Փորձելով վերաիմաստավորել Իտալիան

Փորձելով վերաիմաստավորել Իտալիան

Հոդվածի առանցքում

  • Իտալացիները հարուստ, շրջահայաց ավանդատուներ են: Իսկ պետությունն աղքատ է, վատնող եւ անարդյունավետ: Նոր վարչապետը շտապում է. սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներ, պաշտոնական շքեղ մեքենաների վաճառք, կանանց ներգրավում բարձր պաշտոններում, նախատեսում է կրճատել խորհրդարանի անդամների եւ սենատորների թիվը (այժմ նրանք գրեթե 1,000 են):
  • Նոր վարչապետը ցանկանում է պարզեցնել իտալական պետական կառավարման ամբողջ լաբիրինթոսը:
  • «Աշխատանքի օրենքը» Ռենզի տնտեսական առանցքային բարեփոխումն է, որը խորհրդարանը հաստատեց այս ամիս:
  • Ռենզիի Դեմոկրատական կուսակցությունը ընդամենը յոթ տարեկան է:
  • Նրա ձախկենտրոնամետ կուսակցությունը թափ առավ, այն ժամանակ, երբ Եվրոպայում, աճում են ծայրահեղական եւ քսենոֆոբիական կուսակցությունները, գործազրկության բարձր մակարդակն ու լճացումն առաջացնում են համատարած զայրույթ :

Ուշադրությանն արժանի

Իտալիան վաղուց է տուժել անգործունեությունից, նրա անհատական կենսունակությունը խեղդվում է պետության բյուրոկրատիայի եւ անթափանցիկության մեջ: Իտալացիները հարուստ, շրջահայաց ավանդատուներ են: Իսկ պետությունն աղքատ է, վատնող եւ անարդյունավետ: 30 տարի է ես թղթակցում եմ Իտալիայում եւ հետեւում եմ ինչպես է երկիրն օգտագործում իր հնարամտությունը արդիականացումից խուսափելու, իրականությունից փախչելու, գագաթնակետին հասած գինարբուքների համար, որոնք բնորոշեն են Բեռլուսկոնիի ժամանակաշրջանին:

Այդ պատճառով ես զարմացա, երբ վարչապետ Մատեո Ռենզին մեծ պատրաստակամությամբ հանդիպեց ինձ հաջորդ օրը ջինսով եւ սպիտակ բաց պարանոցով վերնաշապիկով, («Հուսով եմ, դուք դեմ չեք, սա ոչ պաշտոնական ուրբաթ է»), առանց ստորաքարշ շքախմբի, որը բնորոշ է իտալական վերջին առաջնորդներին: Այս ամենը վկայում է փոփոխությունը: Նրա նպատակն է, ստեղծել «un paese smart», խելացի երկիր, որը «դադարի լաց լինել իր վրա»:

Ռենզին, որը պաշտոնը զբաղեցնում է մոտ 10 ամիս, 39 տարեկան է: Սա ինքնին անհավատալի է Իտալիայի քաղաքական գերոնտոկրատիայի համար: Հանգուցյալ Ջուլիո Անդրեոտիի օրոք, որը յոթ անգամ վարչապետ է եղել, Իտալիան վերածվել էր մռայլ պետության: «Նոր սերունդը պետք է ընթանա ամերիկյան նախագահական քաղաքականության ճանապարհով, երկու մանդատ եւ վերջ», – ասել է նա Քիջի պալատում տված մեկժամյա հարցազրույցի ժամանակ: «Ես ինձ առավելագույնը ութ տարի եմ տալիս, եթե հաղթեմ հաջորդ ընտրություններում, իսկ հետո կհեռանամ քաղաքականությունից»:

Նա շտապում է. սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներ, պաշտոնական շքեղ մեքենաների վաճառք, կանանց ներգրավում բարձր պաշտոններում, (կաբինետի կեսը կանայք են), նախատեսում է կրճատել խորհրդարանի անդամների եւ սենատորների թիվը (այժմ նրանք գրեթե 1,000 են). «Մինչդեռ Ամերիկան ունի 535 ներկայացուցիչներ եւ սենատորներ» ասաց Ռենզին ժպտալով ու հոնքերը բարձրացնելով: Ամեն ինչ հասկանալի էր:

Նա ցանկանում է պարզեցնել իտալական պետական կառավարման ամբողջ լաբիրինթոսը: Ցույց տալով իր համակարգիչը՝ վարչապետն ասաց. «Սա մեր ապագա վարչակազմն է»: «Որքան կենսաթոշակ կստանամ, ամեն ինչ այստեղ է»:

Խելացի պետություն

Ջինսե հագուստը եւ ծրագիրը հուշում են, որ ավել ծախսեր չեն լինի: Ռենզին գիտի, որ խորհրդանիշը շատ կարեւոր է արտադրանքի համար: «Աշխատանքի օրենքը» Ռենզի տնտեսական առանցքային բարեփոխումն է, որը խորհրդարանը հաստատեց այս ամիս: Այն պարզեցնում է աշխատանքային օրենսգիրքը, ընկերությունների համար հեշտացնում է աշխատակիցների հեռացման հարցը եւ աշխատողների պաշտպանությունը կապում իրենց ստաժի հետ: Ըստ իտալական «աշխատանք կյանքի համար» չափանիշների, դա հեղափոխական քայլ է: Աշխատանք ունենալու համար միշտ պետք է լինել «sistemato», որը մոտավորապես նշանակում է ընդմիշտ անվտանգություն համակարգի շրջանակում:

Ես հարցրեցի Ռենզիին, թե ինչու օրենսդրությունն անգլերեն անուն ունի: «Որովհետեւ ես սիրում եմ այն, ինչ արել է Օբաման», – ասաց նա: «Ամենահետաքրքիր գործերը նա արել է երկրի ներսում: 2009 թվականին Օբաման ընդունեց ճգնաժամային տնտեսությունը, միջամտեց, աճ ապահովեց, ստեղծեց աշխատատեղեր, այն ամենը, ինչ Եվրոպային չի հաջողվում անել»:

Գեղեցիկ է հնչում, բայց ամերիկյան տնտեսության դժվար աճը ուժերի մեծ լարվածություն, աշխատուժի շարժունակություն եւ նորարարություն է պահանջել: Մինչդեռ Իտալիան կաղում է: Այն ծանրաբեռնվել է պետական պարտքով եւ տնտեսական անկումով: Գործազրկությունը ավելի քան 13% է: Երբ ես ժամանեցի Իտալիա, կենտրոնական Հռոմը փակվել էր բողոքի ցույցերի պատճառով: Նրանք դեմ էին «Աշխատանքի օրենքին»: Ռենզին մեծ պայքարի մեջ է մտել` փորձելով փոխել իտալացիներին:

Մանեւրելու եւ տնտեսությունը առաջ մղելու նրա հնարավորությունները սահմանափակ են: Եվրոպական հանձնաժողովը զգուշացնում է, որ Իտալիան կարող է խախտել Եվրամիության կայունության ու տնտեսական աճի պայմանագիրը, որը սահմանում է բյուջետային դեֆիցիտների կոշտ սահմանափակումներ եւ պարտքի կրճատման խիստ կանոնակարգեր: Անգելա Մերկելը` Գերմանիայի կանցլերը, այս ամիս ասել է, որ ցանկացած խախտում բացասական ազդեցություն կունենա Եվրոպայի վրա:

Ռենզիի Դեմոկրատական կուսակցությունը ընդամենը յոթ տարեկան է: Նրա ձախկենտրոնամետ կուսակցությունը թափ առավ, այն ժամանակ, երբ Եվրոպայում, աճում են ծայրահեղական եւ քսենոֆոբիական կուսակցությունները, գործազրկության բարձր մակարդակն ու լճացումն առաջացնում են համատարած զայրույթ :

Այդ հաջողությունն ապահովել է Ռենզին, որը Մերկելից հետո համարվում է Եվրոպայի թերեւս երկրորդ հզոր քաղաքական գործիչը: Նա՝ «պարոն հակա դաժանությունը» համարվում է «տիկին խիստ տնտեսության» հակապատկերը:

«Շատ մարդիկ են Մերկելին մեղադրում ճգնաժամի համար», – ասաց Ռենզին: «Բայց մեղավորը ոչ թե նա է, այլ՝ մենք: Մենք ենք հայտնվել դրա մեջ: Եթե աշխատանքային բարեփոխումներն անեինք 10 տարի առաջ, ինչպես Գերմանիան արեց, շատ ավելի լավ վիճակում կլինեինք»:

Ռենզին Եվրոպական տնտեսական մոդելը սխալ է համարում: «Մենք չենք կարող հենվել միայն դաժանության եւ խստության վրա, հատկապես դեֆլյացիայի եւ լճացման փուլում: Պետք է համակարգենք մեր հաշիվները, ճիշտ ծախսենք գումարները: Գերմանիան մտահոգված է, որ հարավային երկրները փողը խելացի չեն ծախսում եւ դա ճիշտ է: Բայց խնդիրն այն է, որ եթե մենք ենք լուծելու մեր խնդիրները, ապա Եվրոպական տնտեսությունն էլ պետք է փոխվի հօգուտ ներդրումների աճի»:

Ես հարցրեցի Ռենզիին, թե դա ինչպե՞ս պետք է արվի: Նա ասաց, որ ներդրումները ռազմավարական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային հեռահաղորդակցությունը, կրթությունը, գիտական հետազոտությունը, էներգետիկան, կանաչ տնտեսությունը, պետք է դուրս մնան Կայունության պայմանագրից, որը կոշտ քաղաքականության գործիքն է:

Նա հարցրեց, թե ինքն ինչպե՞ս կարող է Սիցիլիայում պայքարել հանցագործության եւ զանգվածային գործազրկության դեմ, եթե դեֆիցիտի եւ պարտքի վերաբերյալ Կայունության պայմանագրի բանաձեւը արգելքներ է ստեղծում:

Եվրոգոտին, որտեղ Իտալիան երրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող պետությունն է, ծանրաշարժ սուբյեկտ է՝ կապված համատեղ արժույթով, որը տարածվում է ամեն ինչի վրա՝ հարկաբյուջետային քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Լճացման պատճառով առաջացած զայրույթը եռում է: Նախկինում, անհրաժեշտության դեպքում նույնիսկ, Գերմանիան է խախտել Կայունության պայմանագրի կանոնները: Այժմ եկել է փոխհատուցման ժամանակը: Եթե Ռենզին ստանում է բյուջետային ճկունության որոշակի սահման, նա պետք է սկսի գործել: Վատնումն ու կոռուպցիան բնորոշ են Իտալիային: «Սկզբում ես պետք է կարգի բերեմ իմ սեփական երկիրը»,- խոստովանեց Ռենզին: «Հակառակ դեպքում ինձ երբեք չեն վստահի»: Նա երկիրը նմանեցրել է կախարդական անտառում քնած գեղեցկուհու , որը կարող է արթնանալ»:

Գեղեցկուհին, անշուշտ, աշխուժանում է: Իտալացիները, քաջատեղյակ են իշխանությունների վերելքին ու անկմանը, սնապարծ նկրտումներին եւ թերահավատ են վերափոխմանը: Դա դժվար ճանապարհ է լինելու: Բայց ես հակված եմ չկասկածել Ռենզիին ճշմարտությանը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment