր հիանալի քաղաքն ու իր կազմակերպությունը: Այդ ժամանակ ես Երևանում բախտ ունեցա իմանալ «Կրթություն Հայաստան»-ի մասին Լարիսայի դրդապատճառների ու ամբողջ երկրի դպրոցներում զգալի ազդեցություն ունենալու նրա ձգտումների մասին: Ներկայացնում են մեր հարցազրույցը: Ես հույս ունեմ, որ ձեզ դուր կգա այն, ինչ Լարիսան պետք է ասի:

-Լարիսա՛, մի փոքր պատմեք ձեր և Հայաստանում ձեր կապերի մասին, խնդրում եմ:

-Ես ծնվել եմ Երևանում հայ մորից ու իռլանդա-ամերիկացի հորից: Երբ ես երեք ամսական եմ եղել, մեր ընտանիքը Կալիֆորնիա է տեղափոխվել, իսկ մի քանի տարի անց հորս աշխատանքի պատճառով Ռուսաստան ենք տեղափոխվել: Մոսկվայում ապրելու տասը տարիների ընթացքում իմ ընտանիքն ամեն ամառ տատիկիս էր այցելում Երևանում: Նա դասավանդում էր Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանում: Տատիկս ներկայացնում էր այն ամենը, ինչը ոգեշնչող էր Երևանի համար՝ նա էլեգանտ էր, առատաձեռն ու ինտելեկտուալ: Չնայած Ռուսաստանում մեծանալու հանգամանքին, ես իմ մանկությունը կապում էի Հայաստանի հետ:

– ի՞նչը ձեզ առաջ մղեց «Կրթութուն Հայաստան»-ը ստեղծելու հարցում :

-Ես այցելեցի Սբ. Նորբերտի քոլեջ, որը հումանիտար քոլեջ է Վիսկոնսին նահանգում, այնտեղ ես մասնագիտացա միջազգային բիզնեսի, ֆրանսերենի ու գրաֆիկական դիզայնի մեջ: Ես մարքեթինգի բնագավառում կարիերա պետք է ունենայի, բայց կյանքն ինձ այլ հունով տարավ: Քոլեջից իմ լավագույն ընկերն ինձ ասաց, որ նա ներառվել է «Teach For America» հետկրթական ծրագրի մեջ: Դրա նպատակն այն էր, որ պետք էր համախմբել երիտասարդ, առավել խանդավառ շրջանավարտների և նրանց երկրի առավել աղքատ դպրոցներ ուղարկել երկու տարի ժամկետով: Մոտիվացվելով նրա փորձով՝ ավարտելուց հետո ես միացա «Teach For America»-ին: Ես ուսուցանում էի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին Արիզոնա նահանգում՝ Ֆենիքսում: «Teach For America»-ում իմ երկամյա աշխատանքի ավարտից հետո դասարանային փորձիս իմաստը հիմնավորեց իմ նոր նպատակը:

Իմ ուսանողների կյանքի փոփոխությանն ականատես լինելը թույլ տվեց ինձ իրականացնել իմ սեփական առաջնահերթությունները: Քանի որ ես տեսել էի իմ ուսանողների հավատով ծաղկումն ու նրանց կյանքի փոփոխությունները դեպի լավը, ես զգացել էի իմ սեփական կյանքի փոփոխությունը: Դա Ֆենիքսի այդ երկու տարիների ընթացքում էր, երբ սկսեցի սինթեզել իմ կյանքի երկու մեծագույն կրքերը՝ կրթությունն ու Հայաստանը: Գործողությունները կուրսը ակնհայտ էր: 2013 թվականի հունվարին ես տեղափոխվեցի Հայաստան: Իմ տատիկն այլևս մեզ հետ չէր, հարաբերություններս հայրենիքի հետ առավել դժվար էին, ես երկրով հիացած չէի: Ինչևէ, ես տեղեկացված էի այն մասին, որ Հայաստանում հիասթափություն ու դժգոհություն է տիրում: Ես համոզված եմ, որ նպատակասլաց փոփոխությունը սկսվում է մեր դպրոցներից: Այս է պատճառը, թե ինչու ես որոշեցի ստեղծել «Կրթություն Հայաստան»-ը:

-Ի՞նչ նպատակ ունի «Կրթություն Հայաստան»-ը:

-«Կրթություն Հայաստանը» անկախ և ինքնուրույն հայկական ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպատակ ունի համագործակցել «Teach For All» գլոբալ ցանցի հետ: «Կրթություն Հայաստան»-ի նպատակը պարզ է՝ բոլոր երեխաներին հնարավորություն տալ բացահայտելու իրենց ներուժը: Ռազմավարությունը հասարակ է՝ Հայաստանից և Սփյուռքից հավաքել լավագույններին ու պայծառներին, որպեսզի այս երիտասարդ ուսուցիչները երկու տարում պարտավորվեն աջակցել Հայաստանում կրթական համակարգին՝ ավելացնելով բոլոր երեխաների հնարավորությունները: Կրթության նախարարության հետ համագործակցության միջոցով մենք ձգտում ենք այս տեսլականը կյանքի կոչել 2015 թվականի սեպտեմբերին:

larisa

-Որո՞նք են Հայաստանում կրթական ան հավասարության հիմնապատճառները:

-Հայաստանում կան բազմաթիվ ուսանողներ, որոնք այսօր չունեն հավասար կրթական հնրավորություններ իրենց սոցիալ-տնտեսական վիճակի, բնակության վայրի ու սահմանափակ սոցիալական շարժունակության պատճառով: Այս իրադրությունը բավականին մեծ խոչնդոտներ է ստեղծում երիտասարդ ուսանողների համար, ովքեր ցանկանում են հաջող կյանք ունենալ: Այս երևույթը Հայաստանի համար առավել դժվար է դարձնում ապրել մինչև ավելի լավ վաղվա օրվա տեսլականը:

Գլոբալ հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալ-տնտեսական անվահասարության և կրթության արդյունքների միջև ուղիղ կապ կա: Այս անհամաչափությունները առկա են Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում՝ Միացյալ Թագավորություն, Ռումինիա, Չինաստան, Բուլղարիա և այլն: Հայաստանի 11 մարզերում համալսարանական ընդունելության տեմպերի ամբողջական համեմատության միջոցով «Կրթություն Հայաստանը» բացահայտել է զգալի անհամապատասխանություն, որը կապ ունի մեր երիտասարդ քաղաքացիների կյանքի հետ:

-Որն է «Կրթություն Հայաստան»-ի նպատակները, քանի որ այն ձգտում է ընդլայնել կրթական հնարավորությունները:

-«Կրթություն Հայաստանը» անկեղծորեն հավատում է, որ երիտասարդ շրջանավարտները, ովքեր որպես երկրին ծառայելու միջոց իրենց ժամանակն ու ջանքերն են գործադրում մասնագիտություններ սովորեցնելու համար, կարող են Հայաստանի երեխաների համար ապահովել հաջողակ սերունդ մեծանալու հնարավորությունը: Մենք արտասահմանյան կրթության գաղափարի միակողմանի ներկրող կազմակերպություն չենք, մենք համոզված ենք, որ ծրագիրը կդառնա առաջատար ազգային ձգտում, որը կզարգացնի կրթական դեսպանների ծաղկուն ցանցը, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել իրենց երկրի ապագայի համար: Այս տեսլականով մենք հավաքում, սովորեցնում ու տեղավորում ենք երիտասարդ առաջնորդներին՝ ամբողջական աշխատաժամանակով սովորեցնելու համապատասխան իրենց մասնագիտության ու կրթությանը:

Մեր նպատակը Հայաստանի հետ զարգանալն է՝ ուսանողներին միջազգային ցանցի շրջանակներում աջակցելու միջոցով: Համապատասխանաբար, մեր երիտասարդ հետևորդները կսովորեցնեն պետության հանձնարարած կրթական ծրագիրը՝ գործարկելով առաջնորդական մոտեցումը, որտեղ առաջնահերթը հավատն է յուրաքանչյուր ուսանողի ներուժի հանդեպ: Երբ մեր ուսուցիչները կավարտեն իրենց երկու տարվա պարտավորությունը և նրանց շարքերը անընդհատ կլրացվեն նոր ընտրվածներով, նրանք կմիանան մեր շրջանավարտների ցանցին: Այս անհատները, իրենց հերթին, դառնում են ցկյանս համակիր հայկական կրթությանը գալիք սերնդի համար:

-Ինչպիսի առավելություններ եք ակնկալում «Կրթություն Հայաստան»-ից:

-Խրախուսելով ծառայության մտածելակերպը՝ «Կրթություն Հայաստանը» Հայաստանում նույնատիպ ծրագրերից անհամեմատ ավելի բարձր մակարդակ կունենա՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս կրթության ոլորտի առավել լայն փոփոխությունների համար:

Ներդնելով երեխաների համար՝ «Կրթություն Հայաստանը» կգործի որպես առաջատար կազմակերպություն, որը որոնում է այն միջոցները, որոնց օգնությամբ Հայաստանի կրթական հնարավորությունները կարող են զարգանալ: Մենք ձգտում են աջակցել ուժեղ ու միացյալ դիրքորոշմանը, որն աշխատում է անդադար՝ ապահովելով Հայաստանի ուսանողներին հաջողված կրթություն: Սոցիալական նորարարությունների ջանքերի միջոցով կրթության վրա ազդելով՝ «Կրթություն Հայաստանը» հայերի երևակայության մեջ կապահովի սրամտության ու նորարարության կայծը՝ ստեղծելով մի պատկեր, որը դուրս կգա դասարանի պատերից դուրս:

«Կրթություն Հայաստանը» չեմպիոնների ու աջակիցների ամուր հիմքի մշտական կառուցումն է՝ կորպորացիաներ, ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ ու պետական անձիք՝ բոլորը ովքեր առաջնորդվում են կրթական գերազանցության տեսլականով: Կողմնակիցների բազայի այս միջուկը կապահովի «Կրթություն Հայաստան»-ին հնարավորությամբ՝ ստեղծելու ազգային ինստիտուտ՝ աշխատելով մեր շրջանավարտների հետ հասարակական ու մասնավոր սեկտորի միջոցով՝ բոլորի համար բարելավելով կրթական հնարավորությունները:

-Ինչպե՞ս է «Կրթություն Հայաստանը» օգտագործում «Կրթություն բոլորի համար»-ի գլոբալ ռեսուրսներն ու մենթորության ծրագիրը:

-«Կրթություն Հայաստանը» ոգեշնչված է «Կրթություն բոլորի համար»-ի ֆորմատով, որը հաջողությամբ ներդրվել է ավելի քան 35 երկրում: «Կրթություն բոլորի համար»-ը գործընկեր կազմակերպությունների գլոբալ ցանց է, որոնք աշխատում են ընդլայնել կրթական հնարավորությունները իրենց երկրներում:

Մեկ տարի առաջ «Կրթություն Հայաստան»-ի հիմնադրումից ի վեր իմ թիմն ու ես սերտորեն աշխատում ենք «Կրթություն բոլորի համար»-ի անձնակազմի հետ աշխարհի բոլոր ծայրերից, ովքեր ապահովում են ամենօրյա մենթորություն, ղեկավարություն ու աջակցություն, որը մեզ օգնում է ձևավորել ու զարգացնել ամուր կազմակերպություն հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում:

-Արդյո՞ք ձեր կազմակերպությունը այլ կերպ կգործի Հայաստանում, քան ավանդական «Teach For America» ու «Կրթություն բոլորի համար»-ի մոդելները:

-Մենք արտոնյալ չենք: Մենք հայկական կազմակերպություն ենք լոկալ մոդելի կիրառմամբ, որ ձգտում է ազգային կազմակերպություն ստեղծել, որը հարմարեցնում ու փոխանցում է ամենաժամանակակից միտումները՝ ձգտելով Հայաստանում բարձրացել մրցունակությունը: Քանի որ մենք շարունակում ենք խոսակցությունները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին ու Հայաստանի շուրջ, մեր հույսը միայն պատմության հիշատակումն ու լուսաբանումը չէ, այլ մեր ազգի ապագա զարգացման մասին հոգալն ու ու համոզմունքը: Մենք ձգտում ենք հարմարեցնելու ու զարգացնելու ազգային կարողությունների խորհրդանիշը լինելը: Հարցն այն է, որ մենք դինամիկ երիտասարդ տաղանդների ազգային պաշար ունենք: Այս երիտասարդներն արժանի են ապրել ու աշխատել հայկական միջավայրում՝ խթանված մեր կոլեկտիվ ապագայի հաղորդակցման սեփականության զգացումով:

-Որոնք են այն մեծ մարտահրավերները, որոնք ծառանում են «Կրթություն Հայաստան»-ի համար:

-Հայաստանում վերջերս սկսել են առավելություն տալ սոցիալական նորարարություններին: Որպես արդյունք, «Կրթություն Հայաստան»-ը շրջապատողների մտածելակերպը կարող է լինել դիմադրությունը, բայց ես այս ռեակցիան ժամանակավոր եմ համարում: Սոցիալական ձեռնարկությունները դառնում են շատ հայտնի մեր երկրում: Օրինակ, երբ ես տեղափոխվեցի, «սոցիալական ձեռնարկատիրությունը» եզրույթն անգամ չկար: Որպես ձեռնարկատեր, ես մենակ էի: Այժմ կանաչ ձեռնարկությունները հայտնվում են քաղաքում, և այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին օրինակ Impact Hub Yerevan-ն է, որը երկրի առաջին սոցիալական նորարարարությունների ծրագրերից է, արդեն իսկ սկսվել են: Սա պարզապես մի քանի օրինակ բերելու համար էր: Նմանատիպ ձեռնարկությունները մեր երկրում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Այժմ կրթությունն ու սոցիալական նորարարությունները Հայաստանում առաջնահերթություններ դարձնելու ժամանակն է:

Մեր խթաններից մեկը կլինի ինչպես մեր Սփյուռքի, այնպես էլ տեղի երիտասարդ անհատներին ոգեշնչելը՝ վերադառնան ու մնան Հայաստանում՝ «Կրթություն Հայաստան»-ի իրենց պարտավորություններով: Սա զգալի ներդրում կլինի մյուսներին կրթել և քաղաքացիներին ներառել Հայաստանի կրթական երկխոսության մեջ:

Հայաստանի մարդիկ պատրաստ են մասնակցել այն հնարավորություններին, որոնք սոցիալական ձեռնարկություններ են, այդ թվում` «Կրթություն Հայաստանը»-ը: Պետք է նրանց առաջարկենք նաև մեր երկիրը: Մենք պետք է վերացնենք հնարավոր մշակութային խոչընդոտները և հրապուրենք մարդկանց՝ վերադառնալու իրենց երկիր:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment