Էրդողանը մտածում է Ստամբուլի Այա Սոֆիան վերանվանել մզկիթ
Հոդվածի առանցքում
- Այա Սոֆիա թանգարանը նորից մզկիթի վերածելու կոչերը հակասություններ են առաջացրել և բարկացրել քրիստոնյաներին: Կիրակի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերանվանել պատմական շենքը, ասելով.«Զբոսաշրջիկները գալիս են Կապույտ մզկիթ, նրանք ինչ-որ բան վճարու՞մ են... մենք էլ նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք»:Հարցին, թե արդյոք կվերացվի քաղաքի տեսարժան վայր մուտքի վճարը, նա պատասխանել է. «Դա հնարավոր չէ... բայց մենք այն կարող ենք վերացնել, եթե Այա Սոֆիան կոչվի մզկիթ, ոչ թե թանգարան»:
Ուշադրությանն արժանի
Ստամբուլի նախկին եկեղեցին ու մզկիթը հաճախ է քրիստոնյաների և մահմեդականների միջև լարվածության պատճառ դարձել:
Այա Սոֆիա թանգարանը նորից մզկիթի վերածելու կոչերը հակասություններ են առաջացրել և բարկացրել քրիստոնյաներին:
Կիրակի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերանվանել պատմական շենքը, ասելով.«Զբոսաշրջիկները գալիս են Կապույտ մզկիթ, նրանք ինչ-որ բան վճարու՞մ են… մենք էլ նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք»:
Հարցին, թե արդյոք կվերացվի քաղաքի տեսարժան վայր մուտքի վճարը, նա պատասխանել է. «Դա հնարավոր չէ… բայց մենք այն կարող ենք վերացնել, եթե Այա Սոֆիան կոչվի մզկիթ, ոչ թե թանգարան»:
Իր գեղեցկությամբ ու ընդգրկունությամբ հայտնի թանգարանը գրեթե 90 տարի բոլոր կրոնների հավատացյալներին խորհելու, մտածելու կամ պարզապես ճարտարապետությունը վայելելու հնարավորություն է տվել:
Նախկին եկեղեցին ու մզկիթը, այժմ թանգարանը հաճախ է լարվածություն առաջացնում քրիստոնյաների ու մահմեդականների միջև այնտեղ իրականացվող իսլամական գործունեության պատճառով, ինչպես նաև քաղաքականացվում է պատմական հակառակորդների՝ Թուրքիայի ու Հունաստանի, համապատասխանաբար մահմեդականների ու քրիստոնյաների կողմից:
Հունաստանը բազմիցս իր անհանգստությունն է հայտնել թանգարանի կարգավիճակը փոխելու առթիվ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարին այցելեց Այա Սոֆիա: «Դուք այստեղ կարող եք զգալ պատմության բեռը»,- ասել է նա AFP-ին:
Նախագահ Էրդողանը, որը մասնակցում է մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավին, ընտրողներին գրավելու համար հաճախ է վիճելի շենքն օգտագործում նախընտրական պայքարում: Նա հարցը նորից բարձրացրեց մարտի 15-ին Նոր Զելանդիայի Կրայսթչերչի երկու մզկիթներում տեղի ունեցած կրակոցներից հետո, որոնց ժամանակ 50 մարդ զոհվեց:
Իր ելույթում նա դատապարտեց գրոհայինի գրառումի այն հատվածը, որտեղ նշված էր, որ Այա Սոֆիան պետք է ազատագրվի մինարեթներից:
Այա Սոֆիան(Սուրբ Սոֆիան) առաջին անգամ որպես եկեղեցի է կառուցվել վեցերորդ դարում Բյուզանդական կայսրության ժամանակ, որպես մայրաքաղաք Կոստանդնուպոլսի, այսօրվա Ստամբուլի, գլխավոր մասը:
1453 թվականին, երբ օսմանյան մահմեդականները գրավեցին Կոստանդնուպոլիսը, այն վերածվեց մզկիթի մինչև 1930-ականները, երբ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ նոր հետօսմանյան Թուրքիայի իշխանության իրականացրած բարեփոխումների արդյունքում դարձավ աշխարհիկ թանգարան: Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն էր:
Էրդողանի ԱԶԿ-ի իշխանության գալու պահից, աշխարհիկության քննադատներն ու ջատագովները մտավախություն ունեն, որ կառավարությունը թաքուն փայփայում է է Այա Սոֆիան մզկիթի վերափոխելու մտադրությունը:
Սակայն Թուրքիայի գերագույն դատարանն անցյալ տարվա սեպտեմբերին մերժեց կազմակերպության պահանջը, որ Այա Սոֆիան բացվի մահմեդական աղոթողների համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հովանու ներքո գտնվող թանգարանն ամեն տարի ընդունում է միլիոնավոր այցելուների:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ