Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների կենտրոնները կոռուպցիայի դեմ պայքարում

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների կենտրոնները կոռուպցիայի դեմ պայքարում

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի իշխող կուսակցությանը մեղադրանք է ներկայացվել Ստամբուլի քաղաքային միջոցները շահագործելու հարցում ի շահ գործարար շրջանակների ու նախագահի ընտանիքի: Այժմ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն խոստանում է վերջ դնել նեպոտիզմին, եթե կարողանա հաղթել ընտրություններում:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի իշխող կուսակցությանը մեղադրանք է ներկայացվել Ստամբուլի քաղաքային միջոցները շահագործելու հարցում ի շահ գործարար շրջանակների ու նախագահի ընտանիքի: Այժմ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն խոստանում է վերջ դնել նեպոտիզմին, եթե կարողանա հաղթել ընտրություններում:

Ստամբուլը Թուրքիայի անվիճելի ֆինանսական կենտրոնն է: Երկրի տնտեսական արտադրանքի մոտ 31% -ը դուրս է գալիս այս քաղաքից: Դա է պատճառը, որ Ստամբուլի միջոցները ավելի շատ են: Անակնկալ չէ, որ այդ միջոցները հայտնվել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի կենտրոնում:

Սոցիալ-դեմոկրատական ​​CHP- ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաճախ խոսում է Ստամբուլի իշխանությունների կողմից հարկատուների գումարների վատման մասին: Գրեթե ամեն հեռուստատեսային շոուի ժամանակ, ուր նա հայտնվում է, նա իր հետ ունի « Israf » բառով պաստառ, որը նշանակում է միջոցների վատնում: Այն ընդգրկում է այն միլիոնավորներ ծախսերը, որոնք արվում են ընկերության մեքենաների, վեբ-կայքերի և այլ ծախսերի շուրջ, որոնք բոլորն էլ արտառոց են և որի մասին նա  տեղեկացվել է Ստամբուլի քաղաքապետի 18 օրվա իր պաշտոնավարման ընթացքում մինչև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը նրան ազատեց այդ պաշտոնից:

Երբ Իմամօղլուն անդրադարձավ CNN Türk- ի եթերում ենթադրվող հափշտակություններին, կառավարությանը մոտ կանգնած հեռուստաալիքի հաղորդավարը դադարեցրեց հարցազրույցը՝ պատճառաբանելով եթերաժամի սպառմամբ: Սակայն Թուրքիայի հետ խիստ տնտեսական ճգնաժամի պայմաններում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են կառավարությանը, չեն ցանկանում հանդուրժել պետական ​​ծախսերի վատնում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատների համար, մյուս կողմից, իշխող իսլամական-պահպանողական Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության վատնած միջոցները ուղղակի սառցաբեկորի տեսանելի մասն են: Վաղուց արդեն հնչում են խոսակցություններ նախագահի հարստացման մասին իր պաշտոնավարման ընթացքում, ներռայլա հարյուր միլիոն եվրոյի անձնական հարստությունից մինչև վիլլաներ և մեծ առանձնատներ:

Համակարգային կոռուպցիա

Ստամբուլի իշխանությունների հասցեին տարիներ շարունակ կոռուպցիոն մեղադրանքներ են հնչեցվել: 2013 թ. դեկտեմբերին քաղաքային դատախազությունը կառավարությանը մեղադրել է Իրանի հետ անօրինական ոսկու գործարքներ կնքելու մեջ, ուր ներգրավված էին թուրքական իշխանությունները, որոնք կաշառք են ստացել: Էրդողանը հենց սկանդալի կենտրոնում էր: Թուրքիայի նախագահի և իր կրտսեր որդու, Բիլալի միջև հեռախոսային զրույցը հայտնվեց թուրքական մամուլում:

Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը կոչ արեց իր որդուն `«տան մեջի փողը» անհապաղ վերացնել: Նրա որդին բողոքում էր, որ դեռևս մնացել է 30 միլիոն եվրո:

Էրդողանը որակել է այս ձայնագրությունը, որը փորձագետները համարում են իրական, որպես «մոնտաժ» և «կեղտոտ արշավ»:

Ստամբուլում «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստիան Բրակելի համար այս ձայնագրությունները 2013 թվականից հանդիսանում են Թուրքիայի նախագահի կոռուպցիայի ամենավառ ապացույցը: Նա տեսնում է քաղաքականության և բիզնեսի հետ կապող ֆինանսական գործարքների լավ համակարգ:

«Կան մի շարք կարևոր գործարարներ, որոնք մոտ են AKP- ին», – ասել է Բրակելը DW- ին: Բացի այդ, կան օրինակներ, որտեղ գործարարները ազատվում են իրավական կպատասխանատվությունից կամ որտեղ օրենքները ակնհայտորեն փոխվել են իրենց օգտին: Այս ընկերությունները, հաճախ մեծ հոլդինգներ են, որոնք այնուհետև աջակցում է AKP -ին տարբեր ձևերով: Օրինակ, մի գործարար, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորեց ԱՄՆ-ում Էրդողանի երեխաների ուսումը:

Կոռուպցիան նույնպես կրոնական հիմնադրամներու՞մ է

Ստամբուլի քաղաքապետարանի հսկայական բյուջեից կրոնական խմբերը և հիմնադրամները մեծ միջոցներ են ստացել: Համաձայն վերջերս հրապարակված քաղաքային զեկույցի, 147 միլիոն դոլար փոխանցվել է կրոնական հիմնադրամներին 2018 թվականին:

Գրեթե բոլոր հիմնադրամները կապված են AKP -ի կամ նույնիսկ ուղղակի Էրդողանի ընտանիքի հետ: Երիտասարդության հիմնադրամը (TÜGVA) ստացել է առավելագույն գումարներ՝ մոտ  11,3 մլն եվրո: Այն ղեկավարում է Էրդողանի որդի Բիլալը:

Կրթության և երիտասարդության մեկ այլ հիմնադրամ `TÜRGEV- ն, ավելի քան 8 միլիոն եվրո է ստացել պետական ​​միջոցներից: Էրդողանի դուստր Էսրա Ալբեյրակը TÜRGEV- ի տնօրենների խորհրդի կազմում է: Բացի դրանից, Էրդողանի փեսան, որը ղեկավարում է տեխնոլոգիական հիմնադրամ, ստացել է ավելի քան 6 միլիոն եվրո:

Հունիսի 23-ի Ստամբուլի նոր ընտրությունները դա հնարավորություն է քվեարկել ի նպասատ բարեփոխումների ու ընդդեմ նեպոտիզմի և կոռուպցիայի: Իմամօղլուի պահպանողական հակառակորդ Բինալի Յըլդըրըմն ունի իր սեփական ֆինանսական կապերը: Աղբյուրը, որը կոչվում է «Դրախտի փաստաթղթեր», բացահայտում է, որ երկու տարի առաջ Յըլդիրիմի որդիներն ունիեն մասնաբաժիններ Մալթայի մի քանի օֆշորային ընկերություններում:

«Այսուհետ բոլոր ստամբուլցիները կշահեն»

Իմամօղլուն խոստացել է վերջ տալ Ստամբուլում կոռուպցիայի: «Այսուհետ կդադարեցվի մի քանի ընտրական հիմնադրամների, բարեկամների և համայնքների ֆինանսավորումը կդադարի», – ասաց նա: «Այսուհետև այն կօգտագործվի ի նպաստ բոլոր ստամբուլների»:

Էրդողանի և AKP -ի համար Ստամբուլում կառավարման վերահսկողության կորուստը լւորջ հարված է: Եթե կորցվի ​​քաղաքային բյուջեին հասանելիույունը, ապա կուսակցությունը դժվարություններ կունենա ազդեցիկ գործարար կապերը պահպանելու հարցում: Ավելին, իշխանափոխությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ստամբուլում իշխանության կոռուպցիայի բացահայտումներին, մի բան, որից խուսափում է Էրդողանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment