90-ականներից ի վեր իտալական մաֆիան բռնության տարբեր մակարդակներով սպառնում է լրագրողներին

90-ականներից ի վեր իտալական մաֆիան բռնության տարբեր մակարդակներով սպառնում է լրագրողներին

Հոդվածի առանցքում

  • Ըստ Լրագրողներ Առանց Սահմանների (ԼԱՍ) կազմակերպության մասը կազմող Համաշխարհային Մամուլի Ազատության ինդեքսի ղեկավար Անտոին Հերիի` իտալական մաֆիան «կրկին խաղի մեջ է»` 1990-ականների օրինակով լռեցնելով երկրի լրագրողների ձայնը:
  • Լրագրողներ Առանց Սահմանների կազմակերպության անցկացրած Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում Իտալիան 2014 թվականին 180 երկրների շարքում զբաղեցնում էր 73-րդ տեղը, մինչդեռ 2013 թվականին` 49-րդն էր: Ինդեքսը ցույց է տալիս մաֆիայի գործունեության ակտիվությունը:
  • «Երբ լրագրողը գիտակցում է, որ նրանք կարող են բախվել 500-ից 6000 եվրո արժեցող դատական հայցի, նրանք ավելի զգուշավոր են դառնում գրաքննության մեջ»,- նշում է Հերին` հավելելով, որ չնայած ԵՄ-ի մյուս անդամ երկներում ԶԼՄ-ների դեմ զրպարտության համար հարուցված դատական գործերի` Իտալիայում նմանատիպ հայցերի թիվն ավելանում է, ինչն էլ նշանակում է, որ լրագրողների դրությունն այս երկում ավելի անպաշտպան է:
  • 2014 թվականին դատական հայցերի թիվը կտրուկ աճել 84-ից (2013 թվականից) հասնելով 129-ի, որոնցից շատերը, ըստ Հերիի, ներկայացվել է հասարակական գործիչների կողմից: Օրինակ, Տիտո քաղաքի քաղաքապետ Պասկալ Սկավոնեն, ապրիլ ամսին Basilicata կայքի դեմ հայց ներկայացրեց դատարան` վերջինիս կողմից քաղաքի խմելու ջրի վտանգների մասին պատմող տեսանյութի տեղադրումից հետո:
  • 2002 թվականին՝ ինդեքսում ներառվելուց սկսած` Իտալիայի վարկանիշն ամենացածրն է սանդղակում՝ Հաիթիից (53-րդ), Վրաստանից (69) և Սենեգալ (71) հետո:

Ուշադրությանն արժանի

Ըստ Լրագրողներ Առանց Սահմանների (ԼԱՍ) կազմակերպության մասը կազմող Համաշխարհային Մամուլի Ազատության ինդեքսի ղեկավար Անտոին Հերիի` իտալական մաֆիան «կրկին խաղի մեջ է»` 1990-ականների օրինակով լռեցնելով երկրի լրագրողների ձայնը:

Իտալիայում  տեղեկատվության ազատության վերաբերյալ մոնիտորինգ անցկացնող ոչ կառավարական կազմակերպության տվյալով, 2014 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական ագրեսիայի, տների և մեքենաների հրկիզման 43 դեպք է գրանցվել:

Հերին հավատացած է, որ մաֆիայի հետ ունեցած Իտալիայի խնդիրը «ինտենսիվորեն աճում է»` մասնավորապես երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, որտեղ, նրա խոսքով, հարձակումների  և բռնությունների թվի աճը կարող է «լրագրողների նկատմամբ ոտնձգությունների սկիզբը լինել, ինչի փորձը իտալական մաֆիան ունի դեռևս 1990-ականներից, երբ այն բավականին ուժեղ էր»:

Լրագրողներ Առանց Սահմանների կազմակերպության անցկացրած Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում Իտալիան 2014 թվականին 180 երկրների շարքում զբաղեցնում էր 73-րդ տեղը, մինչդեռ 2013 թվականին` 49-րդն էր: Ինդեքսը ցույց է տալիս մաֆիայի գործունեության ակտիվությունը:

Լրագրողներ Առանց Սահմանների կազմակերպության կայքէջում ներկայացված են մեդիա ոլորտի նկատմամբ իրականացված բազմաթիվ հարձակումներն ու սպառնալիքները:

Պատմություններից մեկում նկարագրվում է, թե ինչպես 2014 թվականի դեկտեմբեր ամսին քննչական լրագրող Ջուզեպպե «Պինո» Մանիաչին իր երկու շներին հայտանաբերեց կախած, վերջինիս մեքենայի հրկիզումից ընդամենը երկու օր անց, որն իրականացվել էր սիցիլիական մաֆիայի հրահանգով: Մանիաչին մաֆիայի դեմ պայքարող ամենաեռանդուն լրագրողներից է, ով ԼԱՍ-ի կողմից հաճախ անվանվում է «լրատվական հերոս»:

Մեկ այլ օրինակ է իտալական La Repubblica շաբաթաթերթի լրագրող Ֆեդերիկա Անգելիի դեպքը, ով 2013 թվականից գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո` քրեական Օստիա ընտանիքի կողմից մահվան սպառնալիքներ ստանալուց հետո: 2014 թվականի նոյեմբերին Անգելիի երեխաներին մահվան սպառնալիքներ էր ուղարկվել իրենց մոր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Մաֆիայի կողմից իրականացվող բռնության, զրպարտության և դատական հայցերի աճը պայմանավորված է նաև Իտալիայում լրագրողական ազատության բացակայությամբ: «Երբ լրագրողը գիտակցում է, որ նրանք կարող են բախվել 500-ից 6000 եվրո արժեցող դատական հայցի, նրանք ավելի զգուշավոր են դառնում գրաքննության մեջ»,- նշում է Հերին` հավելելով, որ չնայած ԵՄ-ի մյուս անդամ երկներում ԶԼՄ-ների դեմ զրպարտության համար հարուցված դատական գործերի` Իտալիայում նմանատիպ հայցերի թիվն ավելանում է, ինչն էլ նշանակում է, որ լրագրողների դրությունն այս երկում ավելի անպաշտպան է:

«Անշուշտ, մամուլն Իտալիայում այնքան ազատ չէ, որքան Անգլիայում: Դու իսկապես մտահոգված ես քո գրած հոդվածի համար»,- նշում է Նիք Ֆարելը` Իտալիայի լրագրողներից մեկը: Նա հավելում է նաև, որ մաֆիան և զրպարտության համար դատական հայցերը լուրջ խնդիրներ են առաջացնում լրագրողների համար:

2014 թվականին դատական հայցերի թիվը կտրուկ աճել 84-ից (2013 թվականից) հասնելով 129-ի, որոնցից շատերը, ըստ Հերիի, ներկայացվել է հասարակական գործիչների կողմից: Օրինակ, Տիտո քաղաքի քաղաքապետ Պասկալ Սկավոնեն,  ապրիլ ամսին Basilicata կայքի դեմ հայց ներկայացրեց դատարան` վերջինիս կողմից քաղաքի խմելու ջրի վտանգների մասին պատմող տեսանյութի տեղադրումից հետո:

Հերին զգուշացնում է. «Հրատապությունն այսօր շատ ծայրահեղ վիճակում է գտնվում»: «Բոլորս սպասում ենք իրավական բարեփոխումների, սակայն խնդիրն  շարունակվում է: Արդարադատությունը պետք է հաղթի, որում պետք է լինեն ոստիկանության կողմից իրականցված պատշաճ հետաքննություններ, երբ լրագրողներին սպառնալիքներ է ներկայացվում»:

2002 թվականին՝ ինդեքսում ներառվելուց սկսած` Իտալիայի վարկանիշն ամենացածրն է սանդղակում՝ Հաիթիից (53-րդ), Վրաստանից (69) և Սենեգալ (71) հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment