Ստամբուլի նորընտիր քաղաքապետ. վերահաշվարկից կարող է տուժել Թուրքիայի ժողովրդավարությունը

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ. վերահաշվարկից կարող է տուժել Թուրքիայի ժողովրդավարությունը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում կիրակի տեղի ունեցած տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ ընդդիմադիր Ժողովրդաhանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հաղթել է երկրի երկու խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում: Դրանից հետո ընտրական խորհուրդը որոշեց մասնակի վերահաշվարկ կատարել Ստամբուլի 39 թաղամասերից 18-ում:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայում կիրակի տեղի ունեցած տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ ընդդիմադիր Ժողովրդաhանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հաղթել է երկրի երկու խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում:

Դրանից հետո ընտրական խորհուրդը որոշեց մասնակի վերահաշվարկ կատարել Ստամբուլի 39 թաղամասերից 18-ում:

Էքրեմ Իմամօղլուն՝ ընդդիմադիր գլխավոր թեկնածուն, որն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ, Euronews-ին ասել է, որ իր կուսակցության «տվյալներ համապատասխանում են Ընտրական խորհրդի արձանագրած նախնական արդյունքներին»:

«Կարող են լինել որոշ սխալներ, բայց վստահաբար այդ փոքր սխալները չեն կարող փոխել արդյունքները», – ավելացրել է նա:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) երկու քաղաքների բոլոր թաղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ առարկություններ է ներկայացրել` պնդելով, որ արդյունքների վրա ազդել են անվավեր քվեները և քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումները:

«Նրանք (Արդարություն և զարգացում կուսակցությունը) չունեն որևէ տվյալ, որը կարող է փոխել ընտրությունների արդյունքները», – ասել է Իմամօղլուն:

Չորեքշաբթի նա կոչ է արել Ընտրական խորհրդին իրեն հաստատել որպես Ստամբուլի ընտրված քաղաքապետ:

«Բոլոր անվավեր քվեները վերահաշվարկելու փորձը կարող է կասկածներ առաջացնել: Դա կարող է վնասել Թուրքիայի ժողովրդավարությանը և առաջացնել բացասական զարգացումներ», – ասել է Իմամօղլուն:

Էրդողանը ծանր քարոզարշավ է անցկացրել և հիմա կորցնում է վերահսկողությունը երկու խոշորագույն քաղաքներում, և եթե արդյունքները հաստատվեն, դա, հավանաբար, կդժվարացնի Թուրքիայի տնտեսության ճգնաժամը հաղթահարելու նրա ջանքերը:

«Մենք գիտենք, որ նրանք արդեն 25 տարի ղեկավարում էին Ստամբուլը և մենք գիտենք, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կարևոր է, բայց նրանք պետք է իմանան, որ այդպես չէր կարող հավերժ շարունակվել»:

Նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնությունների մասին հարցին Իմամօղլուն պատասխանեց, որ այժմ պատրաստվում է հաջողել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում աշխատանքը: «Ժամանակը ցույց կտա», – հավելել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment